Ի՞նչ տարբերություն կա Բեպանտեն քսուքի և նրբաքսուքի միջև:

Ի՞նչ տարբերություն կա Բեպանտեն քսուքի և նրբաքսուքի միջև:

Ի՞նչ տարբերություն կա Բեպանտեն քսուքի և նրբաքսուքի միջև:
Բեպանտենը
Բեպանտենը

Բեպանտենը թողարկվում է երկու դեղաձևերով` նրբաքսուք և քսուք: Երկու դեղաձևն էլ նախատեսված են տեղային օգտագործման համար, սակայն ունեն մի շարք տարբերություններ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել գնելուց առաջ:

Դեղաձևերի բաղադրությունը

Բեպանտեն նրբաքսուքի բաղադրությունըՔսուքի բաղադրություն
Ակտիվ նյութ
ԴեքսպանտենոլԴեքսպանտենոլ
Օժանդակ նյութեր
Ցետիլային սպիրտՑետիլային սպիրտ
Ստեարիլային սպիրտՍտեարիլային սպիրտ
Զտած ջուրԶտած ջուր
Լանոլին (13 մգ մեկ գրամում)Լանոլին (250 մգ մեկ գրամում)
DL-պանտոլակտոնՊրոտեգին X
ՖենոքսիէտանոլՄեղրամոմ
Կալիումի ցետիլֆոսֆատՓափուկ և հեղուկ պարաֆին
ՊրոպիլենգլիկոլՆուշի յուղ
Իզոպրոպիլմիրիստատ 

Նրբաքսուքի և քսուքի գլխավոր տարբերությունը լանոլինի պարունակության քանակական տարբերությունն է1: Այն բնական ծագում ունեցող նյութ է, որի բաղադրությունն առավելագույնս մոտ է մարդու մաշկի ճարպագեղձերի բնական արտազատուկին: Լանոլինի գլխավոր հատկությունը կիսաթափանցելիությունն է, ինչի հաշվին էլ ստեղծվում է մաշկի հուսալի պաշտպանությունը և չի խախտվում գազափոխանակությունը: Լանոլինի ևս մեկ կարևոր առանձնահատկությունը մակերեսային թաղանթ ստեղծելու և ծալքերի հատվածներում շփմանը խոչընդոտելու առանձնահատկությունն է: Դա նվազեցնում է վնասվածքների և դերմատիտի զարգացման ռիսկերը2:

Լանոլինի տարբեր քանակության պարունակելու հետևանքով Բեպանտեն նրբաքսուքը և քսուքը ունեն տարբեր հատկություններ: Նրբաքսուքը պարունակում է քիչ քանակությամբ լանոլին և իրենից ներկայացնում է էմուլսիա «յուղը ջրում»: Դրա հաշվին դեղաձևը արագ ներծծվում է մաշկի մեջ և ակտիվորեն խոնավեցնում է այն:

Բեպանտեն քսուքը պարունակում է մոտ 20 անգամ ավել լանոլին, որն ունի հետևյալ հատկությունները3`

  • ստեղծում է մաշկի մակերեսի վրա պաշտպանող թաղանթ, որը խոչընդոտում է նրա վնասմանը և չորացմանը,
  • ապահովում է հիմնական ակտիվ նյութի` դեքսպանտենոլի, ավելի խորը ներթափանցում,
  • նախազգուշացնում է մաշկի վրա ինֆեկցիոն պրոցեսների զարգացման մասին:

Եվ քսուքը, և նրբաքսուքը հեշտությամբ տարածվում են մաշկի վրա, այն լվանալու կարիք չկա, չունեն իրենց պարունակության մեջ վնասակար բաղադրիչներ և կարող են ամեն օր օգտագործվել:

Ո՞րն ընտրել` նրբաքսուք թե քսուք:

Հաշվի առնելով, որ նրբաքսուքի և քսուքի օգտագործման տարածքը նման են, նույնիսկ բժիշկ-մանկաբույժները ոչ միշտ են ճիշտ դեղաձև նշանակում: Երկու տեսակներն էլ կարող են օգտագործվել մաշկի տարբեր խնդիրները վերացնելու համար, սակայն որոշ բացառություններով:

Մաշկի չորությունը վերացնելու համար ավելի համապատասխանում է Բեպանտեն նրբաքսուքը: Այն օգնում է վերացնել չորությունը ատոպիկ դերմատիտի, պսորիազի, էկզեմաների դեպքում և այլն: Նրբաքսուքն օգնում է նվազեցնել մաշկի չորությունը և քորը, այդպիսով լավացնելով արտաքին մաշկային ծածկույթի վիճակը և կանխել առողջության համար տհաճ հետևանքները:

Ընդ որում Բեպանտեն քսուքը նախատեսված է շփաբորբի և բարուրային դերմատիտի բուժման համար: Այն բուժում է փոքր այրվածքները, գրգռվածությունը ու ճաքերը:

Բեպանտեն նրբաքսուքի կիրառման եղանակը

Բեպանտեն նրբաքսուքը կարող է կիրառվել մեծահասակների մոտ պտուկների ճաքերի բուժման համար, ինչպես նաև երեխաների մաշկի չորության համար: Նրբաքսուքն ամեն օր օգտագործելու դեպքում կնպաստի մաշկի չորության կանխարգելմանը2, ինչպես նաև արդեն գոյություն ունեցող գրգռման վերացմանը: Նրբաքսուքը կարելի է քսել մաշկի բոլոր հատվածներին, այդ թվում երեսին:

Նրբաքսուքը նախատեսված է արտաքին օգտագործման համար: Այն քսում են օրը 1-2 անգամ, բարակ շերտով մաշկի վնասված հատվածին:

Բեպանտեն քսուքի կիրառման եղանակը

Կիրառման ցուցումների համաձայն` Բեպանտեն քսուքը կարելի է օգտագործել հետևյալ դեպքերում`

  • նորածինների մոտ շթաբորբի և բարուրային դերմատիտի բուժման դեպքում,
  • կրծքով կերակրման ժամանակ պտուկների չորության և ճաքերի բուժման դեպքում,
  • մաշկի չորության կանխարգելման և բուժման նպատակով,
  • մաշկի վերականգնման պրոցեսների խթանման համար` քերծվածքների, փոքր վերքերի, խոցերի և պառկելախոցերի հետևանքով, վնասվածքների դեպքում:

Բավական է դեղաձևը օրը մեկ կամ երկու անգամ քսել մաշկի վնասված հատվածի վրա: Քսուքը նպաստում է պաշտպանիչ թաղանթի ստեղծմանը, որը խոչընդոտում է խոնավության կորստին: Նորածին երեխաները շատ զգայուն են հեղուկի կորստի նկատմամբ, իսկ մաշկը պարունակում է հեղուկի ամբողջ ծավալի 17%4: Լանոլինը նպաստում է խոնավության պահպանմանը և պաշտպանում է մաշկային ծածկույթը մեխանիկական ազդեցությունից այն հատվածներում, որտեղ մաշկը շփվում է տակդիրի կամ բարուրի հետ2: Եթե միջոցն օգտագործվում է տակդիրի տակ, այն կարելի է օգտագործել տակդիրը յուրաքանչյուր անգամ փոխելիս: Պտուկների վրա քսուքը քսում են յուրաքանչյուր կերակրումից հետո:

Բեպանտեն քսուքը կարելի է կիրառել ինչպես բուժիչ, այնպես էլ կանխարգելիչ նպատակներով: ՌԲԳԱ ԵԱԳԿ կողմից անցկացրած հետազոտությամբ պարզվել է, որ 40 երեխաների մոտ Բեպանտեն քսուքի ամենօրյա օգտագործման հետևանքով դերմատիտի ոչ մի դեպք չի նկատվել: 22 երեխաներից բաղկացած խումբը ստացել է այլ արտադրողների՝ դեքսպանտենոլի հիմքով պատրաստված քսուքներ: Այս խմբում նկատվել է բարուրային դերմատիտի 10 դեպք: Բացի այդ, խմբի 4 երեխաների մոտ է քսուքի կիրառման հատվածում նկատվել է ալերգիկ ռեակցիայի նշաններ, մինչդեռ Բեպանտեն քսուքը կիրառելուց հետո կողմնակի ռեակցիաներ չեն նկատվել5: Հետազոտողները այդ առանձնահատկությունը կապում են այլ պատրաստուկներում կոնսերվանտների և սինթետիկ հավելումների առկայության հետ, որոնք գրգռիչ ազդեցություն ունեն մաշկի վրա3:

1. Օժանդակ նյութ քսուքի բաղադրության մեջ
2. Կոտլուկով Վ. Կ., Կուզմենկո Լ. Գ., Անտիպովա Ն. Վ. «Բեպանտեն» շարքի արտաքին մաշկաբանական միջոցներ մանկաբույժի պրակտիկայում // Բժշկական խորհուրդ: - 2012. – No. 5 – էջ 81-85:
3. Վասիլեվսկի Ի. Վ. Կրծքով կերակրվող երեխաների և նորածինների մաշկի խնամքի օպտիմալացում // Միջազգային տեսություններ` կլինիկական պրակտիկա և առողջություն, 2015, No. 1, էջ 5-18:
4. Սոկոլովսկի Ե. Վ. Մաշկային և վեներական հիվանդություններ` ուսումնական ձեռնարկ բժշկական բուհերի ուսանողների համար: Ֆոլիանտ, 2008, էջ 520:
5. Յացիկ Գ. Վ., Ակոեվ Յու. Ս. D-պանթենոլ Consilium medicum- ի հիման վրա նորածինների մաշկի խնամքի տարբեր միջոցների կլինիկական արդյունավետությունը: Հավելված // Մանկաբուժություն: 2004. No. 6 (2):

Եթե դուք ցանկանում եք հայտնել կողմնակի ազդեցության կամ արտադրանքի որակի վերաբերյալ բողոքի մասին, խնդրում ենք, կապվե´ք առողջապահության մասնագետների հետ (օրինակ` բժշկի կամ դեղագործի) կամ դիմե´ք կարգավորող մարմիններին: Դիմումները նաև կարելի է ուղարկել հետևյալ հասցեով` drugsafety.russia@bayer.com.