Ի՞նչ է իրենից ներկայացնում շփաբորբը և ինչու՞ է այն հայտնվում:

Ի՞նչ է իրենից ներկայացնում շփաբորբը և ինչու՞ է այն հայտնվում:

Ի՞նչ է իրենից ներկայացնում շփաբորբը և ինչու՞ է այն հայտնվում:
Ի՞նչ է իրենից ներկայացնում շփաբորբը և ինչու՞ է այն հայտնվում:

Բովանդակություն


Ի՞նչ է իրենից ներկայացնում շփաբորբը և ինչու՞ է այն հայտնվում:

Շփաբորբը ՝ դա մաշկի գրգռված վիճակն է, որը առաջանում է տարբեր գործոնների ազդեցության արդյունքում (շփման, խոնավության հետ մշտական կոնտակտի և այլն): Շփաբորբը հանդիպում է նաև մեծահասակների մոտ, բայց ավելի հաճախ` փոքրիկների: Եթե այդ խնդիրը նկատեք ժամանակին, այն կարելի է կարգավորել շատ արագ` բացառելով յուրաքանչյուր բարդություն: Գլխավորը` ուշադիր վերահսկել երեխայի վիճակը և խիստ հետևել մանկաբույժի խորհուրդներին

Ինչու՞ է երեխաների մոտ հայտնվում շփաբորբ:

Նորածինների շփաբորբը դա մաշկի գրգռված վիճակն է, որն ուղեկցվում է տեղային կարմրությամբ և բորբոքմամբ, որին հաճախ ենթարկվում են 2-3 շաբաթականից մինչև 12 ամսական երեխաները: Շփաբորբը կարող է առաջանալ այնպիսի գործոնների ազդեցության տակ, ինչպիսիքն են`

  • մեխանիկական ազդեցություն` մաշկի շփումը տակդիրի հետ անհարմար ներքնազգեստի կամ սխալ ընտրված հագուստի պատճառով,
  • կոնտակտ գրգռող գործոնների հետ, օրինակ, մեզի և կղանքի ֆերմենտների հետ,
  • տևական կոնտակտ խոնավության հետ` երեխան հաճախ է քրտնում կամ նրա մաշկը լավ չեն չորացրել լոգանքից հետո,
  • գերտաքացում` նորածինը հագնված է շատ տաք կամ գտնվում է շոգ սենյակում:

Մինչև 1 տարեկան երեխաների մոտ շփաբոորբի հաճախակի առաջացումը պայմանավորված է երեխայի մաշկի կառուցվածքի առանձնահատկություններով:

Մարդու մաշկի վերին «պաշտպանիչ» շերտը կոչվում է եղջերային: Փոքրիկների մոտ այն ունի շատ փոքր հաստություն, ինչի պատճառով բարձրանում է զգայունությունը տարբեր տեսակի գրգռիչների նկատմամբ և հաճախ պատահում են միկրոտրավմաներ:

Տարածությունը բջիջների միջև, որոնցից բաղկացած է եղջերային շերտը, լցնում է լիպիդո- սպիտակուցային կառուցվածքը, որը նաև կոչում են լիպիդային պատնեշ: Այդպիսի պատնեշը իրենից ներկայացնում է մաշկի բնական պաշտպանություն արտաքին միջավայրի ազդեցությունից: Երեխաների մոտ այն կարող է խախտվել հաճախակի լողանալու, հիգիենիկ միջոցների սխալ ընտրության պատճառով կամ ուղղակի ակտիվ շարժման ժամանակ: Բացի դրանից, նորածինների մաշկի pH կարգավորվում է 3 ամսականին մոտ` մինչև այդ տարիքը համեմատաբար ցածր թթվայնությունը վատ է պաշտպանում հնարավոր բորբոքումից1:

Այդպիսի ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով շփաբորբի ենթարկվում է հիմնականում ամենափոքրերի մաշկը: Այդ խնդրի զարգացման ռիսկը մեծանում է, եթե երեխան ունի ալերգիայի հակվածություն, ավելորդ քաշ, անոթների մոտ տեղակայում մաշկի մակերեսին: Բացի դրանից, ի տարբերություն տղաների, աղջիկերի մոտ շփաբորբը զգալիորեն ավելի հաճախ է հանդիպում:

Տարբեր փուլերում շփաբորբի ախտանիշները

Տարբեր փուլերում շփաբորբի ախտանիշները

Շփաբորբը (կամ տակդիրային շփաբորբը) երեխայի մոտ ունի բարդության 3 աստիճան, որոնցից յուրաքանչյուրին բնորոշ են հետևյալ ախտանիշներ`2

  • 1 աստիճան – փոքր տեղային կարմրություն: Հաճախ դրանք տեղայնացվում են մաշկի ծալքերի մեջ (աճուկի, թևատակերի, ձեռքերի և ոտքերի, պարանոցի), հետույքի միջև և փորի ներքևի հատվածում, որտեղ տեղակայվում է տակդիրի գոտկամաս: Դրանց արտահայտման ժամանակ երեխան հաճախ հանգիստ է, անհանգստացնող նշանները բացակայում են, մաշկը վնասված չէ,
  • 2 աստիճան – մաշկի վրա, կարմրությանը զուգահեռ, առաջանում են միկրոճաքեր: Այդ դեպքում կարմրությունը ավելի վառ է արտահայտվում, նկատվում են էրոզիայի հետքեր, հազվադեպ` փոքր թարախակույտեր: Այդ փուլում երեխան դառնում է անհանգիստ, կարող է ձեռքերով ձգվել դեպի մաշկի գրգռված տարածքներ, կամակորություն անել հիգիենիկ պրոցեդուրաների ժամանակ և տակդիր հագցնելիս,
  • 3 աստիճան – ամենաուժեղ շփաբորբը: Այդ փուլում էրոզիան և կարմրությունը ուժեղանում են, ճաքերը սկսում են թացանալ: Մաշկը պատվում է թարախակույտերով և փոքրիկ խոցերով: Դրանք առաջացնում են ցավ և քոր, որոնք խանգարում են երեխային քնել, ուտել և խաղալ:
  • Շփաբորբի ուժեղ արտահայտված ախտանիշների նկատման ժամանակ անհրաժեշտ է դիմել մանկաբույժին, քանի որ այդպիսի գրգռվածությունը հեշտ է շփոթել ավելի լուրջ հիվանդությունների հետ, և միայն բժիշկը կարող է դնել ճիշտ ախտորոշում, ինչպես նաև նշանակել երեխայի համար անվնաս բուժում:

    Ինչպե՞ս տարբերել շփաբորբն այլ հիվանդություններից:

    Շփաբորբի ախտորոշման հիմնական մեթոդը տեսողական զննումն է: Հիվանդանոցում այն անցկացնում է մանկաբույժը կամ մաշկաբանը: Երբ խնդիրը ուղեկցվում է որևէ բարդություններով, կարող է նշանակվել կղանքի անալիզ և բակտերիոլոգիական ցանքս: Փոքրիկների ծնողները հեշտությամբ կարող են շփոթել շփաբորբի 3-րդ աստիճանը այլ հիվանդությունների հետ` տարբեր տեսակի դերմատիտների, վարակիչ և սնկային հիվանդությունների, այդ պատճառով կարևոր է իմանալ շփաբորբի հիմնական տարբերությունները այլ հիվանդություններից:

    Շփաբորբի դեպքում2-3:

    • Գրգռվածությունը տեղակայվում է մաշկի ծալքերի մեջ և այնտեղ, որտեղ տեղի է ունենում շփում հագուստի և տակդիրի հետ: Ալերգիկ ցանը կարող է ի հայտ գալ նաև այլ տարածքներում, օրինակ` դեմքի, մեջքի, կրծքի վրա,
    • ամենավաղ փուլում մաշկը դառնում է վարդագույն կամ թեթևակի կարմրած: Այդպիսի վիճակը կարող է պահպանվել մի քանի օր և ինքն իրեն անհետանալ ճիշտ խնամքի դեպքում: Վարակիչ հիվանդությունների դեպքում փոփոխությունները լինում են ավելի արտահայտված և առանց մասնագիտացված բուժման չեն անցնում,
    • վնասված տարածքի եզրերը, որպես կանոն, անհարթ են և առանց հստակ սահմանների: Վարակիչ հիվանդությունների դեպքում մաշկի գոյացությունները կարող են այլ տեսք ունենալ: Օրինակ, քարաքոսի դեպքում վնասված տարածքներն ունեն հստակ ուռուցիկ ուրվագիծ և մի փոքր ավելի բաց տարածք կենտրոնում,
    • 1-2 աստիճանի կարմրությունը չի արնահոսում, դրա վրա չկան հանգույցներ և ցան, որոնք առկա են ալերգիկ դերմատիտի դեպքում,
    • շփաբորբը ի հայտ է գալիս առանց ջերմության բարձրացման, ինչը սովորաբար լինում է կարմրուկի, ռոզեոլայի և այլ մանկական հիվանդությունների դեպքում:

    Կարևոր է հիշել, որ երեխայի առողջական խնդիրների դեպքում, նույնիսկ եթե առաջին հայացքից դրանք աննշան են թվում, անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն: Ինքնուրույն և առանց բժշկի խորհրդատվության օգտագործել որևէ միջոցներ ցանկալի չէ, քանի որ դրանցից ոչ բոլորն են համապատասխանում փոքր տարիքի երեխաներին:

    Հնարավոր բարդությունները

    Հնարավոր բարդությունները

    Շփաբորբը հեշտությամբ ենթարկվում է բուժման, եթե ժամանակին ուշադրություն դարձնեք: Կարևոր է հասկանալ, որ փոքր տարիքի երեխաների գրգռված մաշկը շատ զգայուն է բացասական արտաքին գործոնների նկատմամբ, առավել ևս եթե դրա վրա հայտնվել են թաց հատվածներ և միկրոճաքեր: Եթե ծնողները անտեսում են խնդիրը կամ բժշկի ցուցումները, այդ առաջին հայացքից աննշան խնդիրը կարող է բարդություններ առաջացնել: Դրանց թվում են1-3`

    • բակտերիային վարակներ – վնասում ստրեպնոկոկերով և այլ միկրոօրգանիզմներով` առաջացնելով թարախակույտեր և խոցեր,
    • սնկային հիվանդություններ – սեռական օրգանների, աճուկի և հետանցքի տարածքի կանդիդոզ:

    Ավելին, ուժեղ շփաբորբի ժամանակ երեխան դառնում է անհանգիստ: Ցավային զգացողությունը, քորը, այրոցը և յուրաքանչյուր շարժման դեպքում դիսկոմֆորտը թույլ չեն տալիս երեխային նորմալ ուտել, խանգարում են քնել, խաղալ և հանգստանալ:

Ի՞նչ անել:

Առաջին աստիճանի շփաբորբի դեպքում խորհուրդ է տրվում1-3`

  • ընտրել հիգիենայի օպտիմալ միջոցներ` հրաժարվել բազմանգամյա օգտագործման տակդիրներից և բարուրներից, որոնք առաջացնում են գրգռվածություն, փոխել տակդիրի ապրանքանիշը, եթե շփաբորբը առաջացել է տակդիրներից,
  • ապահովել ճիշտ խնամք` հաճախ լվանալ երեխային, ամբողջովին չորացնել մաշկը, հոգ տանել այն մասին, որ դեպի մաշկը միշտ օդ գնա,
  • բացառել գերտաքացումը` երեխան չպետք է շոգի հանգստի կամ ակտիվ խաղերի ժամանակ, նաև կարևոր է կարգավորել օդի ջերմաստիճանը սենյակում, որտեղ երեխան անցկացնում է հիմնական ժամանակը,
  • ընտրել հարմար հագուստ` պարանոցին կամ թևատակերում կարմրության առաջացման դեպքում կարելի է երեխային հագցնել միայն այն իրերը, որոնք չեն հարի և սեղմի վնասված տարածքները:

Շփաբորբի բուժման այս փուլում իրենց արդյունավետությունն են ապացուցել միջոցները, որոնք նվազեցնում են գրգռվածությունը և բնական ճանապարհով վերականգնում են մաշկը2` օրինակ, Բեպանտեն քսուքը: Լանոլինի և B5 պրովիտամինի4 բարձր պարունակության շնորհիվ «Բեպանտեն» քսուքը խնամքով խթանում է վնասված մաշկի վերականգնումը և իր բնական բուժումը: Այդ միջոցը ստեղծում է հուսալի պաշտպանող պատնեշ, որը նվազեցնում է կղանքի և մեզի գրգռող նյութերի ագրեսիվ ազդեցությունը` թույլ տալով մաշկին շնչել2: Քսուքի առավելություններից մեկը՝ անվտանգությունն է` դրա մեջ չկան ներկանյութեր, պարաբեններ և այլ բաղադրիչներ, որոնք կարող են վտանգավոր լինել երեխայի համար: Շփաբորբի դեմ պայքարելու համար «Բեպանտեն» քսուքը խորհուրդ է տրվում կիրառել կարմրության առաջին իսկ նշանների դեպքում` քսելով այն ամեն անգամ տակդիրը փոխելիս2-3:

Եթե շփաբորբը արդեն դարձել է 2-րդ կամ 3-րդ աստիճանի, ապա համապատասխան բուժում պետք է նշանակի բժիշկը` ելնելով երեխայի անհատական առանձնահատկություններից և նրա ընթացիկ վիճակից: Մասնագետը կարող է խորհուրդ տալ կիրառել քսուքներ մաշկի վերականգնման և պաշտպանման համար, չորացնող կոմպրեսներ, բուժիչ վաննաներ բուսական թուրմերով և այլ հավելումներով: Որպեսզի հնարավորինս շուտ հասնեք դրական արդյունքի, կպահանջվի ամբողջական մոտեցում: Ծնողները ստիպված կլինեն ոչ միայն կատարել բժշկի կողմից խորհուրդ տրվածը, այլ նաև ճշգրտումներ մցնել երեխայի խնամքի ռեժիմի մեջ:

Կանխարգելում

Կանխարգելում

Որպեսզի շփաբորբը չկրկնվի, կարևոր է երեխային ապահովել ճիշտ խնամք1-3:

Հիգիենա

Կղանքը և մեզը պարունակում են ագրեսիվ և մաշկը գրգռող նյութեր: Եթե դրանք երկար ժամանակ են շփվում մաշկի հետ, գրգռումը ուժեղանում է: Հենց այդ պատճառով շփաբորբի կանխարգելման համար պետք է նախընտրել մեկանգամյա օգտագործման տակդիրներ, որոնք արագ կլանում են խոնավությունը: Բացի դրանից, տակդիրները պետք է ամբողջությամբ համապատասխանեն տարիքին և քաշին: Խորհուրդ է տրվում փոխել տակդիրները լցվելուն պես` ընթացքում կազմակերպելով օդային վաննաներ: Կարևոր է հետևել, թե ինպես է մաշկը արձագանքում տակդիրին` դա թույլ կտա ժամանակին բացառել ալերգիկ արձագանքը նյութերի կամ տոգորումների նկատմամբ:

Լոգանք

Լվանալու և լոգանք ընդունելու ժամանակ անհրաժեշտ է օգտագործել հիպոալերգեն միջոցներ, որոնք ստեղծված են հատուկ նորածինների համար: Ջրային պրոցեդուրաներից հետո երեխայի մաշկը պետք է մանրակրկիտ չորացնել: Եթե շփաբորբը արդեն հայտնվել է, ապա չի կարելի այն տրորել` պետք է հեռացնել ավելորդ խոնավությունը մաշկային ծալքերում նուրբ շարժումներով` չորացնելով խոնավությունը փափուկ սրբիչով կամ բամբակյա տակաշորով:

Երեխայի իրերի խնամք

Լվացքի փոշուց կամ կոնդիցիոներից ալերգիան կարող է առաջացնել շփաբորբի սրացում: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում նախընտրել անվտանք կենցաղային քիմիան, որը համապատասխանում է երեխայի հստակ տարիքին:

Հագուստի ընտրություն

Բարձր քրտնարտադրությունը հիմնական գործոններից մեկն է, որն առաջացնում է շփաբորբ, չէ որ գերտաքացման պատճառով մաշկը դառնում է ավելի զգայուն: Երեխային պետք է հագցնել եղանակին համապատասխան, տաք չհագցնել` վախենալով գերսառեցումից: Նաև ճիշտ է նախընտրել ազատ հագուստ, այն պետք է լինի բնական և փափուկ կտորից:

Տան միկրոկլիման

Շփաբորբը կարող է անհանգստացնել ամբողջ տարվա ընթացքում, եթե չստեղծվի ճիշտ միկրոկլիմա մանկական սենյակում` նվազեցնել ջերմաստիճանը մինչև հարմարավետ աստիճան և ապահովել նորմալ խոնավություն: Այդպիսի միջոցները թույլ կտան պաշտպանել նորածին երեխային մաշկային գրգռվածությունից, կբարելավեն նրա ինքնազգացողությունը և կապահովեն արդյունավետ քուն:

Շփաբորբը տհաճ խնդիր է, բայց ապահովելով երեխայի ճիշտ խնամք և հետևելով հասարակ կանոնների, այն կարելի է վերացնել մի քանի օրվա ընթացքում:

1. David Atherton, Irritant diaper dermatitis best practice management, 2015
2. Վասիլեվսկիյ Ի. Վ. Նորածինների և ծծկեր տարիքի երեխաների մաշկի խնամքի օպտիմիզացիա // Միջազգային տեսություն` կլինիկական պրակտիկա և առողջություն: - 2015. – No. 1. – էջ 5-18:
3. Մուրաշկին Ն. Ն., Մատերիկին Ա. Ի., Եպիշեվ Ռ. Վ. Ամբարչյան Է. Տ. Նորածինների և ծծկեր տարիքի երեխաների բարուրային դերմատիտի ընթացքի և պրոֆիլակտիկայի առանձնահատկություններ: Ժամանակակից մանկաբուժության հարցեր: 2015, 14 (6). 710-713:
4. Բեպանտեն քսուք դեղորայքային պրեպարատի օգտագործման հրահանգի համաձայն, միջոցի բաղադրության մեջ լանոլինի պարունակությունը կազմում է 250 մգ:

Եթե դուք ցանկանում եք հայտնել կողմնակի ազդեցության կամ արտադրանքի որակի վերաբերյալ բողոքի մասին, խնդրում ենք, կապվե´ք առողջապահության մասնագետների հետ (օրինակ` բժշկի կամ դեղագործի) կամ դիմե´ք կարգավորող մարմիններին: Դիմումները նաև կարելի է ուղարկել հետևյալ հասցեով` drugsafety.russia@bayer.com.