Բեպանտենի մասին

Բեպանտենի մասին

Բեպանտենի մասին

Բեպանտենի պատմությունը

Բեպանտեն բրենդի պատմությունը սկսվում է դեռևս XX-րդ դարի սկզբից, երբ ամերիկացի կենսաքիմիկ Ռոջեր Ուիլյամսը, գիտական աշխարհի համար ապշեցուցիչ հայտարարություն արեց, բացահայտելով պանտոտենաթթուն, որը նաև հայտնի է որպես վիտամին В5: Մի քանի տարի անց, նոբելյան մրցանակակիր Ֆրից Լիպմանը, բացահայտեց այդ նյութի ապշեցնող հատկությունները՝ այն ակտիվ դերակատարում ունի մարդու յուրաքանչյուր բջջի նյութափոխանակության մեջ, օգնում է հարթեցնել էներգետիկ բալանսը և կարևոր դերակատարում ունի մաշկային հյուսվածքների վերարտադրման և վերականգնման գործընթացում: Տվյալ գիտական բացահայտումները հիմք են հանդիսացել Բեպանտեն բրենդի առաջին դեղամիջոցների ստեղծման համար, որոնցում օգտագործվել է Բ5 վիտամինի ավելի կայուն ածանցյալը՝ Բ5 պրովիտամինը3:

Ավելի քան 70 տարիների ընթացքում շատ մասնագետներ և գիտնականներ վկայել են Բեպանտեն դեղամիջոցների ադյունավետության և անվտանգության բարենպաստ հատկանիշների մասին1: Հենց սա է թույլ տվել Բեպանտենին ամբողջ աշխարհում լինել առաջինը ըստ վաճառքի ծավալների՝ մաշկի բուժման և խնամքի հարցում2:

Պրովիտամին В5-ի մասին

Բեպանտեն բրենդ առանձնահատկությունը բաղադրիչների մանրակրկիտ ընտրությունն է, որոնց մեջ յուրահատուկ դեր ունի պրովիտամին В5-ը։ Հայտնի է որպես մաշկի համար օգտակար վիտամին, այն ներթափանցում է մաշկի մեջ, որտեղ վերածվում է պանտոտենաթթվի,որը մաշկում տեղի ունեցող նյութափոխանակության գործընթացների անփոխարինելի մասնակցի է։

Մի շարք կլինիկական հետազոտություններով ապացուցված է, որ B5 պրովիտամինը խթանում է մաշկի նյութափոխանակությունը3,

  • Ապահովում է վերնամաշկի բջիջների առաջացումը և զարգացումը,
  • Նպաստում է էպիդերմալ լիպիդների սինթեզին,
  • Բարձրացնում է մաշկի խոնավապահպանիչ ազդեցությունը,
  • Կանգնեցնում է բորբոքային գործընթացների զարգացումը։

Այսպիսով, B5 պրովիտամինն ունի պաշտպանիչ, հակաբորբոքային և բուժող հատկություն, որն անհրաժեշտ է վնասված մաշկն իր առողջ վիճակին վերադարձնելու համար։

Bayer որակ

Բեպանտեն դեղորայքային միջոցները՝ օրիգինալ դեղորայքային միջոցներ են, շնորհիվ բաղադրիչների ընտրության գիտական մոտեցման, լաբորատոր և կլինիկական հետազոտությունների ամբողջական ցիկլի առկայության, ինչպես նաև ամբողջ աշխարհում կիրառման երկարատև փորձի։ Բրենդի բոլոր ապրանքներն արտադրվում են Գերմանիայում, որակի եվրոպական ստանդարտների խիստ պահպանությամբ, որոնց հետևելը երաշխավորվում է Bayer հայտնի դեղագործական ընկերության կողմից։

1. Համեմատական, պատահականության սկզբունքով անցկացրած հետազոտության արդյունքում, որին մասնակցում էին 62 նորածին երեխա, և որոնց պրոֆիլակտիկ նշանակվել է Բեպանտեն քսուք, ստացիոնարում գտնվելու ընթացքում, նորածիններից ոչ մեկի մոտ չի առաջացել տակաշոևային դերմատիտ, կողմնակի ազդեցություն նույնպես չի նկատվել։ Յացիկ Գ.Վ., Աքոև Յու.Ս., D-panthenol Consilium նորածինների մաշկի խնամքի տարբեր միջոցների կլինիկական արդյունավետությունը: Հավելված // մանկաբուժություն: 2004 թ. Թիվ 6 (2):
2. Բայեր ընկերության կողմից արտադրվող Բեպանտենը հանդիսանում է աշխարհի առաջատար ապրանքատեսակը մաշկի բուժման և խնամքի համար, հիմնվելով Նիկոլլաս Հոլլ ընկերության, առանց դեղատոմսի դեղորայքի DB6 գլոբալ բազայի տվյալների վրա, 2016 թ․, եվրո
3. Վասիլևսկի Ի.Վ. Նորածինների և նորածինների մաշկի խնամքի օպտիմալացում // Միջազգային ակնարկներ. Կլինիկական պրակտիկա և առողջություն: - 2015 թ .: - № 1. - ս. 5-18:
4․ Ebner F., Heller A., Rippke F., Tausch I. Topical use of dexpanthenol in skin disorders. Am J Clin Dermatol. 2002; 3 (6): 427–33.

Եթե դուք ցանկանում եք հայտնել կողմնակի ազդեցության կամ արտադրանքի որակի վերաբերյալ բողոքի մասին, խնդրում ենք, կապվե´ք առողջապահության մասնագետների հետ (օրինակ` բժշկի կամ դեղագործի) կամ դիմե´ք կարգավորող մարմիններին: Դիմումները նաև կարելի է ուղարկել հետևյալ հասցեով` drugsafety.russia@bayer.com.