Հարցեր և պատասխաններ
Դեմքի համար Բեպանտեն Պլյուսն օգտագործվում է փոքր վերքերի բուժման ու մշակման նպատակով: Դեղամիջոցը կարելի է օգտագործել այրվածքների, քերծվածքների, կտրվածքների, ճաքերի և մաշկի այլ, ոչ մեծ վնասվածքների դեպքում: Բեպանտեն Պլյուս նրբաքսուքն անհրաժեշտ է քսել դեմքի վնասված հատվածին բարակ շերտով, օրական մի քանի անգամ՝ խուսափելով աչքերի, ականջների և լորձաթաղանթների մեջ դեղամիջոցի ներթափանցումից:
Կանանց ու տղամարդկանց համար Բեպանտեն դեղամիջոցի օգտագործման կանոնները որևէ կերպ չեն տարբերվում: Դեղամիջոցը հարմար է նաև այնպիսի մաշկի ամենօրյա խնամքի համար, որը մշտապես ենթարկվում է շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների ազդեցությանը: Բեպանտեն նրբաքսուքը ցուցված է մաշկի չորության բուժման և կանխարգելման, ներառյալ տարբեր էթիոլոգիայի դերմատիտների բուժման համար:
Բեպանտեն քսուքի և նրբաքսուքի պիտանիության ժամկետը (ներառյալ Բեպանտեն Պլյուսի պիտանիության ժամկետը) երեք տարի է, սկսած արտադրության ամսաթվից, որը նշված է պարկուճի վրա: Ընդ որում, թույլատրվում է Բեպանտեն քսուքը և նրբաքսուքը պահել 25°С-ից ոչ բարձր օդի ջերմաստիճանում: Բացելուց հետո պիտանիության ժամկետը չի փոխվում և շարունակում է մնալ սահմանափակված այն ամսաթվով, որը նշված է պարկուճի վրա:
Հրահանգների համաձայն, Բեպանտենը քսուքը և նրբաքսուքը հակացուցված չեն երեխաներին, անկախ վերջիններիս տարիքից: Նորածին երեխայի դեմքին Բեպանտեն կարելի է քսել միայն մաշկի չորության, կարմրության կամ գրգռվածության դեպքում:
Ջերմային ցանն առաջանում է քրտնագեղձերի արտազատման ուղիների գործառույթի խախտման հետևանքով: Առավել հաճախ հանդիպում է նորածինների և կրծքով կերակրվող երեխաների մոտ:
Օգտագործման հրահանգների համաձայն նորածինների մոտ ջերմային ցանի դեպքում Բեպանտեն չի օգտագործվում: Որոշ դեպքերում բժիշկը կարող է հիվանդությանն ուղեկցող երևույթները վերացնելու նպատակով Բեպանտեն քսուք կամ նրբաքսուք նշանակել:
Հատուկ շրթունքների մաշկի խնամքի համար մշակվել է Բեպանտեն Դերմա շրթներկն ու բալզամը: Շրթներկը սնուցում և խոնավեցնում է չոր ու ճաքած մաշկը, պաշտպանում է այն ուլտրամանուշակագույն ճառագայթներից (պաշտպանության մակարդակը՝ SPF 50): Շուրթերին Բեպանտեն (Բեպանտեն Դերմա) կարելի է քսել նաև վաղաժամ ծերացումը կանխելու նպատակով: Այդ արդյունքին հնարավոր է լինում հասնել Վիտամին Е-ի շնորհիվ, որն ունի արտահայտված հակաօքսիդիչ հատկություններ: Բաղադրությունում առկա են նաև մեղրամոմ և ձիթապտղի յուղ, որոնք նույնպես բարենպաստ ազդեցություն են ունենում շրթունքների մաշկի վրա:
Մաշկային քոր կարող է առաջանալ տարբեր պատճառներով: Եթե այս ախտանշանն առաջացել է մաշկի չորության հետևանքով, Բեպանտեն շարքի միջոցները մաշկը խոնավեցնելու միջոցով կարող են վերացնել քորը: Մյուս դեպքերում քսուքը, նրբաքսուքն ու Բեպանտենի այլ միջոցներն արդյունավետ չեն լինի:
Արևային այրվածքների դեպքում Բեպանտենը կարող է օգտագործվել մեծերի ու երեխաների համար: Դեղամիջոցի հիմնական բաղադրիչը դեքսապենտանոլն է, որը փոխակերպվում է պանտոտենաթթվի, որն անհրաժեշտ է մաշկի վերականգնողական գործընթացների բնականոն ընթացքի համար: Արևային այրվածքների դեմ Բեպանտեն նրբաքսուքը կարելի է օգտագործել թե՛ հղի կանանց, թե՛ կրծքով կերակրման ընթացքում՝ վնասված մաշկի խոնավեցման նպատակով: Դեղամիջոցը լավ է ընդունվում օրգանիզմի կողմից և շատ հազվադեպ է հանգեցնում ալերգիկ ռեակցիաների առաջացման:
Բեպանտեն քսուքն ու նրբաքսուքը սպիերի դեպքում չի օգտագործվում, քանի որ դեղամիջոցի բաղադրությունում չկան այնպիսի բաղադրիչներ, որոնք կարող են նպաստել մաշկի նշված թերությունների վերացմանը:
Քանի որ ալերգիկ ռեակցիաներն առաջանում են որոշակի նյութերի նկատմամբ օրգանիզմի անհատական գերզգայունության հետևանքով, ինչպես այլ դեղամիջոցներից, Բեպանտենից նույնպես կարող է ալերգիա առաջանալ: Այնուամենայնիվ անհրաժեշտ է նշել, որ սովորաբար դեղամիջոցը լավ է ընդունվում օրգանիզմի կողմից և ալերգիկ ռեակցիներ առաջանում են ծայրահեղ դեպքերում:
Քսուքը խորհուրդ է տրվում օգտագործել կրծքով կերակրման ընթացքում կուրծքը խնամելու նպատակով, ինչպես նաև պտուկների չորության և ճաքերի դեպքում, որոնք ուղեկցվում են ցավային զգացողություններով: Բեպանտեն քսուքը վնասված հատվածներին (հարպտկային շրջանին) քսում են յուրաքանչյուր կերակրումից հետո՝ բարակ շերտով: Կերակրումից առաջ անհրաժեշտ է քսուքը լվանալ:
Նորածինների համար նախատեսված Բեպանտեն Պլյուս նրբաքսուքը կարելի է օգտագործել մեծերի համար նախատեսված նույն ցուցումների համաձայն, այն է՝ այրվածքներ, վերքեր, քերծվածքներ, կտրվածքներ և վարակման ռիսկեր պարունակող մաշկի այլ վնասվածքներ: Դեղամիջոցը նախատեսված է արտաքին օգատգործման համար: Այն բարակ շերտով քսում են վնասված հատվածի վրա, օրական մեկից մի քանի անգամ: