Բեպանտեն` օգնություն մաշկաբոոբի ժամանակ

Բեպանտեն` օգնություն մաշկաբոոբի ժամանակ

Բեպանտեն` օգնություն մաշկաբոոբի ժամանակ
Բեպանտեն` օգնություն մաշկաբոոբի ժամանակ

Բովանդակություն`


Դերմատիտ է կոչվում մաշկի բորբոքումը, որը առաջանում է շատ պատճառներից և տարբեր ձևերով է արտահայտվում: Գրգռվածությունը առաջացնում է դիսկոմֆորտ, բայց մաշկի նուրբ խնամքը, դեղորայքի հետ համադրելիս, կոգնի ազատվել այդ վիճակից1:

Ի՞նչն է առաջացնում մաշկաբորբ

Ի՞նչն է առաջացնում մաշկաբորբ

Մաշկի գրգռվածությունը կարող է առաջանալ շատ գործոնների պատճառով, դրա համար բժիշկները բաժանում են այն ըստ դերմատիտի տեսակների, չնայած բուժման սկզբունքները նույնն են1`

  • կոնտակտայինը արտահայտվում է կարմիր, քոր առաջացնող լաքաներով: Նմանատիպ արձագանքը հայտնվում է կոսմետիկայի կամ դեղորայքի կազմում թունավոր բույսերի, մետաղների, ներկերի, քիմիական նյութերի առկայության պատճառով,
  • ատոպիկը կամ էկզեման գենետիկորեն պայմանավորված հիվանդություն է, որը առաջանում է ալերգիայի, ասթմայի և էպիդերմիսի հաճախակի վնասման պատճառով,
  • սնկերը առաջացնում են թեփ, որոնք ապրում են մարդկանց մեծամասնության մաշկի վրա, բայց սթրեսային պայմաններում սկսում են ուժգին բազմանալ և խթանում են գրգռվածությունը,
  • լճացվածը ՝զարգանում է վարիկոզային հիվանդության ֆոնի վրա և հայտվում է ոտքերի կոճերի վրա:

Որոշ մարդկանց մոտ գրգռվածությունները հայտնվում են ավելի հաճախ, քան մյուսների մոտ: Այսպիսով, բժիշկները, ստիպված լինելով անընդհատ ախտահանել ձեռքերը, ավելի հաճախ են տառապում էկզեմաներից1: Թույլ իմունիտետը նույնպես բարձրացնում է սեբորեային դերմատիտի ռիսկը2:

Դերմատիտի բուժումը

Դերմատիտի բուժման ծրագրերի հիմնական մասը իր մեջ ներառում է1`

  • կորտիկոստերոիդային նրբաքսուքներ, որոնք վերացնում են գրգռվածությունը,
  • նրբաքսուքներ և լոսյոններ, որոնք ազդում են իմունային համակարգի վրա,
  • ֆոտոթերապիա:

Մաշկի ճիշտ խնամքը և առողջ ապրելակերպը նույնպես կարելի է համարել բուժման մի մաս:

Ինչնպե՞ս է Բեպանտենն օգնում դերմատիտի ժամանակ

Բեպանտենի միջոցների մեջ կա նրբաքսուքն դեքսպանտենոլի հիման վրա, որը սովորաբար օգտագործում են վերքերի և քերծվածքների բուժման ժամանակ: Բայց այն կարող է արդյունավետ լինել նաև մաշկային հիվանդությունների ժամանակ, այդ թվում նաև դերմատիտի: Քսվելով մաշկին` դեքսպանտենոլը ձևափոխվում է պանտոտենային թթու, որը դրական է ազդում մաշկի վրա3:

Դեքսպանտենոլը խաղում է խոնավեցնող միջոցի դեր ` պահպանում է խոնավությունը` օգնելով մաշկին մնալ էլաստիկ և փափուկ: Այն խթանում է ???? մանրաթելերի սինթեզը`կոլագենի և ֆիբրոբլաստերի: Դեքսպանտենոլով բուժումից 3-4 շաբաթ անց գրգռվածությունը կարող է նվազել3:

Հանդիպում են դեքսպանտենոլի ալերգիայի եզակի դեպքեր, այդ իսկ պատճառով այն օգտագործելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ և կարդացեք Բեպանտենի օգտագործման ներդիր թերթիկը:

1. Դերմատովեներոլոգիա: Ազգային ղեկավարություն: Կարճ հրատարակություն / Յու. Ս. Բուտովա, Յու. Կ. Սկրիպկինա, Օ. Լ. Իվանովա – Մ.: ԳԵՈՏԱՌ-Մեդիա, 2013 – էջ -896:
2. Օլիսովա Օ. Յու., Դավիդովիչ Մ. Ի. Սեբորեյական դերմատիտի բուժման ժամանակակից մոտեցում // Մաշկային և վեներական հիվանդությունների ռուսական ամսագիր: 2014, No. 4, էջ 32:
3. Ebner F, Heller A, Rippke F, Tausch I.Topical use of dexpanthenol in skin disorders// Am J Clin Dermatol. 2002;3(6):427-33.

Եթե դուք ցանկանում եք հայտնել կողմնակի ազդեցության կամ արտադրանքի որակի վերաբերյալ բողոքի մասին, խնդրում ենք, կապվե´ք առողջապահության մասնագետների հետ (օրինակ` բժշկի կամ դեղագործի) կամ դիմե´ք կարգավորող մարմիններին: Դիմումները նաև կարելի է ուղարկել հետևյալ հասցեով` drugsafety.russia@bayer.com.