Երեխայի կերակրման ժամանակ կրծքի ճաքեր

Պտուկների ճաքերի առաջացում երեխային կրծքով կերակրելու ժամանակ

Պտուկների ճաքերի առաջացում երեխային կրծքով կերակրելու ժամանակ
Պտուկների ճաքերի առաջացում երեխային կրծքով կերակրելու ժամանակ

Оглавление:


Նորածնին կրծքով կերակրելու ժամանակ որոշ կանանց պտուկների վրա առաջանում են ճաքեր, որոնք ուղեկցվում են սաստիկ ցավերով: Դրա պատճառով երիտասարդ մայրերը հրաժարվում են կրծքով կերակրելուց և սկսում են երեխային կերակրել կաթնային խառնուրդով, չնայած կրծքի կաթը շատ ավելի օգտակար է երեխայի համար: Այն պարունակում է ոչ միայն սննդարար նյութեր, այլ նաև մայրական հակամարմիններ, որոնք ապահովում են պաշտպանություն ինֆեկցիաներից: Բացի դրանից, կրծքով կերակրելիս մոր և երեխայի միջև ստեղծվում է ավելի սերտ կապ, որը կարևոր է նրանց հետագա հարաբերությունների և երեխայի ներդաշնակ զագացման համար: Ճաքերի կանխարգելումը և ժամանակին բուժումը կարող է լուծել այդ խնդիրը՝ հնարավորություն տալով երեխային կրծքով կերակրել:

Ճաքերի ախտանիշերը1,2

Պտուկների ճաքերը գծային վնասվածքներ են, որոնք անցնում են պտուկի կենտրոնից դեպի պտուկի ծայրը (արեոլա): Դրանք կարող են լինել մեկական կամ բազմակի, տարբեր խորությամբ, մեկ կամ երկու կաթնագեղձերի վրա: Կրծքով կերակրելիս կամ նույնիսկ պտուկին դիպչելիս ճաքերն ուղեկցվում են արտահայտված ցավով: Որքան խորն է վնասվածքը, այնքան ուժեղ է ցավը: Երբեմն ճաքերից արտազատվում է թափանցիկ հեղուկ կամ շարավ (արյունաջուր): Ինֆեկցիոն բարդությունների ժամանակ ուժեղանում է կարմրությունը, վերքերից առաջանում է թարախահոսություն, զարգանում է վարակային բորբոքում:

Ճաքերի առաջացման պատճառները

Ճաքերի առաջացման պատճառները

Պտուկների մաշկը շատ բարակ է, կրծքով կերակրման ժամանակ այն ենթարկվում է անսովոր ուժեղ ազդեցության: Երեխայի լնդերը պինդ են, իսկ ծնվելուց հետո առաջին օրերի ընթացքում անհրաժեշտ է երեխային կրծքին մոտեցնել օրը նվազագույնը 10 անգամ3:Աստիճանաբար մաշկը կոշտանում է, վնասվածքի ռիսկը նվազում է, տհաճ զգացողությունները վերանում են: Հետևաբար, ճաքերի առաջացման ամենավտանգավոր ժամանակաշրջանը համարվում է կրծքով կերակրման սկիզբը:

Կան մի շարք գործոններ, որոնք մեծացնում են ճաքերի առաջացման հավանականությունը4:

  • Պտուկի սխալ բռնում
    Երեխան պետք է բռնի պտուկն ամբողջությամբ արեոլայի հետ միասին: Տվյալ դեպքում ծանրաբեռնվածությունը ծծման ընթացքում բաշխվում է հավասարաչափ, իսկ կաթն ազատորեն լցվում է երեխայի բերանի մեջ: Եթե երեխան բռնում է միայն պտուկը, ապա կաթը կրծքից չի արտադրվում, երեխան ճնշում է գործադրում և ավելի ուժեղ քաշում է այն դեպի սահմանափակ հատվածը, որի արդյունքում պտուկի մաշկը վնասվում է: Կաթը սակայն մնում է կրծքի մեջ և առաջանում է կանգ (լակտոստազ), որն առաջացնում է բորբոքում՝ մաստիտ:
  • Պտուկի սխալ ձևը
    Պտուկի տափակ կամ ընկած ձևի դեպքում երեխայի համար դժվար է այն ճիշտ բռնել, որը մեծացնում է ճաքերի առաջացման հավանականությունը:
  • Կրծքից սխալ կտրում
    Եթե փորձեք երեխային կտրել կրծքից ծծման ընթացքում, ապա նա բնազդաբար ավելի ամուր կսեղմի այն իր լնդերով՝ վնասելով պտուկի մաշկը: Կրծքից կտրելը հնարավոր է այն դեպքում, երբ երեխան ինքնուրույն այն բաց թողնի:
  • Երկարատև ծծում
    Կրծքով կերակրելը չպետք է տևի ավելի քան 30 րոպե3: Կրծքում կաթն այլևս չի մնում, սակայն երեխան շարունակում է վնասել պտուկը: Եթե երեխան ամուր բռնում է պտուկը, ապա կարելի է կողքից բերանի մեջ մտցնել մաքուր մատը, որը կօգնի թուլացնել բռնումը:
  • Սխալ կթում
    Չափից ուժեղ ճնշումը պտուկի վրա ձեռքով կամ կաթնածծիչ պոմպի միջոցով վնասում է մաշկը:
  • Խառը կերակրում
    Եթե երեխան կերակրվում է և կրծքով, և շշով, ապա նրա մոտ տեղի է ունենում «համակարգի» խախտում: Միանգամից հնարավոր չէ հաշվարկել կրծքից կաթը ներծծելու ուժը: Դրա հետևանքով պտուկի ճնշումը մաշկի վրա կարող է լինել չափից ուժեղ: Բացի այդ, կրծքից և պտուկից ծծելը տարբերվում է, ինչի հետևանքով խառը կերակրումն երբեմն կարող է հանգեցնել այն բանին, որ երեխան սխալ է բռնում պտուկը:
  • Չափից ավելի հիգիենա
    Օճառի հաճախակի օգտագործման արդյունքում մաշկը պաշտպանող ջրային լիպիդային շերտը քայքայվում է: Այն դառնում է չոր և ավելի շատ հակված է վնասվելուն: Խորհուրդ է տրվում օգտագործել չեզոք pH-ով միջոցեր օրը երկու անգամ: Կարևոր ուշադրություն պետք է դարձնել կոսմետիկ նյութի կազմին: Բոլոր բաղադրիչները պետք է լինեն երեխայի համար անվտանգ: Խստիվ արգելվում է օգտագործել ալկոհոլ պարունակող նյութեր, քանի որ վերջիններս շատ են չորացնում մաշկը` ոչնչացնելով լիպիդային շերտը:
  • Վիտիամինների և հանքանյութերի պակաս կնոջ օրգանիզմում
    Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը պտղին փոխանցում է անհրաժեշտ օգտակար նյութեր, իսկ ծննդաբերությունից հետո հաճախ օրգանիզմն ունի վիտամինների կարիք: Հիպովիտամինոզը, միկրոէլեմենտների պակասը հանգեցնում է մաշկի առաձգականության և պաշտպանիչ հատկությունների նվազեցմանը:
  • Կաթնուկ երեխայի բերանի լորձաթաղանթում
    Եթե երեխայի բերանում Candida albicans սնկի հետևանքով առաջանում է սպիտակ փառ, ապա դա նշանակում է, որ յուրաքանչյուր կերակրման ժամանակ պտուկի մաշկը գտնվում է դրա հետ շփման մեջ: Կանդիդոզի տարածումը պտուկի վրա մեծացնում է ճաքերի առաջացման ռիսկը:
  • Սինթետիկ ներքնաշորերի և ներդիրների օգտագործումը
    Սինթետիկ գործվածքից պատրաստված ամուր ներծծող ներդիրները և ներքնաշորերը դժվարացնում են մաշկի «շնչառությունը», իսկ երկարատև շփումը խոնավ միջավայրի հետ մեծացնում է բորբոքային պրոցեսների և ինֆեկցիոն բարդությունների ռիսկը:
Հավանական բարդությունները

Հավանական բարդությունները1,2

Պտուկների ճաքերը «մուտքի դարպասներ» են վարակի համար: Մաշկը չպաշտպանելու և պատշաճ խնամքի բացակայության արդյունքում առաջանում են բարդություններ, որոնք պահանջում են երկարատև բուժում և հանգեցնում են կրծքով կերակրելու դադարեցմանը:

Պտուկների ճաքերի բարդությունների գլխավոր պատճառը մաշկի վրա առկա մանրէներն են, ինչպիսիք են` ստաֆիլակոկը, ստրեպտոկոկը: Որոշակի պայմաններում նրանք սկսում են արագորեն բազմանալ և առաջանում է բորբոքում: Նրանց բազմացմանը նպաստում են գերտաքացումը և բարձր խոնավությունը: Նման պայմանները ստեղծվում են կաթի արտահոսքի արդյունքում, և ներդիրների ոչ ժանամակին փոխելը:

Ամենահաճախ հանդիպող բարդությունը՝մաստիտն է, կրծքագեղձի բորբոքումը:

Նրան բնորոշ ախտանշաններն են՝կարմրություն, այտուց, կրծքի կոշտացում. Որը հաճախ ուղեկցվում է մարմնի բարձր ջերմաստիճանով: Կաթի մեջ առաջանում են արյան և թարախի խառնուրդներ: Հետևաբար կրծքով կերակրումը պետք է անհապաղ դադարեցնել:

Կրծքով կերակրման տեխնիկան3

Որպեսզի մոր մոտ չառաջանա լակտացիայի (կաթնարտադրություն) հետ խնդիր և որպեսզի երեխան ծնվելու պահից կերակրվի կրծքի կաթով, բոլոր նորածիններին մոտեցնում են մոր կրծքին կյանքի առաջին կես ժամվա ընթացքում առնվազն՝ 30 րոպե տևողությամբ, եթե մայրն ու երեխան առողջության հետ չունեն խնդիրներ: Դա հոգեբանական կապի կարևորագույն պահ է: Կնոջ մոտ դեռ չի արտադրվում կաթ, երեխան ստանում է միայն չնչին քանակությամբ խեժ` օգտակար նյութերի խտանյութ, որն արտադրվում է մոր կրծքագեղձերից նախքան լակտացիան:

Հետագայում խորհուրդ է տրվում կիրառել ազատ կերակրման տեխնիկան: Երեխային մոտեցնում են կրծքին ոչ թե ժամով, այլ նրա պահանջով: Նորածնի դեպքում 10-12 անգամ, իսկ կյանքի առաջին ամսվա ընթացքում` արդեն օրական 7-8 անգամ:

Կրծքով կերակրման տեխնիկայի կարևոր մաս է կազմում պտուկի ճիշտ «բռնումը», որպեսզի պտուկը և արեոլան ամբողջությամբ զբաղեցնեն երեխայի բերանի խոռոչը: Դրա համար կրծքին մոտեցնելիս երեխայի բերանը պետք է լայն բաց լինի, ներքևի շուրթը պետք է ուղղված լինի դեպի դուրս, իսկ ծնոտը պետք է դիպչի մոր կրծքին: Եթե երեխան բավականաչափ լայն չի բացում բերանը, ապա անհրաժեշտ է պտուկով կամ մատով շոյել երեխայի այտը կամ ներքևի շուրթը: Նման դեպքում կսկսի գործել ծծելու ռեֆլեքսը, ինչի արդյունքում երեխայի բերանը կբացվի և շուրթերը համապատասխանորեն կսկսեն շարժվել:

Ցանկալի է երեխային չտալ ջուր կամ գլյուկոզայի լուծույթ, չօգտագործել ծծակներ և շշեր: Կրծքի կաթը պարունակում է երեխայի համար անհրաժեշտ բոլոր նյութերը, իսկ ծծակները փոխում են ծծման ընթացքը, ինչի հետևանքով պտուկը սխալ է բռնվում: Կարևոր է թույլ չտալ ճաքերի և լակտոստազի առաջացում` կաթի կանգ, մաստիտի չափից ավելի առաջացում: Դրա համար անհրաժեշտ է հոգ տանել այն մասին, որպեսզի երեխան լիարժեքորեն ծծի կուրծքը կամ անհրաժեշտ է կթել ավելորդ կաթը:

Խնամք և կանխարգելում

Խնամք և կանխարգելում

Պտուկների կանխարգելման ամենակարևոր մաս է կազմում կաթնագեղձի ճիշտ խնամքը` կերակրման տեխնիկայի կատարման հետ համատեղ: Ոչ բարդ խորհուրդների կատարման արդյունքում պտուկների նուրբ մաշկի առաձգականությունը և տեղային պաշտպանիչ հատկությունները կպահպանվեն:

Նախքան երեխայի ծնվելը անհրաժեշտ է1

  • ամեն օր կուրծքը լվանալ գոլ ջրով: Վերջին եռամսյակի ժամանակ ցանկալի է չօգտագործել օճառ, քանի որ պտուկների արեոլայի գեղձերն արտադրում են բնական նյութ, որը փափկեցնում է մաշկը, իսկ օճառը այն քայքայում է:
  • Լվանալուց հետո օգտակար է թեթև մերսել պտուկները կոսմետիկ օճառով:
  • Կոնտրաստ լվացումներ (վաննաներ)`տաք և սառը ջրի հերթով օգտագործմամբ, օգնում են վարժեցնել պտուկի շրջանի մկանների կծկումը և թուլացումը, ինչը հետագայում հեշտացնում է կրծքով կերակրումը:
  • Խորհուրդ է տրվում ամեն օր շփել պտուկները կոշտ շորով (խավավոր սրբիչ)` զգայունությունը նվազեցնելու նպատակով:

Երեխայի ծնվելուց հետո ցանկալի է1,2

  • անհրաժեշտության դեպքում լվանալ կուրծքը գոլ ջրով (առանց օճառի), որից հետո զգուշությամբ չորացնել թղթե կամ տեքստիլ սրբիչով: Ցանկալի է օգտագործել օճառը օրը 1-2 անգամ, որպեսզի մաշկը չափից ավել չչորանա և նվազեցվի երեխայի օրգանիզմում կաթի մեջ օճառի հայտնվելու ռիսկը:
  • Պտուկների խնամքի համար չօգտագործել ալկոհոլ պարունակող լուծույթներ, քանի որ վերջիններս ախտահանում են մաշկը, սակայն դրանով չափից ավել չորացնում են այն և քայքայում են պաշտպանիչ լիպիդային շերտը:
  • Կրծքկալում օգտագործել բնական նյութից պատրաստված օդաթափանց և լավ ներծծման հնարավորությամբ հատուկ ներդիրներ, որոնք պետք է պարբերաբար փոխել` խոնավության հետ երկարատև շփումից խուսափելու նպատակով, ինչը կարող է առաջացնել ճաքեր և բորբոքում:
  • Ճաքերի համար օգտագործել հատուկ քսուքներ և նրբաքսուքներ, որոնք կփափկեցնեն պտուկների մաշկը և կուժեղացնեն վերջինիս պաշտպանիչ հատկությունները: Քսուքներն ու նրբաքսուքներ քսում են անմիջապես կերակրումից հետո, որպեսզի մինչև հաջորդ կերակրումը նյութը հասցնի ներծծվել և ազդել: Նրբաքսուքների և քսուքների մնացորդը կարող են պահպանվել պտուկների մակերեսի վրա` նույնիսկ նախքան կերակրումը ջրով լվանալուց հետո: Դա նշանակում է, որ կա երեխայի օրգանիզմ նրբաքսուքներ և քսուքների թափանցելու հավանականությունը: Հետաբար անհրաժեշտ է ընտրել պտուկների ճաքերի դեմ անվնաս և բնական նյութեր:
Ինչպե՞ս ազատվել պտուկների ճաքերից

Ինչպե՞ս ազատվել պտուկների ճաքերից

Պտուկների մաշկի խնամքի համար կարելի է օգտագործել նյութեր B5 նախավիտամինների հիման վրա, օրինակ` Բեպանտեն քսուքը, որի կազմի մեջ, բացի նշված բաղադրությունից, մտնում է բարձր կոնցենտրացիա պարունակող լանոլին5: B5 նախավիտամինը խթանում է մաշկի բջիջների կիսմանը` ապահովելով մաշկի թարմացումը և ճաքերի պատշաճ ապաքինումը6,7: Բարձր կոնցենտրացիա պարունակող լանոլինը նպաստում է B5 նախավիտամինի ներթափանցմանը մաշկի խոր շերտերի մեջ , իսկ մաշկի մակերեսի վրա առաջանում է պաշտպանիչ շերտ, որը չի խանգարում թթվածնի մուտքն օրգանիզմ և չի խախտում մաշկի շնչառությունը: Լանոլինը հաստատված է ԱՄՆ-ի Սննդամթերքների և դեղորայքների սանիտարական վերահսկողության վարչության (Food and Drug Administration, FDA) կողմից կրծքով կերակրման ընթացքում պտուկների մաշկի խնամքի համար7:

Խորհուրդ է տրվում ճաքերի համար նախատեսված քսուքը ձեռք բերել նախօրոք և ձեզ հետ վերցնել ծննդատուն: Այն կարելի է օգտագործել նախքան ծննդաբերությունը և անպայման այն կիրառել անմիջապես կերակրումից առաջ` պտուկների մաշկի խոնավությունը և առաձգականությունը պահպանելու նպատակով: Որոշ քսուքներ, օրինակ` Բեպանտենը, կարելի է օգտագործել ոչ միայն ձեր, այլ նաև երեխայի համար, օրինակ` մաշկի գրգռվածության դեպքում: Նման բազմաֆունկցիոնալությունը պայմանավորված է տվյալ միջոցի անվտանգության բարձր աստիճանով, որը հնարավորություն է տալիս այն օգտագործել նույնիսկ առավել նուրբ մաշկի վրա7:

Ճաքերը պատճառ չեն հանդիսանում կրծքի կերակրումից հրաժարվելու համար, որը շատ կարևոր է մոր և երեխայի համար: Հարկավոր է հնարավորինս շուտ բուժել ճաքերը, իսկ կերակրման ընթացքում օգտագործել սիլիկոնային պաստառներ` պտուկների վրա ճնշումը նվազեցնելու նպատակով, որոնք առաջացրել են ցավի զգացողություններ: Այն դեպքում, եթե ճաքերն առաջացել են մեկ կրծքի վրա, ապա հարկավոր է հաճախ երեխային մոտեցնել առողջ կրծքին, որպեսզի երկրորդ կրծքագեղձի մաշկը վերականգնվի: Ճաքերի առաջացման դեպքում պահպանելով հիգիենայի կանոնները և իրականացնելով օդային վաննաներ կրծքի համար, խորհուրդ է տրվում յուրաքանչյուր կերակրումից հետո օգտագործել հատուկ քսուքներ, օրինակ` Բեպանտեն քսուքը: Կարևոր է կանխել վարակիչ բարդությունների զարգացումը, որոնք կպահանջեն հակամանրէային բուժում, քանի որ նման դեպքում դուք ստիպված կլինեք դադարեցնել կրծքով կերակրումը, համենայն դեպս որոշ ժամանակ1,2:

Читайте также

Лечение опрелостей

Опрелости – это раздражение кожи у малыша, которое появляется в связи с воздействием различных факторов.

Մանրամասն

Почему болит грудь во время кормления ребенка?

Иногда мама новорожденного сталкивается с проблемой: при кормлении ребенка грудь начинает болеть.

Մանրամասն

Особенности кожи малыша

Детская кожа отличается от взрослой: из-за особенностей ее строения у малыша выше склонность ко многим заболеваниям.

Մանրամասն

Продукты

* Բեպանտեն քսուքի կազմում առկա լանոլինը ներկայացված է որպես օժանդակ նյութ` 250մգ կոնցենտրատով:
1. Балушкина А.А., Тютюнник В.Л., Кан Н.Е и др. Терапия и профилактика трещин сосков в послеродовом периоде. Consilium Medicum. Педиатрия (Прил.). 2015; 3: 14–17.
2. Аверина В.И. Профилактика и лечение трещины сосков у женщин в период лактации // Медицинский совет. 2014. С. 132-136.
3. ПЕДИАТРИЯ. Учебник для медицинских вузов под редакцией Н. П. Шабалова, — СПБ.: СпецЛит, 2003. — 893с.
4. Макацария А.Д., Кузнецов С.В. Мама и малыш. – М.: ОЛМА-ПРЕСС Инвест, 2006. – с.246.
5. В рамках двойного слепого плацебо контролируемого исследования с участием 60 женщин доля пациенток, у которых произошло заживление трещин сосков за 7 недель терапии, была значительно выше при лечении мазью Бепантен по сравнению с плацебо (68 против 34%, p <0,05). Dubecq J.P., Detchart M. Study on a pantothenic ointment in the profilaxis and treatment of nipple fissures. Med Praticienne 1977; 665: 154-155.
6. Flesch P., Satanove A, Brown CS. Laboratory methods for studying percutaneous absorption and the chemical effects of topical agents upon human skin. J Invest Dermatol. 1955 Nov;25(5):289-300.
7. Василевский И.В. Оптимизация ухода за кожей у новорожденных и детей грудного возраста // Международные обзоры: клиническая практика и здоровье. - 2015. - №1. - с.5-18

Եթե դուք ցանկանում եք հայտնել կողմնակի ազդեցության կամ արտադրանքի որակի վերաբերյալ բողոքի մասին, խնդրում ենք, կապվե´ք առողջապահության մասնագետների հետ (օրինակ` բժշկի կամ դեղագործի) կամ դիմե´ք կարգավորող մարմիններին: Դիմումները նաև կարելի է ուղարկել հետևյալ հասցեով` drugsafety.russia@bayer.com.