Ինչու՞ վերքերը չեն լավանում:

Ինչու՞ վերքերը չեն լավանում:

Ինչու՞ վերքերը չեն լավանում:
Ի՞նչն է ազդում վերքերի լավացման արագության վրա:

Բովանդակություն`


Նորմայում յուրաքանչյուր մաշկի վնասվածք անցնում է 4 փուլ` արնահոսության կանգ, բորբոքում վարակի դեմ դիմակայությամբ, նոր բջիջների առաջացում և մաշկի վերականգնում: Սակայն այդ գործընթացները կարող են խախտվել տարբեր գործոններից: Այդ դեպքում փուլերից մեկը, հաճախ բորբոքայինը, ձգձգվում է, և վերքը չի լավանում1:

Ի՞նչն է ազդում վերքերի լավացման արագության վրա:

Ի՞նչն է ազդում վերքերի լավացման արագության վրա:

Հյուսվածքների բուժման վրա ազդող բոլոր գործոնները բաժանում են տեղայինների և համակարգայինների: Տեղային գործոնները ազդում են անմիջապես վերքում ընթացող գործընթացների վրա: Դա, առաջին հերթին, թթվածնի բավականաչափ մուտքն է, որը կարևոր է բոլոր բջիջային գործընթացների համար: Երկրորդ հերթին, վարակը, որը կարող է դանդաղեցնել լավացումը: Երբ բնական պաշտպանիչ պատնեշը խախտվում է, հյուսվածքների մեջ մտնում են միկրոօրգանիզմներ, որոնք առաջացնում են վարակ: Բորբոքումը նորմալ գործընթաց է, որի շնորհիվ օրգանիզմը ձերբազատվում է մանրէներից: Բայց, եթե վերքը վատ ախտահանվի, բորբոքումը երկարաձգվում է1:

Այլ գործոնները, որոնք ազդում են հյուսվածքների վերականգնման վրա, կախված են մարդուց`

  • Տարիք: 85% դեպքերում քրոնիկ վերքերը հանդիպում են 65 տարեկանից բարձր մարդկանց մոտ: Տարիքի հետ բորբոքման ակտիվությունը նվազում է, դանդաղում է էպիթելիզացիան և կոլլագենի սինթեզը1:
  • Սեռ: Տղամարդկանց սուր վերքերը լավանում են ավելի դանդաղ, քան կանանց մոտ: Կանացի հորմոնները օգնում են հյուսվածքների վերականգնմանը, իսկ տղամարդկանց հորմոնները, հակառակը, դանդաղեցնում են այն:
  • Սթրես: Այն ճնշում է օրգանիզմի իմունային պատասխանը և երկարաձգում է բորբոքման փուլը:
  • Դիաբետը խախտում է բոլոր կարգավորված մեխանիզմները` արյունատար անոթների վնասման պատճառով բջիջները ստանում են ավելի քիչ թթվածին, նվազում է բորբոքային ագենտների արտադրությունը, դանդաղում է մաշկի վերականգնումը:
  • Դեղամիջոցները, օրինակ, գլուկոկորտիկոստերոիդները, ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցները և պրեպարատները քիմիոթերապիայի համար, արգելակում են հյուսվածքների վերակնգնումը:
  • Ճարպակալումը բացասական է ազդում վերքերի լավացման վրա վարակի տեղային փուլում (վերքի ծայրերի վատ համադրելիություն, այտուցվածությունների հակվածություն, վարակի մշտական առկայություն):
  • Սնունդը նույնպես ազդում է բջջում ընթացող գործընթացների վրա: A, E, C վիտամինների, օմեգա-3 թթուների պակասի դեպքում ճանկռվացքների և քերծվածքների լավացումը երկարաձգվում է:
  • Ծխելը: Ծխողների մոտ վարակների զարգացման, սպիերի գոյացման, նեկրոզի և այլ բարդությունների ռիսկը ավելի մեծ է:
Ինչնպե՞ս արագացնել վերքերի լավացումը:

Ինչնպե՞ս արագացնել վերքերի լավացումը:

Նորմալ վերքրի լավացման գլխավոր պայմանը առողջ ապրելակերպն է, լուրջ հիվանդությունների բացակայությունը և վերքի ճիշտ մշակումը:

Վարակը կանխելու համար վնասված հատվածը պետք է միանգամից լվանալ հակասեպտիկով կամ մաքուր ջրով: Երբ հայտնվում է վարակի ռիսկ կամ վարակվելու հստակ նշաններ (ցավային զգացում, թարախ, բորբոքային հատվածի մեծացում), անհրաժեշտ է դիմել հակաբակտերիալ միջոցների` քսուքների կամ փոշիների: Իհարկե, դեղամիջոցը և բուժման սխեման այդ դեպքում նշանակում է բժիշկը2:

Բջիջների կիսման փուլում կօգնեն վերք լավացնող միջոցները, որոնք պարունակում են դեքսպանտենոլ, օրինակ, Բեպանտենը: Դեքսպանտենոլը կարգավորում է շատ գործընթացներ3`

  • օգնում է մաշկին պահպանել խոնավությունը,
  • ակտիվացնում է ֆիբրոբլաստերի սինթեզը` կապակցված հյուսվածքի բջիջների, որոնց օգնությամբ ստեղծվում է մաշկային կարկաս,
  • նվազեցնում է քորը և գրգռվածությունը, որոնք հայտնվում են, երբ վերքը ձգվում է:

Բեպանտեն Պլյուս Նրբաքսուքը, բացի դեքսպանտենոլից, իր մեջ ներառում է հակասեպտիկ քլորհեքսիդին, որն ուժեղացնում է պաշտպանությունը վարակից:

Դեքսպանտենոլի հիմքով վրա նրբաքսուքները և քսուքները ունեն քիչ քանակությամբ կողմնակի ազդեցություններ, գրգռվածության և ալերգիայի առաջացման ռիսկը շատ փոքր է: Բայց օգտագործելուց առաջ ավելի լավ կլինի խորհրդակցել բժշկի հետ և ուսումնասիրել Բեպանտեն Պլյուսի օգտագործման ներդիր թերթիկը:.

1. S. Guo and L.A. DiPietro. Factors Affecting Wound Healing// J Dent Res. 2010 Mar; 89(3): 219–229.
2. Կուզնեցով Ն. Ա., Ռոդման Գ. Վ. Տումանով Վ. Պ. Համահեղինակների հետ: Վերքերի բուժում: Ուսումնա-մեթոդական ձեռնարկ: Մ. ՌՊԲՀ, 2004, էջ 42:
3. Ebner F., Heller A, Rippke F, Tausch I. Topical use of dexpanthenol in skin disorders. Am J Clin Dermatol. 2002;3(6):427-33.

Եթե դուք ցանկանում եք հայտնել կողմնակի ազդեցության կամ արտադրանքի որակի վերաբերյալ բողոքի մասին, խնդրում ենք, կապվե´ք առողջապահության մասնագետների հետ (օրինակ` բժշկի կամ դեղագործի) կամ դիմե´ք կարգավորող մարմիններին: Դիմումները նաև կարելի է ուղարկել հետևյալ հասցեով` drugsafety.russia@bayer.com.