Շփաբորբի կանխարգելումը

Շփաբորբի կանխարգելումը

Շփաբորբի կանխարգելումը
Շփաբորբի կանխարգելումը

Բովանդակություն`


Շփաբորբի շատ տարածված երեվույթ են նորածինների մոտ, նույնպես հայտնի են որպես տակդիրային դերմատիտ: Դրանք իրենցից ներկայացնում են բորբոքված հատվածներ, հիմնականում մաշկի ծալքերում և հագուստի կամ տագդիրի հետ շփման տեղերում Շփաբորբը երեխաներին դիսկոմֆորտ է պատճառում, այդ իսկ պատճառով ավելի լավ կլինի թույլ չտալ տակդիրային դերմատիտի առաջացումը` հետևելով երեխայի խնամքի հեշտ կանոններին: Եթե շփաբորբը արդեն առաջացել է, պետք է ժամանակին սկսել նրա բուժումը, որպեսզի կարողանաք խուսափել վարակի միացման ռիսկից և բարդությունների զարգացումից: Դրանցից ազատվելը շատ ավելի դժվար է1:

Երեխաների մոտ շփաբորբի առաջացման պատճառները

Երեխաների մոտ շփաբորբի առաջացման պատճառները

Շփաբորբը առաջանում է երկու գլխավոր պատճառներով` բարձր խոնավության և շփումից: Այդ իսկ պատճառով երեխաների մոտ հաճախ տուժում են մաշկային ծալքերը` պարանոցի, հետույքի, աճուկի, թևատակերի շրջանում, իսկ մեծահասակ կանանց մոտ` կաթնագեղձերի տակ գտնվող ծալքերը: Օդի սահմանափակ մուտքի պատճառով այդ հատվածներում խոնավություն է կուտակվում, խախտվում է տեղային իմունիտետը, ստեղծվում է բարենպաստ միջավայր մանրէների բազմացման համար: Դրանք միշտ առկա են մաշկի վրա, բայց սովորական պայմաններում անհանգստություն չեն պատճառում, իսկ մարմնի պաշտպանողական ֆունկցիայի թուլացման ժամանակ առաջացնում են վարակիչ պրոցես: Շփումը սրում է իրավիճակը. մաշկի վերին շերտերը վնասվում են, ինչը բերում է բորբոքոմանը, որն ուղեկցվում է կարմրությամբ և այտուցվածությամբ2:

Շփաբորբը հաճախ առաջանում է երեխաների մոտ մաշկի առանձնահատկությունների պատճառով: Վերին եղջրային շերտը դեռ շատ բարակ է, հեշտ է վնասվում և չի ապահովում այնպիսի հուսալի պաշտպանություն արտաքին ազդեցություններից, ինչպես մեծահասակների մոտ: Չզարգացած ճարպային գեղձերը աշխատում են ոչ բավականաչափ արդյունավետ, այդ պատճառով պաշտպանող լիպիդային շերտը մաշկի մակերեսի վրա թույլ է արտահայտված: Այդ շերտը քայքայվում է ջրի հետ հաճախակի շփման պատճառով` նվազեցնելով մաշկի պաշտպանողական ֆունկցիաները: Թթվային pH, մանրէների համար կործանարար է, ձևավորվում է երեխայի մաշկի վրա 2-3 ամսականին մոտ, մինչ այդ այն հիմնային է , այդ պատճառով պաշտպանողական գործոնը երեխաների մոտ չի աշխատում1:

Ծծկեր երեխան ժամանակի մեծ մասը պառկած է մահճակալի մեջ, թափահարում է ձեռքերը և ոտքերը և պտտում է գլուխը: Այդ շարժումների ժամանակ կատարվում է շփում մաշկային ծալքերում, որն իր հերթին առաջացնում է բարուրային դերմատիտ: Կողքի վրա պառկելու պատճառով շփումն առաջանում է ականջների հետևի մաշկի վրա. այնտեղ հարուկները հիմնականում հայտնվում են միայն շատ փոքր երեխաների մոտ: Աճուկայի շրջանում և հետույքի վրա մաշկի բորբոքման հավանականությունը մեծանում է կղանքի և մեզի հետ հաճախակի շփման պատճառով, քանի որ ոչ բոլոր տագդիրներն են բավականաչափ լաբ կլանում արտադրությունները, որպեսզի մաշկը չոր մնա: Բացի դրանից, մեզը պարունակում է մաշկը գրգռող ամոնիակ` սպիտակուցային փոխանակման նորմալ արգասիք, որն երիկամները հանում են օրգանիզմից: Կղանքի մեջ նույնպես առկա են ֆերմենտներ, որոնք մաշկի հետ երկարատև շփման ժամանակ վնասում են այն: Արտաթորնքները ունեն հիմնային pH, ինչը նույնպես նպաստում է բորբոքմանը3:

Շփաբորբի կանխարգելման և խնամքի կանոններ

Շփաբորբի կանխարգելման և խնամքի կանոններ3,4,5

Շփաբորբի առաջացման հավանականությունը զգալիորեն նվազում է, եթե երեխայի մաշկը ճիշտ խնամել, օգտագործել հարմար որակյալ կոսպետիկ միջոցներ և տագդիրներ: Առկա են մի քանի հեշտ կանոններ, որոնց հատևելը թույլ կտա առողջ պահել երեխայի մաշկը`

  • Ամեն դուրս գալուց հետո անհրաժեշտ է լվանալ երեխային կամ մաքրել մաշկը անվտանգ բուսական խոնավ անձեռոցիկների օգնությամբ, բայց առանց սպիրտի և բուրահաղորչների,
  • Յուրաքանչյուր ջրային պրոցեդուրաներից հետո մաշկը պետք է չորացնել առանց տրորելու. բավական է զգուշորեն մաքրել թղթյա սրբիչներով կամ բամբակյա կտորով: Թղթյա սրբիչները ավելի նախընտրելի են. դրանք ավելի հիգիենիկ են և չեն վնասում երեխայի մաշկը,
  • Կարևոր է պարբերաբար կազմակերպել երեխայի համար օդային վաննաներ: Հագուստի, բարուրների և տագդիրների տակ անխուսափելիորեն առաջանում են շփաբորբի գլխավոր պատճառները` շփում և խոնավություն, իսկ օդային վաննաները օգնում են հաղթահարել դրանք,
  • Հագուստը երեխայի համար ավելի լավ է ընտրել բնական կտորներից և արտաքին կարերով, որպեսզի դրանք չհարեն մաշկը,
  • Պետք է օգտագործել որակյալ տագդիրներ, լավ կլանելիությամբ, որպեսզի հնարավոր լինի խուսափել խոնավությունից: Կարևոր է պարբերաբար փոխել դրանք (ամենաքիչը յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ և 1 անգամ գիշերը): Նույնիսկ եթե տակդիրը լավ է կլանում խոնավություն, մաշկի վրա կազդեն ամոնիակը և այլ արտաթորանքները, որոնք առաջացնում են գրգռվածություն,
  • Յուրաքանչյուր տակդիրը փոխելիս` պետք է օգտագործել պատնեշային միջոցներ` քսուքներ, որոնք ստեղծում են մաշկի մակերեսի վրա պաշտպանիչ շերտ, որը կանխում է կղանքի և մեզի հետ շփումը: Դրանք քսում են բավականին հաստ շերտով ամբողջ մաշկի տարածքով, որը գտնվում է տակդիրի տակ:
Կանխարգելման միջոցներ

Կանխարգելման միջոցներ

Դեղատներում և մանկական խանութներում ներկայացված է շփաբորբի կանխարգելման միջոցների լայն ընտրանի, դրանք իրարից տարբերվում են որակով և արդյունավետությամբ: Գնելուց առաջ պետք է ուշադիր ուսումնասիրել բաղադրությունը և համոզվել, որ այն անվնաս է երեխայի համար: Նուրբ մանկական մաշկը ավելի թափանցելի է, քան մեծահասակների մոտ, այդ պատխառով այնքան կարևոր է օգտագործել դրա վրա միայն ճիշտ միջոցներ: Ցանկալի է, որպեսզի դրանց բաղադրության մեջ չլինեն պարաբեններ, սինթետիկ կոնսերվանտներ, բուրահաղորդիչներ և ներկանյութեր1:

Մաշկի ավելորդ խոնավության դեմ պայքարելու համար կարելի է ավելացնել լոգանքի ջրի մեջ որոշ խոտաբույսերի եփուկներ կամ օգտագործել մանգանակալիական թույլ լուծույթ (կալիումի պերմանգանատ): Կատվալեզուն և կաղնու կեղևը չորացնում են մաշկը և խթանում են նրա պաշտպանիչ հատկությունները, իսկ երիցուկը, ծիծեռնախոտը և եղինջը ցուցաբերում են հակաբորբոքային ազդեցություն: Անհրաժեշտ խոտաբույսերի պատրաստի խառնուրդ կարելի է գնել դեղատնից: Հաշվի առնելով, որ խոտաբույսերը կարող են առաջացնել ալերգիա` լոգանքից առաջ խորհուրդ է տրվում թեստ անցկացնել` քսել խոտաբուսային եփուկը մաշկի հատվածի վրա և սպասել` եթե առաջացավ կարմրություն, ուրեմն, այդ ժողովումն օգտագործել պետք չէ: Ավելի լավ է օգտագործել խոտաբույսերի յուրաքանչյուր տեսակն առանձին, խոտաբույսերը իրար խառնելուց հետո դժվար կլինի հասկանալ, թե որ բաղադրիչից առաջացավ ալերգիկ ռեակցիան:

Մաշկի բարձր խոնավության դեմ պայքարի համար հաճախ կիրառում են ցանափոշիներ, որոնք իրենցից ներկայացնում են հանքային կամ բուսական ծագման փոշիանման նյութերի խառնուրդ: Ցանափոշիների հիմնական բաղադրիչներն են տալկը կամ օսլան, որը ստանում են կարտոֆիլից, բրնձից կամ եգիպտացորենից: Երբեմն ցանափոշու մեջ ավելացնում են խոտաբույսերի մզվածքներ6: Ցանափոշիների օգտագործումը քննարկվում է մանկաբույժների կողմից, կարծիք կա, որ դրանց բաղադրության մեջ մտնող փոշիանման նյութերը շնչելը իրենից վտանգ է ներկայացնում5: Ավելին, ցանափոշիները արագ հավաքվում են մաշկային ծալքերի խորքում, իսկ մաշկի մյուս հատվածը մնում է խոնավ:

Այդ պատճառով մանկաբույժները ավելի հաճախ խորհուրդ են տալիս ընտրել քսուքային միջոցներ,քանի վորդրանք երեխայի համար անվտանգ են և ունեն բազմաթիվ դրական էֆեկտներ : Այսպիսով, նմանատիպ միջոցները3`

  • Ստեղծում են մաշկի մակերեսի վրա շերտ խոնավության ազդեցության և այլ վնասող գործոններից պաշտպանվելու համար:
  • Խոնավեցնում և սնուցում են մաշկը` բարձրացնելով արտաքին ազդեցությունների նկատմամբ դիմացկունությունը:
  • Հարթեցնում են մաշկը` նվազեցնելով շփումը:

Տակդիրի տակ օգտագործվող միջոցները կոչում են պատնեշային, քանի որ դրանք ստեղծում են հուսալի պատնեշ մաշկի և արտաքին միջավայրի միջև, բայց և այնպես չեն խոչնդոտում օդի ներթափանցմանը: Լավ պաշտպանող արդյունք տալիս են կրեմներ և քսուքներ, որոնց բաղադրության մեջ մտնում է B5 պրովիտամինը (դեքսպանտենոլ): Այդ բաղադրիչը, ներթափանցելով մաշկի մեջ, դառնում է պանտոտենային թթու (B5 վիտամին): Մաքուր վիճակում պանտոտենային թթուն գրեթե չեն օգտագործում դեղորայքային պրեպարատներում, քանի որ այն կայուն չէ, հեշտությամբ քայքայվում է օրգանիզմում, և վատ է ներթափանցում մաշկի մեջ7:

B5 վիտամինը մաշկի մեջ կատարում է հետևյալ ֆունկցիաները`

  • Խթանում է բջիջների կիսումը վերականգնելով մաշկի վերին շերտը (էպիդերմիս) և արագացնելով վնասվածքների բնական լավացումը,
  • Արագացնում է փոխանակման գործընթացները` բարձրացնելով մաշկի պաշտպանիչ հատկությունները,
  • Պայքարում է բորբոքման դեմ,
  • Ավելացնում է լիպիդների առաջացումը, որոնք ստեղծում են մաշկի մակերեսի վրա պաշտպանիչ լիպիդային շերտ,
  • Մաշկը դարձնում է էլաստիկ և փափուկ:

Որակյալ պատնեշային միջոցները չեն պարունակում ներկանյութեր, բուրահաղորդիչներ, սինթեթիկ կոնսերվանտներ և այլ նյութեր, որոնք պոտենցիալ կերպով վտանգավոր են երեխայի համար, հատկապես` նորածինների: Ի շնորհիվ բնական հիպոալերգիկ բաղադրությանը այդպիսի միջոցները հարմար են հարուկների կանխարգելման համար երեխաների մոտ նորածին տարիքից: Դրանք կարելի է օգտագործել յուրաքանչյուր տակդիր փոխելիս1:

Ստուգված պատնեշային միջոցի օրինակ է իրենից ներկայացնում Բեպանթեն Քսուքը, որն ի շնորհիվ բնական լանոլինի բարձր պարունակության ստեղծում է մաշկի մակերեսի վրա հաստ պաշտպանիչ շերտ, որը չի խանգարում շնչել:

Բեպանտեն Քսուքը կարելի է օգտագործել ինչպես կանխարգելման (երեխայի առողջ մաշկի վրա), այնպես նաև բուժման նպատակներով (նկատելի կարմրությամբ մաշկի վրա): Դա հնարավոր է բնական բաղադրիչների շնորհիվ, որոնք խթանում են մաշկի պաշտպանիչ ֆունկցիան և դրա բնական վերականգնումը:

Ախտանիշների աճի և գրգռվածության զարգացման դեպքում անհրաժեշտ է դիմել բժիշկի: Վիճակի վատթարացումը կարող է կապված լինել վարակիչ բարդությունների զարգացման հետ, որոնք հաճախ ծանր են ընթանում և պահանջում են լուրջ բուժում: Որպեսզի թույլ չտալ նման խնդիրներ, կարևոր է հետևել հարուկների կանխարգելման խորհրդատվությունները և կանոնավոր կերպով օգտագործել Բեպանթեն Քսուքը` չսպասելով հարուկների առաջացմանը2:

1. Վասիլեվսկիյ Ի. Վ. Նորածինների և ծծկեր տարիքի երեխաների մաշկի խնամքի օպտիմիզացիա // Միջազգային տեսություններ` կլինիկական պրակտիկա և առողջություն: -2015. No.1 – էջ 5-18:
2. Կոտլուկով Վ. Կ. Կուզմենկո Լ. Գ. Անտիպովա Ն. Վ. Արտաքին մաշկաբանական միջոցներ «Բեպանթեն» շարքից մանկաբուժի պրակտիկայում // Բժշկական խորհուրդ: 2012. – No. 5. Էջ 5-18:
3. Զախարովա Ի. Ն., Պշենիչնիկովա Ի. Ի., Մաչնեվա Ե. Բ., Փոքր տարիքի երեխաների և նորածինների մաշկի ճիշտ խնամք. ինչ պետք է իմանա մանկաբույժը: Consilium Medicum. Մանկաբուժություն (Հավել.) 2016; 1:
4. Բոկովա Տ. Ա., Մասլիկովա Գ. Վ. Բարուրային (տակդիրային) դերմատիտ երեխաների մոտ. «ՄԱՆԿԱԲՈՒՅԺԻ ՊՐԱԿՏԻԿԱ» կանխարգելման և բուժման մոտեցումներ; սեպտեմբեր; 2016; էջ 42-44:
5. Դաշնային կլինիկական խորհդատվություններ: Մաշկավեներոլոգիա 2015: Մաշկի հիվանդություններ: Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ: 5-րդ հրատ. Գործնական ճեպընթաց 2016. – էջ 341:
6. Թլիշ Մ. Մ. Արտաքին թերապիա մաշկաբանության մեջ` ուսումնա-մեթոդական ձեռնարկ, Կրասնոդար, 2011 էջ -33:
7. Ebner F., Heller A, Rippke F, Tausch I. Topical use of dexpanthenol in skin disorders. Am J Clin Dermatol. 2002;3(6):427-33.

Եթե դուք ցանկանում եք հայտնել կողմնակի ազդեցության կամ արտադրանքի որակի վերաբերյալ բողոքի մասին, խնդրում ենք, կապվե´ք առողջապահության մասնագետների հետ (օրինակ` բժշկի կամ դեղագործի) կամ դիմե´ք կարգավորող մարմիններին: Դիմումները նաև կարելի է ուղարկել հետևյալ հասցեով` drugsafety.russia@bayer.com.