Քերծվածքներ եվ ճանկռվածքներ

Քերծվածքներ և ճանկռվածքներ՝ մշակումը, բուժումը և վերականգնման փուլերը

Քերծվածքներ և ճանկռվածքներ՝ մշակումը, բուժումը և վերականգնման փուլերը
Քերծվածքներ եվ ճանկռվածքներ

Բովանդակություն


Յուրաքանչյուր մարդ առնվազն մեկ անգամ իր կյանքում ունենում է քերծվածքներ և ճանկռվածքներ: Նրանք փոքր, առավել հաճախ կյանքի համար անվնաս, մաշկային ծածկույթի վնասվածքներ են: Վարակի և խոցերի առաջացումից խուսափելու համար հարկավոր է պատշաճ կերպով խնամել ճանկռվածքները և քերծվածքները: Ուսումնասիրենք, թե ինչպես կարելի է արագորեն բուժել դեմքի, ձեռքի և մարմնի այլ մասերում առաջացած քերծվածքները, ինչում է կայանում նման տեսակի վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելը, ինչպիսի նրբաքսուքներ են ցուցված օգտագործել մաշկային ծածկույթի ոչ լուրջ վնասվածքների համար:

Քերծվածքների և ճանկռվածքների տեսակները

Հաշվի առնելով մաշկի մակերեսային շերտի վնասվածքի խորությունը՝ քերծվածքները և ճանկռվածքները պայմանականորեն դասակարգվում են ըստ երկու տեսակի:

  1. Փոքր. Այստեղ ընդգրկված են միկրովնասվածքները, որոնք մարդը կարող է ստանալ առօրյա կյանքում անուշադրության արդյունքում: Փոքր ճանկռվածքները խորը չեն, հետևաբար դրանք սովորաբար արագ են լավանում:
  2. Խորը. Վնասվածքները կարող են առաջանալ դանակի, կոտրված ապակու, փայտի տաշեղների և այլնի հետ աշխատելու արդյունքում: Հարկավոր է խորը ճանկռվածքներն անմիջապես լվանալ, մշակել հակասեպտիկով՝ վարակի առաջացումը կանխելու նպատակով: Խորը քերծվածքների և ճանկռվածքների դեպքում ապաքինման պրոցեսը տևում է միջինում 7-10 օր:

Քերծվածքների ապաքինման փուլերը

Գոյություն ունի քերծվածքների և ճանկռվածքների բնական մեխանիզմ: Այն սկսում է գործել անմիջապես վնասվածքը ստանալուց հետո՝ վնասվածքը ծածկելու և վարակի ներթափանցումը օրգանիզմ կանխելու նպատակով:

Լիարժեք ապաքինման համար անհրաժեշտ ժամանակը կրճատելու նպատակով հարկավոր է օգտագործել բժշկի կողմից նշանակված դեղամիջոցները: Դեմքի կամ մարմնի քերծվածքների և ճանկռվածքների համար նախատեսված նրբաքսուքների պարբերաբար օգտագործումը նպաստում է մաշկի արագ վերականգնմանը, իսկ սպիի առաջացման հավանականությունը նվազում է:

Քերծվածքների և ճանկռվածքների ապաքինման փուլերը

Ինչպես արդեն նշվեց, քերծվածքը դա մաշկային ծածկույթի թեթև վնասվածք է: Ապաքինումը կարելի է նկարագրել հետևյալ կերպ.

  1. Նախնական փուլ. Քերծվածքի մակերեսը խոնավ է, սակայն աստիճանաբար չորանում է: Այն տեղակայված է փոքր-ինչ ավելի ցածր, քան առողջ մաշկի ծածկույթները:
  2. Կեղևի առաջացման փուլ. Առաջանում է վնասվածքը ստանալուց 1-2 օր անց և տևում է 2-4 օր: Սկզբում կեղևի տեղակայվում է չվնասված մաշկի նույն մակարդակի վրա, իսկ այնուհետև սկսում է վեր բարձրանալ:
  3. Կեղևի տակի էպիտելիզացիայի փուլ. Կեղևի ծայրերն աստիճանաբար բարձրանում են և շերտազատվում են: Կեղևը պոկվում է 7-10 օրվա ընթացքում:
  4. Քերծվածքների հետքի փուլ. Երբ կեղևը պոկվում է մնում է բաց վարդագույն հարթ բիծ: Այն դառնում է աննկատելի 10-15 օրվա ընթացքում:

Վերքի ապաքինման պրոցեսը

Նշված ժամկետները համարվում են միջին: Քերծվածքների ապաքինման պրոցեսը կարող է ընթանալ ինչպես արագ, այնպես էլ ավելի երկար: Դա կախված է ճանկռվածքների տեղակայումից և չափսերից, վարակի ներթափանցումից, հիվանդի տարիքից, վերջինիս մոտ հիվանդությունների առկայությունից:

Քերծվածքների և ճանկռվածքների ապաքինման արագության վրա ազդող հիվանդություններ

Եթե քերծվածքների ժամանակ առաջին օգնությունը գրագետ է ցուցաբերվել, ապա ապաքինումը սովորաբար ընթանում է առանց բարդությունների: Սակայն լինում են դեպքեր, երբ ձեռքի, դեմքի կամ մարմնի ճանկռվածքը երկար ժամանակ չի լավանում, այն բորբոքված է մնում ավելի քան 3-5 օր, շոշափելիս ցավոտ է և արյունահոսում է, արտազատվում է շարավ և թարախ: Նման բարդությունների պատճառը կարող են լինել մի շարք հիվանդություններ.

  • Էկզեմա
  • Պսորիազ
  • Շաքարային դիաբետ
  • Ուռուցք

Նշվում է նաև, որ ժամանակակից միջոցները, ինչպիսիք են՝ վերքերը և քերծվածքները լավացնող նրբաքսուքները, միշտ չէ, որ դրական ազդեցություն են տալիս, եթե հիվանդի մոտ դիտվում է արյան մեջ հեմոգլոբինի ցածր ցուցանիշ, նախկինում տարած հիվանդությունից հետո իմունային համակարգի խիստ նվազում, վիտամինների և միկրոէլեմենտների պակաս, հյուծվածություն:

Քերծվածքների և ճանկռվածքների բուժումը և մշակումը

Որքան շուտ ցուցաբերվի առաջին օգնությունը, այնքան ցածր կլինի վերքի մեջ մանրէների ներթափանցման ռիսկը: Անհրաժեշտ է`

  1. Վնասված մաշկը լվանալ սառը եռացրած ջրով, մանկական կամ հակաբակտերիալ օճառով:
  2. Թրջել քերծվածքը ստերիլ սպեղանիով:
  3. Քսել վերքերը լավացնող նրբաքսուք:
  4. Դնել ստերիլ տամպոն և ամրացրել այն վիրակապով: Դուք նույնպես կարող եք ճանկռվածքը կպցնել մանրէազերծ սպեղանիով:

Եթե վերքը կամ քերծվածքը երկար ժամանակ չի լավանում և ցավում է, ապա Դուք պետք է խորհրդակցեք բժշկի հետ հակաբիոտիկներ ընդունելու համար: Որոշ դեպքերում հիվանդին խորհուրդ է տրվում հանձնել լաբորատոր անալիզներ՝ դեմքի, վերջույթների, մարմնի քերծվածքների դանդաղ ապաքինման իրական պատճառը որոշելու համար:

Որպեսզի արագացնենք քերծվածքների և ճանգռվածքների լավացումը, կարևոր է կատարել բժշկական բոլոր ցուցումները՝ ժանամակին փոխել մանրէազերծվաց վիրակապը, նվազեցնել ֆիզիկական ակտիվությունը: Կարելի է օգտագօրծել նաև հատուկ վերքերը լավացնօղ նրբաքսուքներ, որոնք ունեն վերականգնող հատկություն, օրինակ՝ «Բեպանտեն Պլուսը»

Դեղամիջոցի կազմում առկա պրովիտամին B5-ն ապացուցել է քերծվածքների, մաշկի գրգռվածության, ճեղքերի, թեթև այրվածքների, քրոնիկ խոցերի ապաքինման արդյունավետությունը: «Բեպանտեն Պլյուս» կրեմում առկա քլորգեքսիդին հակասեպտիկը պատասխանատու է մանրէների ոչնչացման համար, որոնք սովորաբար առկա են մաշկի վրա կամ հայտնվում են մաշկի վրա վերքի աղտոտվելու արդյունքում:

Դեմքի քերծվածքների ապաքինման առանձնահատկությունները

Անտեղյակ լինելով, թե ինչպես կարելի է բուժել դեմքի քերծվածքները` որոշ մարդիկ սկսում են թաքցնել մաշկի թերությունները կոսմետիկ միջոցների օգնությամբ, օրինակ՝ դիմափոշի, տոնային նրբաքսուք, ամեն տեսակի կարգավորիչներ: Բժիշկները նման բան խորհուրդ չեն տալիս անել, հատկապես վնասվածքը ստանալուց առաջին օրերի ընթացքում: Կոսմետիկայի կազմում առկա բաղադրիչները կարող են դանդաղեցնել մաշկի վերականգնման (ռեգեներացիա) պրոցեսը և թույլ չտալ, որ վերքերը լավացնող նրբաքսուքները լիարժեքորեն ազդեն:

Անհրաժեշտ է սպասել, մինչև դեմքի քերծվածքը ծածկվի բարակ կեղևով, և միայն դրանից հետո օգտագործել տոնային միջոցներ:

Պատրաստված է ըստ՝
Կուզնեցով Ն.Ա., Ռոդման Գ.Վ., Թումանով Վ.Պ., համահեղինակներ – Վերքերի բուժում: Ուսումնամեթոդաբանական Ձեռնարկ. – Մ. Ռուսաստանի Պետական Բժշկական Համալսարան – 2004 թ. – 42էջ:
Ebner F., Heller A, Rippke F, Tausch I. Topical use of dexpanthenol in skin disorders. Am J Clin Dermatol. 2002;3(6):427-33.

Եթե դուք ցանկանում եք հայտնել կողմնակի ազդեցության կամ արտադրանքի որակի վերաբերյալ բողոքի մասին, խնդրում ենք, կապվե´ք առողջապահության մասնագետների հետ (օրինակ` բժշկի կամ դեղագործի) կամ դիմե´ք կարգավորող մարմիններին: Դիմումները նաև կարելի է ուղարկել հետևյալ հասցեով` drugsafety.russia@bayer.com.