Նորածնային շփաբորբ՝ ինչով և ինչպես բուժել

Նորածնային շփաբորբ՝ ինչով և ինչպես բուժել

Նորածնային շփաբորբ՝ ինչով և ինչպես բուժել
Նորածնային շփաբորբ՝ ինչով և ինչպես բուժել

Բովանդակություն


Զուր չէ, որ հաճախ շփաբորբը անվանում են «տակդիրային», հիմնականում դրանք հանդիպում են նորածին և կրծքով կերակրման տարիքի երեխաների մոտ։ Դա կապված է նրանց մաշկի առանձնահատկությունների հետ․ արտաքին եղջրային շերտը, որը հուսալիորեն պաշտպանում է մեծահասակների օրգանիզմը արտաքին ազդեցությունից, երեխաների մոտ շատ բարակ է, դրա վրա հեշտությամբ առաջանում են միկրովնասվածքներ և բորբոքվածություններ։Բացի դրանից երեխաների մոտ նաև հասունացած չեն ճարպագեղձերը, իսկ մաշկի рН կարգավորվում է միայն 3 ամսեկան հասակում, այդ իսկ պատճառով բորբոքվածության օջախներ հեշտությամբ առաջանում են անգամ պատշաճ խնամքի դեպքում։

Շփաբորբի առաջացման պատճառները կապված են նաև մանկան ապրելակերպի հետ՝ լվացող միջոցներով հաճախակի լոգանքը քայքայում է մաշկի լիպիդային շերտը, որը կատարում է պաշտպանողական գործառույթ, իսկ խոնավության հետ անխուսափելի շփումը տակդիրների օգտագործման դեպքում ստեղծում է բարենպաստ պայմաններ բորբոքային պրոցեսների զարգացման համար1։

Շփաբորբն ինքն իրենով անհանգստություն է պատճառում մանկանը, նաև կարող է հանգեցնել նրա ինքնազգացողության խանգարման։ Բուժման բացակայության դեպքում հնարավոր են վարակային բարդություններ,որոնք իրոք վերածվում են լուրջ խնդրի։ Համոզվելով, որ փոփոխությունները կապված են շփաբորբի հետ, շատ կարևոր է ժամանակին նկատել և սկսել բուժել այն1։

Նորածինների մոտ շփաբորբի ախտորոշում

Նորածինների մոտ շփաբորբի ախտորոշում

Շփաբորբը հայտնաբերելը դժվար չէ․ երեխայի լոգանքից հետո ծնողներին խորհուրդ է տրվում միշտ ուշադիր զննել նրա մաշկը, որպեսզի ժամանակին նկատեն շփաբորբին բնորոշ կարմրությունները։ Սակայն մաշկի փոփոխությունները կարող են կապված լինել տարբեր պատճառների հետ, մի շարք դեպքերում ախտորոշման և ճիշտ բուժման համար պահանջվում է բժշկի օգնությունը։

Շփաբորբին բնորոշ նշաններ2,3:

  • Տեղակայումը մարմնի վրա
    Շփաբորբը սովորաբար առաջանում է մաշկային ծալքերում (թևատակերում, աճուկային հատվածում, նստատեղի արանքում), այսինքն այնտեղ, որտեղ առկա է հպում և բարձր խոնավություն։ Երեխայի սեռի հետ կապված, գոյություն ունեն տարբերություններ՝ դրանք վերաբերում են աճուկային հատվածին, տղաների մոտ հիմնականում շփաբորբն առաջանում է ձվապարկի շրջանում, աղջիկների մոտ՝ ոտքերի արանքում։ Դեմքին, ձեռքերին, ոտքերին առկա կարմրությունը սովորաբար ունի այլ ծագում։
  • Արտաքին տեսքը
    Սկզբնական փուլերում շքաբորբն իրենից ներկայացնում է կարմրության (հիպերեմիայի) հատված առանց որոշակի սահմանների, որը մի փոքր ավելի բարձր է, քան մաշկի այլ հատվածների մակերեսը՝ այտուցի պատճառով։ Կարմրության խտությունը՝ վարդագույնից մինչև վառ կարմիր, և անգամ մինչև կապտագույն երանգ, կախված՝ բարդության աստիճանից։ Եթե դրան ավելանում է նաև վարակը, ապա կարմրության հատվածի մակերեսին առաջանում է խոնավություն, ճաքեր, իսկ կողքերին՝ թարախաբշտիկներ, ցան։ Այս արտահայտումները ֆիզիկական անհանգստություն են պատճառում մանկանը, քանի որ ուղեկցվում են ցավով և քորով։
  • Տարրերի առաջացման արագությունը և հերթականությունը
    Թարախաբշտիկները և բշտիկներն ավելանում են ավելի ուշ։ Եթե երեխայի մաքուր, չկարմրած մաշկի վրա առաջացել են ցանի տարրեր՝ դա շփաբորբ չէ։ Երբեմն կարմրությունը, այդ թվում նաև ծալքերում, կապված է սուր ալերգիկ ռեակցիաների հետ, սակայն այդ դեպքում մաշկի վրա հետքերն առաջանում են արագ, չափերով մեծանում և ձուլվում են իրար մեջ։

Եթե ծնողների մոտ կասկածներ են առաջանում, գերադասելի է խորհրդակցել մանկաբույժի հետ։

Շփաբորբի բարդության աստիճանները և զարգացման փուլերը2,3

  • 1 աստիճան․ մակերեսով ոչ մեծ, ոչ վառ կարմրություն։
  • 2 աստիճան․ արտահայտված կարմրություն, մաշկի մակերեսին առաջանում են բշտիկներ և ճաքեր։
  • 3աստիճան․վերքերի, թարախաբշտիկների առաջացում, բորբոքված հատվածը վառ կարմիր է, դրա մակերեսին առաջանում է խոնավություն, երեխայի ընդհանուր վիճակը վատանում է՝ նա վատ է քնում, կամակոր է ցավի և քորի պատճառով։

Շփաբորբը սկզբնական փուլերում կարելի է բուժել ինքնուրույն, չսպասելով բարդությունների զարգացմանը։Բարդության 3 աստիճանի դեպքում, առանց մասնագետի օգնության հնարավոր չէ։

Հնարավոր բարդություններ

Հնարավոր բարդություններ2,3

Շփաբորբի բարդությունները միշտ կապված են վարակի ավելացման հետ։ Վարակված հատվածում նվազում է տեղային դիմադրողականությունը, և միկորօրգանիզմները, որոնք սովորաբար որևէ խնդիր չեն առաջացնում, սկսում են ակտիվորեն բազմանալ։ Հիմնականում թարախային բարդությունների պատճառ են դառնում մաշկի վրա բնակվող ստրեպտոկոկերը։ Տարածվածությամբ երկրորդ վարակային հարուցիչ են համարվում Candida ցեղի սնկերը։

Բարդությունների դեպքում բորբոքված հատվածը դառնում է ավելի վառ, ստանում է հստակ սահմաններ, այտուցը մեծանում է։ Մակերեսին առաջանում են միկրոճաքեր և խոցեր, վերքեր թարախային (դեղնավուն) կամ սնկային (սպիտակ կաթնաշոռային) նստվածքով։ Բակտերիալ վարակի դեպքում շփաբորբի շուրջ հաճախ առաջանում է թարախային ցան։ Բարդություններն առաջացնում են քոր և այրոց, երբեմն անգամ մարմնի ջերմաստիճանի բարձրացում, այդ պատճառով երեխան դառնում է անհանգիստ, հաճախ լաց է լինում, վատ է քնում և ուտում։

Ինչպե՞ս բուժել շփաբորբը2,3,4

Ինչքան վաղ սկսվի շփաբորբի բուժումը, այնքան այն ավելի հաջող կլինի։ Սկզբնական փուլերում ախտանիշները վերանում են ընդամենը 2-3 օրում, այն դեպքում երբ վարակային բարդությունների թերապիան հազվադեպ է անցնում առանց հակաբիոտիկների կամ հակասնկային դեղամիջոցների ընդունման։ Այդ պատճառով, այդքան կարևոր է բուժել շփաբորբը կարմրության առաջին իսկ նշանների դեպքում։

1-2 փուլերի շփաբրոբի բուժումը՝ դա առաջին հերթին ճիշտ խնամքն է և հիգիենան։

  • Անհրաժեշտ է կանոնավոր կերպով փոխել տակդիրները,
  • Հարկավոր է լվանալ երեխային յուրաքանչյուր կղանքից հետո,
  • Ջրի հետ շփումից հետո թեթև սեղմել մանկան մաշկը թղթե կամ բամբակյա սրբիչով, մինչ չորանալը, սակայն չտրորել,
  • Ջրային պրոցեդուրաներից հետո պետք չէ երեխային միանգամից բարուրել կամ հագցնել, օդային վաննաները կարևոր են շքաբորբի կանխարգելման համար,
  • Մաշկային ծալքերը հարկավոր է մշակել հատուկ նրբաքսուքով կամ քսուքով, որպեսզի բարձրանա մաշկի պաշտպանիչ հատկությունները և արագանա վերքերի բուժման ընթացքը։

Պատշաճ խնամքի դեպքում երեխայի մոտ շփաբորբի առաջացումը կարող է կապված լինել հագուստի որակի, տակդիրների, կոսմետիկ միջոցների՝ մանկական հագուստի համար լվացքի փոշու, օճառի, գելի, նրբաքսուքի հետ։ Մանկան համար հագուստը գերադասելի է ընտրել բնական կտորներից, արտաքին կարերով, որպեսզի դրանք չհարեն նուրբ մաշկը։ Կարելի է օգտագործել շփաբորբի կանխարգելման հատուկ միջոցներ, որոնք խորհուրդ է տրվում քսել մաքուր, չոր մաշկին՝ տակդիրի յուրաքանչյուր փոխման դեպքում։

Շփաբորբի առաջին նշանների առաջացման դեպքում անհրաժեշտ է սկսել այն բուժել։ Եթե մաշկի մակերեսին ախտահարման պատճառով հավաքվում է հեղուկ, ապա դրա հետ հնարավոր է պայքարել մի քանի եղանակներով․

Ավելացնել լոգանքի ջրում չորացրած բույսերի եփուկներ (կաղնու կեղևի, կատվալեզվիկի, երիցուկի) կամ օգտագործել մանգանի (կալիումի պերմանգանատի) թույլ լուծույթ։ Դեղաբույսերով լոգանքը օգնում է կանխարգելել բորբոքումը և առաջացած խոնավութունը մաշկի վրա։ Կարևոր է հիշել, որ բույսերը կարող են դառնալ ալերգիկ ռեակցիաների պատճառ, այդ պատճառով լոգանքից առաջ հարկավոր է անցկացնել թեստ՝ եփուկը քսել մաշկի մի փոքր հատվածին։

Մանկական մաշկի խնամքի համար պետք է մեծ զգուշությամբ օգտագործել սպիրտ պարունակող նյութեր (լոսյոններ, յոդ, զմրուխտյա կանաչ), որոնք նույնպես չորացնում են մաշկը՝ որոշ երեխաների մոտ դրանք առաջացնում են այրվածքներ։

Խորհուրդ չի տրվում ցանափոշու օգտագործումը թաց հատվածներում։

Մաշկի չորության դեպքում անհրաժեշտ է օգտագործել խոնավեցնող միջոցներ։ Նրբաքսուքները հեշտ են ներծծվում և համարվում են կանխարգելիչ միջոցներ, իսկ յուղոտ քսուքները թաղանթ են առաջացնում, որը թույլ է տալիս պահպանել խոնավությունը։

Բեպանտեն քսուքը

Բեպանտեն քսուքը կարելի է համարել շփաբորբի բուժման օպտիմալ միջոցի։ Դրա բաղադրության մեջ կա պրովիտամին В5, համակցված լանոլինի մեծ խտությամբ, որոնք կատարում են միանգամից մի քանի գործառույթ։ Լանոլինը ձևավորում է հուսալի պաշտպանիչ շերտ մաշկի մակերեսին, թույլ չտալով, որպեսզի այն շփվի խոնավության և այլ քայքայիչ գործոնների հետ, և պահպանել մաշկային շնչառությունը։ Այնտեղ В5 պրովիտամինը վերածվում է պանտոտենաթթվի, որը նպաստում է նյութափոխանակությանը և բջիջների բազմացմանը, այսինքն՝ մաշկի թարմացմանը և վերականգնմանը։ Նաև, պանտոտենաթթուն ամրացնում է կոլագենային հյուսվածքները, ամրացնելով մաշկը, ինչը շատ կարևոր է երեխայի նուրբ մաշկի համար6։

Բեպանտեն քսուքը չի պարունակում պարաբեններ և կոնսերվանտներ, այդ պատճառով կարող է օգտագործվել երեխայի համար ծնված օրվանից։ Հիպոալերգեն բաղադրությունը թույլ է տալիս կիրառել այս միջոցը նաև անհաս երեխաների զգայուն մաշկի վրա2,3։

Իրենց խիտ կազմության հաշվին քսուքային տեսակներն ավելի երկար են ներծծվում, քան նրբաքսուքը, այդ պատճառով ունեն ավելի երկարատև և արտահայտված ազդեցություն։ Բեպանտեն քսուքի օգտագործումն օգնում է վերացնել շփաբորբը, հաղթահարել բորբոքվածությունը և մաշկը վերականգնել բնական եղանակով։ Որպեսզի շփաբորբը չկրկնվի, խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով օգտագործել Բեպանտեն քսուք՝ տակդիրի յուրաքանչյուր փոփոխման դեպքում2,3։

Բարդությունների բուժումը

Բարդությունների բուժումը2-4

Հատուկ միջոցների օգտագործումը բավական է 1-2 օրում արտահայտված շփաբորբի վերացման համար։ Եթե շփաբորբը չի վերանում 2-3 օրվա ընթացքում, ախտանիշներն աճում են, նկատվում է վիճակի վատթարացում, պետք է պարտադիր դիմել բժշկի։ Հնարավոր է, որ այս դեպքում խոսքը գնում է ոչ թե հասարակ տակդիրային շփաբորբի, այլ որևէ այլ հիվանդության մասին, կամ շփաբորբը բարդացել է վարակով, որը պահանջում է հատուկ բուժում։

Վարակային բարդությունների բուժման եղանակները կախված են հարուցիչից և բարդության աստիճանից։ Բացի հիգիենայի վերոնշյալ կանոններին հետևելը, ահնրաժեշտ է նաև թերապիա հարուցիչի դեմ․ բակտերիալ բարդությունների դեպքում՝ հակաբիոտիկներ, սնկային հարուցիչների դեպքում՝ հակասնկային միջոցներ։ Դրանք սովորաբար նշանակում են արտաքին օգտագործման համար, սակայն հիվանդության ծանր ընթացքի դեպքում կարող է պահանջվել նաև հաբերի ընդունում և սրսկումներ։ Թարախային տարրերը խորհուրդ է տրվում մշակել հակասեպտիկներով, օրինակ՝զմրուխտյա կանաչի ջրային լուծույթով (ո՛չ սպիրտային)։ Ուժեղ ախտահարության դեպքում օգտագործում են «ծանր հրետանի»՝ հորմոնալ քսուքներ։

Փորձառու բժիշկը ըստ ախտահարված մաշկի արտաքին տեսքի կարող է որոշել, ինչն է դարձել դրա պատճառը՝ բակտերիան ,թե սունկը, և նշանակել համապատասխան բուժում։ Երբեմն, դեղորայքի ճիշտ ընտրության համար բժիշկը վերցնում է քսուք մաշկի արտաքին մակերեսից և լաբորատորիայում ըստ դրա պարզում է վարակի հարուցիչը, ինչպես նաև զգայունությունը դեղորայքի նկատմամբ։

Կարևոր է հասկանալ, որ շփաբորբը կարող է առաջանալ անգամ առողջ երեխաների մոտ և պատշաճ խնամքի դեպքում՝ նորածին երեխաների մաշկի կառուցվածքի ֆիզիոլոգիական առանձնահատկությունները տանում են դրա առաջացմանը։ Որպեսզի նվազի տակդիրային շփաբորբի առաջացման ռիսկը, հարկավոր է հետևել հիգիենայի կանոններին, ընտրել համապատասխան անվտանգ խնամքի միջոցներ և կանխարգելման նպատակով օգտագործել հատուկ քսուքներ։

1. В 1 г мази содержится 250 мг ланолина
2. Վասիլևսկի Ի․Վ․Նորածին և կրծքով կերակրվող երեխաների մաշկի խնամքի օպտիմալացում։ Բժշկական նորություններ։ Կլինիկական պրակտիկա և առողջություն։– 2014. – №1. – էջ 5-18։
3. Զախարովա Ի․Ն․, Պշենիչնիկովա Ի․Ի․ Մաչնևա Ե․Բ․ Նորածինների և մանկահասակ երեխաների մաշկի ճիշտ խնամք․ ի՞նչ պետք է իմանա մանկաբույժը։ Consilium Medicum. Պեդիատրիա (Հավ.). 2016; 1.
4. Կրուգլովա Լ․Ս․ Ժուկովա Օ․Վ․Կանխարգելիչ միջոցառումներ տակաշորային դերմատիտի դեպքում // Կլինիկական դերմատոլոգիա և վեներոլոգիա – 2014. - №3. – էջ 77-81.
5. Հիմքի կազմում օժանդակ բաղադրիչ
6. Ebner F., Heller A, Rippke F, Tausch I. Topical use of dexpanthenol in skin disorders. Am J Clin Dermatol. 2002;3(6):427-33.

Եթե դուք ցանկանում եք հայտնել կողմնակի ազդեցության կամ արտադրանքի որակի վերաբերյալ բողոքի մասին, խնդրում ենք, կապվե´ք առողջապահության մասնագետների հետ (օրինակ` բժշկի կամ դեղագործի) կամ դիմե´ք կարգավորող մարմիններին: Դիմումները նաև կարելի է ուղարկել հետևյալ հասցեով` drugsafety.russia@bayer.com.