Կոսմետիկ միջամտություններից հետո մաշկի վերականգնում

Կոսմետիկ միջամտություններից հետո մաշկի վերականգնում

Կոսմետիկ միջամտություններից հետո մաշկի վերականգնում
Կոսմետիկ միջամտություններից հետո մաշկի վերականգնում

Բովանդակություն


Մաշկը մեր բնական պաշտպանիչ շերտն է։ Մաշկը անընդհատ հանդիպում է արտաքին աշխարհի ոչ բարենպաստ գործոններին։ Դրա վրա ազդում են տարիքային փոփոխությունները, կյանքի և աշխատանքային պայմանները, սնունդը, խմելու ջրի և օդի որակը։ Որպեսզի այն լիարժեք կատարի իր Ֆունկցիաները, և կարողանա դիմադրել մեխանիկական, քիմիական ազդեցություններին ու բազմաթիվ միկրոօրգանիզմներին, անհրաժեշտ է կանոնավոր կերպով խնամել այն։ Տնային պրոցեդուրաները ոչ հաճախ են բավարարում և մենք դիմում ենք դերմատոկոսմետոլոգներին։

Մազահեռացում (Էպիլյացիա և դեպիլյացիա), պիլինգների տարբեր տեսակներ, դեմքի մաշկի մաքրում և հարթեցում՝ սրանք բավականին մեծ պահանջարկ ունեցող խնամքի պրոցեդուրաներն են։

Ցավոք, նման գործողությունների կատարումը, թեկուզ քիչ չափով, բայց վնասում է մաշկը։ Այս դեպքում վնասվում է մաշկի արտաքին շերտը՝ վերնամաշկը։ Հնարավոր է բորբոքային պրոցեսների զարգացում, որոնք ուղեկցվում են գրգռվածությամբ, քորով, թեփոտմամբ, այլտուցով և այլ տհաճ ախտանիշներով։ Մաշկին պետք է որոշակի ժամանակ վերականգնման համար։ Այդ ժամանակը կարելի է կրճատել, հետևելով մաշկի խնամքի կանոններին կոսմետիկ պրոցեդուրաներից հետո, որոնցից հիմնականներին մենք կանդրադառնանք։

Մազահեռացում (էպիլյացիա)

Գոյություն ունեն էպիլյացիայի տարբեր տեսակներ։ Դրանք բոլորը ենթադրում են մազի հեռացումը մազապարկի (ֆոլիկուլի) հետ միասին։ Արդյունքում մաշկը հարթ է մնում մի քանի ամիսների և անգամ տարիների ընթացքում։ Պրոցեդուրաները բավականին արդյունավետ են, սակայն ունեն իրենց առանձնահատկությունները և թերությունները․

  1. Ասեղային էպիլյացիա․ Դեռևս ոչ վաղ անցյալում համարվում էր ամենատարածված պրոցեդուրան։ Գործողության սկզբունքը նրանում է, որ մազի արմատի վրա ազդում է ցածր լարում ունեցող էլեկտրական տոկը։ Մազի աճի շրջան է մտնում բարակ էլեկտրոդ, որի միջոցով տրվում է էլեկտրական իմպուլս։ Այդպիսի լարումը հերիք է, որպեսզի մազապարկը քայքայվի։
    Թերությունները՝ ցավ, մաշկի վրա սպիների առաջացման հավանականություն։
  2. Ֆոտոէպիլյացիա․ Անցկացվում է հատուկ լամպի օգտագործմամբ, որը հանդիսանում է որոշակի հզորության և ալիքի երկարության լույսի աղբյուր։ Մազապարկը մահանում է ֆոտոջերմային ազդեցության արդյունքում։
    Թերությունները՝ այրվածքների առաջացման վտանգ։
  3. Լազերային էպիլյացիա. Կիրառվում են տարբեր սարքավորումներ (օրինակ՝ ալեքսանդրիտային, դիոդային կամ նեոդիմային, որոնք տարբերվում են հզորությամբ և ալիքի երկարությամբ), ֆոլիկուլը գրեթե այրվում է։
    Թերությունները՝ Պրոցեդուրան հարկավոր է կրկնել որոշակի ժամանակ անց, քանի որ ոչ բոլոր ֆոլիկուլներն են միաժամանակ գտնվում ակտիվ փուլում, և լազերը դրանց վրա չի ազդում, Բավականին բարձր արժեք, Լազերը հիմնականում ազդում է մուգ մազերի վրա, որոնց մեջ ներկանյութն ավելի շատ է, Հնարավոր են մաշկի կարմրություն և այրվածքներ։ Այնուամենայնիվ, ըստ անվտանգության և արդյունավետության այս եղանակը ամենագերադասելին է՝
  4. Էլոս էպիլյացիա․Ապարատային մեթոդիկա, որը միավորում է էլեկտրական և լազերային էներգիայի ազդեցությունը։ Այնքան էլ ցավոտ չէ, որքան էլեկտրականը և, միևնույն ժամանակ, հեռացնում է և բաց և մուգ մազերը։
    Թերությունները՝ ամենաթանկ պրոցեդուրաներից մեկն է։
  5. Էնզիմային էպիլյացիա՝ մազերի վերացումը մազապարկի հետ միասին, հատուկ ֆերմենտները մաշկի տակ ներմուծելու արդյունքում։ Այնուհետև մաշկը տաքացվում է թաղանթով կամ ուկտրաձայնով դեղորայքի ազդեցությունը բարձրացնելու համար։

Էպիլյացիայի ընդհանուր հակացուցումները հետևյալն են՝

  • հղիություն,
  • մաշկային հիվանդություններ,
  • որոշ դեղորայքային միջոցների ընդունումը (միջոցներ, որոնք ազդում են արյան մակարդման վրա, հակաբիոտիկներ և այլն),
  • էպիլեպսիա,
  • միջոցների անհատական անտանելիություն։

Որպեսզի էպիլյացիան ընթանա հարթ և չդառնա մաշկի գրգռվածության կամ բորբոքվածության պատճառ, հարկավոր է հետևել անվտանգության կանոններին․

Մինչ էպիլյացիան՝

  1. Արևային լոգանքները երկու շաբաթվա ընթացքում, որպեսզի նվազի այրվածքների և պիգմենտային հետքերի ռիսկը,
  2. Չհեռացնել մազերը և չկատարել մազահեռացում մոմով և այլ միջոցներով (որոնք կապված են մազերը քաշելու հետ),
  3. Անմիջապես պրոցեդուրայից առաջ սափրել մազերը այն հատվածում, որտեղ նախատեսվում է էպիլյացիան։

Էպիլյացիայից հետո՝

  1. Չօգտագործել դեզոդորանտ, յուղոտ կրեմ կամ այլ ակտիվ կոսմետիկ նյութեր,
  2. Հրաժարվել շոգեբաղնիքի, բաղնիքի, լողավազանի այցելությունից, առնվազն 1-2 օր,
  3. Կրճատել ֆիզիկական ակտիվուփյունը մինչև 3 օր,
  4. Չանցկացնել թթվային կամ մեխանիկական պիլինգ առաջին 3 օրվա ընթացքում,
  5. Օգտագործել միջոցներ, որոնք դանդաղեցնում են մազի աճը,
  6. Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից (լազերային էպիլյացիայից հետո խորհուրդ չի տրվում արևային լոգանքներ ընդունել մեկ ամսվա ընթացքում) և պարտադիր օգտագործել արևապաշտպան միջոցներ, որպեսզի չառաջանան պիգմենտային հետքեր։

Մաշկի խնամքի կանոնները՝

  • Պրոցեդուրայի ավարտից հետո մաշկի ախտահանումը կնվազեցնի վարակի և բորբոքման հավանականությունը,
  • Խոնավեցնող նրբաքսուք կամ ջրային հիմքով գելը կօգնի հաղթահարել բորբոքվածությունը, թեփոտումը և կկանխարգելի մազերի ներաճը, քանի որ հիմնականում դա տեղի է ունենում ջրազրկված և չոր մաշկի դեպքում,
  • Ֆոտո կամ լազերային էպիլյացիայից հետո կարելի է օգտագործել պանթենոլ պարունակող միջոցներ,
  • Թեյի ծառի և էվկալիպտի եթերային յուղերը կօգնեն հանգստացնել վնասված մաշկը։
  • Նաև կանոնավոր կերպով անհրաժեշտ է անցկացնել փափուկ պիլինգ և մերսում՝ մազերի աճի ուղղությամբ։
Դեպիլյացիա

Դեպիլյացիա

Դեպիլյացիան տարբերվում է էպիլյացիայից նրանով, որ մազերը հեռացվում են առանց մազապարկի, այսինքն միայն մաշկի վրա երևացող հատվածը։ Իսկ դա նշանակում է, որ 2-3 օր անց, դրանք կսկսեն նորից աճել։ Ի տարբերություն էպիլյացիայի, դեպիլյացիան գրեթե չունի հակացուցումներ, բացի՝ մաշկի վնասվածքներից և մազահեռացման հատվածում մաշկային խնդիրների սուր վիճակից, այդ պատճառով կարող է կիրառվել տնային պայմաններում։

  1. Սափրում, նրբաքսուքների, լոսյոնների օգտագործում։ Թերություններ՝ կարճատև ազդեցություն, սափրիչով կտրած վերքեր, մազերի ներաճ, բարբոքումներ և ախտահարում։
  2. Դեպիլյացիա մոմով՝ մաշկի վրա քսվում է տաք մոմ, այնուհետև տեղադրվում են շերտակտորներ, որոնց օգնությամբ էլ հեռացվում են մազերը։
    Թերություններ՝ ցավ, մազերի ներաճ։
  3. Շուգարինգ՝ որոշակի խտության շաքարային լուծույթի միջոցով մազերի հեռացում։
    Թերություններ՝ սխալ տեխնիկայի դեպքում հնարավոր է մազերի ներաճ։

Դեպիլյացիայից հետո մաշկի խնամքի ընդհանուր հրահանգները նման են էպիլյացիայից հետո մաշկի խնամքի հրահանգներին։ Բացի այդ, մոմի կամ շուգարինգի օգտագործման դեպքում, անհրաժեշտ է հետևել պրոցեդուրայի տեխնիկայի պահպանմանը։ Նոր նրբաքսուքը կամ լոսյոնը հարկավոր է ստուգել մարմնի մի փոքր հատվածում, որպեսզի որոշվի ալերգիկ ռեակցիաների առկայությունը։

Դեմքի պիլինգ

Դեմքի կանոնավոր պիլինգը թույլ է տալիս մաքրել դեմքը վերնամաշկի վերին (եղջրավոր) շերտից, քանի որ տարիքի հետ մահացած բջիջների բնական հեռացումը դանդաղում է։ Այն հնարավորություն է տալիս մաշկին թարմանալ, լիարժեք շնչել և աշխատել։ Դեմքն այս դեպքում ավելի թարմ և խնամված տեսք ունի։

Գոյություն ունեն պիլինգների տարբեր տեսակներ1։

Ըստ ազդեցության տեսակի այս պրոցեդուրաները լինում են ֆիզիկական (մեխանիկական), որոնցից է նաև դեմքի հարթեցումը, և քիմիկական։

Որպես մաշկի խնամք ավելի կարևոր է պիլինգի խորությունը։ Տարբերում են․

  • Մակերեսային՝ ամենամեղմ պրոցեդուրան, վերաբերվում է վերնամաշկի միայն եղջրավոր և հատիկավոր շերտերին։ Ցուցված է ակնեյի կամ կորյակի ցանի հետևանքների վերացման համար, ավելորդ պիգմենտացիայի և դեմքի չափազանց յուղայնության դեպքում։
  • Միջին՝ տարածվում է ամբողջ վերնամաշկի վրա։ Կիրառվում է միմիկական կնճիռների խորության նվազեցման, ինչպես նաև դեմքի առանձգականության նվազեցման և ծալքերի առաջացման դեպքում։ Օգտագործվում է նաև որպես նախապատրաստող փուլ պլաստիկ վիրահատություններից առաջ։
  • Խորը՝ պլաստիկ վիրահատություննեից առաջ, անցկացվում է հիվանդանոցում, համարվում է բավական ագրեսիվ պրոցեդուրա։ Կիրառվում է դեմքը ձգելու (լիֆտինգի) և խորը կնճիռների վերացման համար։

Ինչպե՞ս է տարբերվում դեմքի խնամքը տարբեր խորության պիլինգներից հետո

Եթե անցկացվել է մակերեսային պիլինգի պրոցեդուրա, ապա դեմքի խնամքը բարդություն իրենից չի ներկայացնում։ Խորհուրդ է տրվում ինտենսիվ կերպով խոնավեցնել մաշկը, խմել բավականաչափ ջուր։ Սովորական կոսմետիկ միջոցները կարելի է օգտագործել արդեն հաջորդ օրը։ Որպեսզի արագանա լավացման ընթացքը, կարելի է օգտագործել հակաբորբոքային և վերականգնող միջոցներ։

Միջին պիլինգն ավելի ծանր է մաշկի համար, այդ պատճառով մաշկն ավելի երկար է վերականգնվում։ Մաշկին օգնել հնարավոր է, կիրառելով միայն խոնավեցման և վերքերի առողջացման փափուկ միջոցներ։ Ջրային պրոցեդուրաները, այդ թվում լվացվելը, կրճատել մինչև օրական 1 անգամ, և օգտագործել միայն սենյակային ջերմաստիճանի մաքուր ջուր։ Ցանկացած անցանկալի էֆֆեկտների առաջացման դեպքում, դիմել պիլինգն անցկացնող մասնագետին։

Խոր պիլինգից հետո սովորաբար մի քանի օր մնում են հիվանդանոցում, զննման և վերականգնման համար։ Հարկավոր է ընդունել ցավազրկող և հակաբիոտիկ միջոցներ, որոնք նշանակում է բժիշկը։ Բավականին երկար հարկավոր է օգտագործել արևապաշտպան նյութեր, անգամ ձմեռային շրջանում, քանի որ մաշկը չափազանց զգայուն է ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ։

Դեմքի մաքրում

Տնային պայմաններում դեմքի մաքրումը ոչ միշտ է տալիս ցանկալի արդյունք, եթե այն ունի բարձր յուղայնություն։ Այդ դեպքում հարկավոր է դիմել մասնագետի, որը կանցկացնի պրոֆեսիոնալ մաքրում։ Բացի այդ, մաքրումը նաև լավ լրացնում է պիլինգին։

Պրոցեդուրայի նպատակն է ծակոտիների մաքրումը մեխանիկական կամ սարքավորումային եղանակով, սնուցումը, մաշկի խոնավեցումը, սև կետերի վերացումը և անհարթությունների հարթեցումը, եղջրավոր շերտի թեփահանումը։ Մաքրումը կարող է լինել՝

  • Մեխանիկական (ձեռքով)՝ թարախային բշտիկների և կոմեդոնների, այդ թվում՝ խորը կամեդոնների հեռացման ամենաարդյունավետ եղանակն է։ Ընդունելի է յուղոտ կամ կոմբինացված մաշկի համար։
  • Սարքավորումային՝ ուլտրաձայնային կամ վակուումային պիլինգը խթանում է արյան շրջանառությունը և ավիշի արտահոսքը, մաքրում է ծակոտիները և մերսում է մաշկը։ Ընդունելի է ինչպես նորմալ, այնպես էլ յուղոտ մաշկի համար։

Մաքրումից առաջ մաշկը հարկավոր է պատրաստել, որպեսզի պրոցեդուրայի արդյունքը առավելագույնս լավը լինի։ Նրա մեջ ներառվում են դիմահարդարման մաքրումը և դեմքի լվացումը, սկրաբի օգտագործումը, տոնուսավորումը՝ նախօրոք և առավոտյան։ Չոր մաշկի համար հարկավոր է կիրառել սնուցող դիմակ։ Անմիջապես պրոցեդուրայից առաջ կատարվում է մաշկի փափկեցում գոլորշիով, և մաշկի մշակում հակասեպտիկ միջոցներով։

Մաքրումից հետո մաշկը պետք է վերականգնվի։ Սովորաբար դա տեղի է ունենում 3 օրվա ընթացքում, եթե հետևել մաքրումից հետո դեմքի խնամքի բոլոր կանոններին։

Հատուկ ուշադրություն է պահանջում խնամքը մեխանիկական մաքրումից հետո, քանի որ մաշկը վնասվում է և կարող են առաջանալ վերքեր, բորբոքվածություններ, կարմիր հետքեր։ Հնարավոր է նաև ցանի առաջացումը, եթե վերքերից որևէ մեկը ինֆեկցվել է։

Ի՞նչ չի կարելի անել

Խորհուրդ չի տրվում սկրաբների և այլ ագրեսիվ լվացվելու միջոցների օգտագործումը։ Վերականգնման ընթացքում սահմանափակվում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ջերմային պրոցեդուրաները, արևային լոգանքները և սոլյարի հաճախելը։ Ինքնուրույն չի կարելի առանձնացնել կեղևները։ Սովորաբար բավական է 3 օր։ Դրանից հետո կարելի է անցնել սովորական խնամքի միջոցների։

Ինչպե՞ս օգնել մաշկին

  • Օգտագործել փորձված մեղմ հիպոալերգեն միջոցներ լվացվելու և խոնավեցնելու համար
  • Պարտադիր օգտագործել արևապաշտպան միջոց, անգամ եթե եղանակը ամպամած է,
  • Վերքերը մշակել հակաբակտերիալ միջոցով
  • Խմել բավական քանակությամբ ջուր, որպեսզի մաշկը խոնավանա ներսից,
  • Եթե առաջացել է ցան, կարելի է դնել դիմակ՝ սպիտակ և երկնագույն կավից։
Բեպանտեն Պլյուսի կիրառումը կոսմետիկ պրոցեդուրաներից հետո

Բեպանտեն Պլյուսի կիրառումը կոսմետիկ պրոցեդուրաներից հետո

Մաքրումից, պիլինգից և այլ կոսմետիկ պրոցեդուրաներից հետո դեմքի մաշկի խնամքն ունի շատ ընդհանուր կանոններ։ Ցանկացած դեպքում, մաշկին պետք է խոնավեցում, վարակներից պաշտպանություն և վերքերի լավացում։

Այլ բոլոր խնդիրները կարող է լուծել Բեպանտեն Պլյուսը՝ դեքսպանթենոլի (B5 պրովիտամինի) հիմքով դեղամիջոց՝ նրբաքսուքի տեսքով։ Խթանելով մաշկի վերականգնման ընթացքը, B5 պրովիտամինը կարող է օգտագործվել կոսմետոլոգիական միջամտություններից հետո, որոնք ուղեկցվում են վերնամաշկի ամբողջականության խախտմամբ։ Դեմքի վրա քսելիս, շնորհիվ դեքսպանթենոլից պանտոտենաթթվի առաջացմանը, սկսվում են մաշկի բնական վերականգնողական գործընթացները, խթանվում է բջիջների թարմացումը, բարձրանում է կոլագենային հյուսվածքների ամրությունը և ճնշվում է բորբոքային պրոցեսների զարգացումը։

Շնորրհիվ B5 պրովիտամինի վնասված մաշկի սկզբնական վիճակը վերադառնում է, որն ապացուցվել է բազմաթիվ կլինիկական հետազոտություններով, երաշխավորված է որակի Եվրոպական չափանիշների խիստ պահպանմամբ և ամբողջ աշխարհում օգտագործման փորձով։

Բացի այդ, Բեպանտեն նրբաքսուքի բնորոշիչ առանձնահատկություններից է համարվում հակասեպտիկ քլորհեքսիդինի առկայությունը, որն ունի մանրէասպան ազդեցության լայն սպեկտր և վերացնում է ոչ միայն մանրէները, այլև մի շարք սկներ և վիրուսներ։ Գործում է շատ արագ և ներծծվում է մաշկի մակերեսից, քլորգեքսիդինը կուտակվում է եղջերային շերտում, ստեղծելով ինքնատիպ «պահեստ» և երկարացնելով իր մանրէասպան էֆեկտը։

Այսպիսով, B5 պրովիտամինի և քլորհեքսիդինի յուրահատուկ համակցության շնորհիվ Բեպանտեն պլյուս նրբաքսուքը աջակցում է վերնամաշկի բջիջների կազմավորմանը և զարգացմանը, բարձրացնում է մաշկի խոնավապահպան հատկությունը, և ճնշում է բորբոքային գործընթացների առաջացումը։ Այս ամենը թույլ է տալիս վնասված մաշկին ավելի արագ վերականգնվել կոսմետիկ պրոցեդուրաներից հետո։ Բացի այդ, միջոցը խորհուրդ է տրվում նաև այրվածքների բուժման համար, այդ պատճառով այն կարելի է օգտագործել ֆոտո-, լազերային և ասեղային էպիլյացիայից հետո, ինչպես նաև պիգմենտային հետքերի առաջացման կանխարգելման համար՝ պիլինգից կամ հարթեցումից հետո։

Գրականություն․

  1. Դերմատոկոսմետոլոգիայի ձեռնարկ Արավիյսկայա Ե․Ռ․ և Սոկոլովսկի Ե․Վ․ խմբագրությամբ, «Ֆոլիանտ», ՍպԲ, 2008, էջ 632
  2. Ե․Ֆ․ Լուկուշկինա, ե․ Յու․ Բասկակովա, Մաշկը՝ առողջության բարոմետր։ Էմոլենտների պրոֆիլակտիկ և բուժիչ դերը։ ՌՄԺ, 2016 №18, էջ՝1246-1252։
  3. Կրկնակի կույր հետազոտությունների շրջանակում 15 առողջ կամավորների մոտ, 5% դեքսպանթենոլի կիրառման արդյունքում նկատվել է վերքերի առողջացման խթանում, որն ապացուցվել է հիստոլոգիական և ուլտրաձայնային հետազոտությունների արդյունքում։ Pugliese PT, Farina JC, Chautems Y. Efficacy of dexpanthenol in wound healing: double-blind assessment of excised wound tissue by ultrasound and histologic examination [French]. Nouv Dermatol 1995; 14: 130-8.
  4. Նիկիտինա Ի․Վ․ Սորոկինա Ե․Ա․ Տարասովա Մ․Վ․Նոր հնարավորություններ խրոնիկ դերմատոզի բուժման մեջ։ ՌՄԺ։ Մաշկաբաններ, հատոր 16, №23, 2008, էջ՝1547-1550։
  5. Կոտլուկով Վ․Կ․ Կուզմենկո Լ․Գ․ Անտիպովա Ն․Վ․Երեխաների մաշկային ծածկույթի խնամքի համար ժամանակակից մաշկաբանական և կոսմետիկ միջոցներ // ՄՍ․ 2013․ թիվ 1
  6. Rosenberg A., Alatary SD., Peterson AF. Safety and efficacy of the antiseptic chlorhexidine gluconate. Surg Gynecol Obstet. 1976 Nov;143(5):789-92.

Եթե դուք ցանկանում եք հայտնել կողմնակի ազդեցության կամ արտադրանքի որակի վերաբերյալ բողոքի մասին, խնդրում ենք, կապվե´ք առողջապահության մասնագետների հետ (օրինակ` բժշկի կամ դեղագործի) կամ դիմե´ք կարգավորող մարմիններին: Դիմումները նաև կարելի է ուղարկել հետևյալ հասցեով` drugsafety.russia@bayer.com.