Skip to main content

CH Utility menu

  • Выберите страну
Գլխավոր

CH Main menu

  • Բեպանտեն արտադրատեսակներ
    • Մայրիկի փոքրիկի համար
      • Բեպանտեն քսուք
    • Չոր մաշկ
      • Բեպանտեն նրբաքսուք
    • Վերքերի բուժում
      • Բեպանտեն Պլյուս
  • Մայրիկի և փոքրիկի համար
  • Մաշկի մասին
    • Փոքրիկի մաշկը
      • Շփաբորբի կանխարգելում
      • Ի՞նչ է շփաբորբը:
      • Երեխայի մաշկի առանձնահատկությունները:
      • Շփաբորբի դեմ ի՞նչ միջոցներ ընտրել:
      • Ինչպե՞ս փոխել երեխայի տակդիրը:
      • Բեպանտենի օգտագործումը նորածինների համար
      • Երեխային կերակրելու հետևանքով առաջացած պտուկների ճաքեր:
      • Շփաբորբի բուժում
      • Ինչո՞ւ է երեխային կերակրելիս կուրծքը ցավում:
      • Ի՞նչ տարբերություն կա Բեպանտեն քսուքի ու նրբաքսուքի միջև:
      • Նորածնի մաշկի խնամք:
      • Հավաքածու ապագա մայրիկի համար՝ ի՞նչ տանել ծննդատուն մայրիկի և երեխայի համար:
    • Վերքի բուժում
      • Դաջվածքից հետո շուրթերի խնամքը
      • Խնամքը՝ հոնքերի դաջվածքի պրոցեդուրայից հետո
      • Փոքր վերքեր ու քերծվածքներ
      • Դաջվածքներ
      • Կոսմետիկ պրոցեդուրաներից հետո մաշկի վերականգնումը
      • Այրվածքներ՝ մշակում ու բուժում
      • Ինչո՞ւ վերքերը չեն բուժվում:
    • Həkim olandan sonra
  • Հարցեր, Պատասխաններ
Bayer Cross Logo
  1. Գլխավոր
  2. Մաշկի մասին
  3. Վերքի բուժում
  4. Դաջվածքներ

Татуировки: правильный уход за поврежденной кожей 

Դաջվածքներ

Оглавление: 

  • Դաջվածքների լավացման ընթացքը
  • Դաջվածքի խնամքը՝ այն դաջելուց հետո
  • Դաջվածքի լավացման միջոցի ընտրություն
  • Չլավացած դաջվածքի խնամքի համար նախատեսված  «Բեպանտեն Պլյուս» նրբաքսուքը
  • Լավացման փուլերը
  • Կանխարգելում
 

Դաջվածքներ դաջելու գործընթացը  տրավմաի է ենթարկում մաշկը։ Որպեսզի լավացման ընթացքն անցնի արագ, առանց բարդությունների, պետք է նախօրոք իմանալ, ինչ նրբաքսուքներ օգտագործել և ինչ կանոնների հետևել։ Դա թույլ կտա ապահովել բորբոքված մաշկի ճիշտ խնամքը և պահպանել պատկերի հստակությունը  երկար տարիներ։  

Դաջվածքների լավացման ընթացքը

Յուրաքանչյուր մարդու մաշկ արձագանքում է դաջվածքներին յուրովի։ Թե ինչքան կտևի լավացման ընթացքը, կախված է այնպիսի գործոններից, ինչպիսիք են․ 

  • Նկարի դաջելու վայրը։ Դաջվածքի լավացման ընթացքն անցնում է ավելի հեշտ, եթե նկարը դաջվում է փորին, ազդրերին, նստատեղին կամ կրծքին։ Եթե այն դաջվել է այնպիսի հատվածներում, ինչպիսիք են՝ պարանոցը,  կոճերը, մատները՝ ամբողջական վերականգնումը կարող է ընթանալ ավելի երկար։  
  • Նկարի մակերեսը․ Ինչքան այն մեծ է, այնքան երկար է նաև վերականգման ընթացքը։ 
  • Գծերի հաստությունը։ Բարակ գծերն ավելի արագ են լավանում, քանի որ դրանք պարունակում են ներկի ավելի փոքր քանակություն։ Չի կարելի հաշվի չառնել նաև օրգանիզմի անհատական հատկանիշները, տարիքը, խրոնիկ հիվանդությունների առկայությունը և այլն։ 

Դաջվածքի խնամքը՝ այն դաջելուց հետո

Որպեսզի ներկանյութի կորուստը լինի հնարավորինս քիչ, և «առաջ» և «հետո» արված դաջվածքի լուսանկարները հաճույք պատճառեն երկար տարիների ընթացքում, կարևոր է սկզբնական շրջանում կազմակերպել մաշկի ճիշտ խնամք։ Մասնագետներն ունեն տարբեր մոտեցումներ, սակայն համընդհանուր խորհուրդները հետևյալն են․ 

  • Երեկոյան կամ հաջորդ օրը անհրաժեշտ է հանել պաշտպանիչ թաղանթը, որն ամրացրել է մասնագետը։ Ոմանք խորհուրդ են տալիս լվանալ գրգռված մաշկը, օգտագործելով հակաբակտերիալ օճառ։ Դաջված հատվածը տրորել չի թույլատրվում, տաք վաննաներ ընդունելը՝ նույնպես։  
  • Հիգիենիկ գործընթացից հետո դաջվածքի հատվածը պետք է չորացնել մաքուր սրբիչով և դաջվածքի վրա քսել հատուկ լավացնող նրբաքսուք։ 

Ոչ մի դեպքում չի կարելի քորել դաջվածքը, կամ հատուկ պոկել թեփի շերտը։ Նաև, դաջելուց հետո 7 օրվա ընթացքում արգելվում է այցելել բաղնիք, սաունա, լողավազան, լողալ բաց ջրամբարներում և արևային լոգանք ընդունել։ 

Դաջվածքի լավացման միջոցի ընտրություն

Դաջվածքի առաջին մշակումը հակաբորբոքային նրբաքսուքով կատարվում է սրահում։ Մասնագետը ցույց է տալիս, թե ինչպիսի տեսք ունի պատրաստի նկարը, և հաճախորդի համաձայնությունը ստանալուց հետո դրա վրա քսում է բուժող միջոց, վրան փակցնելով պաշտպանիչ թաղանթ։ 

Հետագա խնամքի համար անհրաժեշտ է գնել վնասվածքները լավացնող նրբաքսուքներ և այն օգտագործել օրական 1-2 անգամ,որպես վնասված մաշկի խնամքի միջոց։ Դեղորայքային միջոցի ընտրության հարցում պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի դրա բաղադրության մեջ լինեն մեկ կամ մի քանի ազդող նյութեր․ 

  • Վերականգնող բաղադրիչներ՝օրինակ В5 պրովիտամին։ Այն համարվում է վնասվածքները բուժող ամենաարդյունավետ բաղադրիչներից մեկը։ Խթանում է վնասված հյուսվածքներում նյութափոխանակությանը, ինչի շնորհիվ մաշկի վերականգնումը կատարվում է ավելի արագ։ 
  • Հակաբակտերիալ միացությունները, օրինակ, քլորհեքսիդինը, որոնք թույլ են տալիս խուսափել վնասված մաշկի վարակից։ 

Ցանկալի է, որպեսզի դաջվածքների լավացման համար նախատեսված նրբաքսուքը, չպարունակի բուրահաղորդիչներ և ներկանյութեր, որոնք ունեն վնասված մաշկը գրգռելու հատկություն։ 

Չլավացած դաջվածքի խնամքի համար նախատեսված  «Բեպանտեն Պլյուս» նրբաքսուքը

Չլավացած դաջվածքի մշակման համար կարող է օգտագործվել «Բեպանտեն Պլյուս» նրբաքսուքը։ В5 պրովիտամինի և քլորհեքսիդինի պարունակության հաշվին այն ախտահանում է բորբոքված մաշկը, խթանում է վերականգնման  գործընթացները։ Դրա սառեցնող հատկությունները հանգստանցնում են ցավը։  

«Բեպանտեն Պլյուս» նրբաքսուքը հեշտ և արագ է ներծծվում և չի թողնում ճարպային հետքեր մաշկի կամ հագուստի վրա։ 

Լավացման փուլերը

Սրահների մասնագետները սովորաբար դաջվածքների լավացման գործընթացը ներկայացնում են հետևյալ կերպ․

  • Առաջին օր։ Մաշկը այտուցված, բորբոքված է։ Դրա մակերևույթին նկատվում են ներկանյութի  հետքեր։ Դա ներկված արյունաջուր է, ոչ թե ներկի արտահոսքը մաշկից, ինչպես կարծում են ոմանք։  
  • Երկրորդ օր։ Արյունաջուր այլևս չի հոսում։ Մաշկը սկսում է համակերպվել ներկանյութի հետ։ Կարող է առաջանալ ձգվածության տհաճ զգացողություն։ Այս դեպքում կարող են օգնել լավացման համար կիրառվող նրբաքսուքները, օրինակ՝ Բեպանտեն Պլյուս։  
  • Երրորդ օր։ Դաջվածքի վրա առաջանում է  կեղև: Այն կարող է առաջացնել ուժեղ քոր։ Պոկել կամ քորել այն չի թույլատրվում։ Տհաճությունը վերացնելու համար անհրաճեշտ է պարբերաբար նուրբ հպվել գրգռված մաշկին ձեռքով և քսել լավացնող նրբաքսուքը։  
  • Չորրորդ-Վեցերորդ օր։ Կեղևի փոխարեն առաջանում է թեփ և մաշկը սկսում է  թեփոտվել։ Պատկերի գույնը խամրում է (բայց դա ժամանակավոր է)։ Թեփը մաքրել չի թույլատրվում, այն պետք է ինքնուրույն թափվի։  

Երբ դաջվածքը դադարի առաջացնել թեփ և քոր, և շոշափելուց կնմանվի իրեն շրջապատող առողջ մաշկին, կարելի է խոսել հաջող լավացման մասին։ 

Կանխարգելում

Դաջվածքը դաջելուց հետո մաշկի սաստիկ բորբոքումից խուսափելու համար, հարկավոր է հիշել հետևյալ կանոնները ՝ 

  • Հետևել այն խորհուրդներին, որոնք տվել է սրահի մասնագետը։ 
  • Վնասված մաշկն ամեն օր մշակել վերականգնող նրբաքսուքներով։ 
  • Նրբորեն վերաբերվել դաջվածքի հատվածին։ Բորբոքված մաշկը չի թույլատրվում քորել, տրորել։  
  • Չլավացած դաջվածքը պահել մաքուր, պաշտպանել արևից։.

Նաև կարևոր է ճիշտ սնվել, որպեսզի օրգանիզմը ստանա բոլոր անհրաժեշտ վիտամինները և միներալները։ Դա դրական ազդեցություն կունենա ռեգեներացիայի ընթացքի վրա։ 

Pink and Grey Curve

Похожие статьи

Ожоги: обработка и лечение

Ожоги: обработка и лечение

В норме любое повреждение кожи проходит 4 стадии: остановку кровотечения, воспаление с противостоянием инфекции, образование новых клеток и восстановление кожи. 

Подробнее
Почему раны не заживают?

Почему раны не заживают?

В норме любое повреждение кожи проходит 4 стадии: остановку кровотечения, воспаление с противостоянием инфекции, образование новых клеток и восстановление кожи. 

Подробнее
Восстановление кожи после косметических

Восстановление кожи после косметических процедур

Кожа – это наш естественный защитный барьер. Регулярно ей приходится сталкиваться с неблагоприятными факторами внешней среды. 

Подробнее
Bepanthen Logo

Footer Center

  • Գլխավոր
    • Բեպանտեն արտադրատեսակներ
    • Մաշկի մասին
  • Կայքի քարտեզ
    • Կոնտակտներ
    • Կայքի մասին տեղեկություն
    • Բայեր Գլոբալ
  • Տեխնիկական տեղեկություններ
    • Կայքի օգտագործման կանոնները
    • Անձնական տվյալների պաշտպանություն
    • Բայերը Ռուսաստանում

bayer-logo

© 2020 «ԲԱՅԵՐ» ԲԸ
L.AM.MKT.11.2019.0175

 

Եթե ցանկանում եք տեղեկացնել կողմնակի ազդեցության մասին կամ արտադրանքի որակի վերաբերյալ բողոքներ ունեք, խնդրում ենք կապ հաստատել առողջապահության ոլորտի մասնագետների հետ (օրինակ՝ բժշկի կամ դեղագործի) կամ դիմել կանոնակարգող մարմիններին: Դիմումները կարող են ուղարկվել նաև հետևյալ հասցեով՝ drugsafety.russia@bayer.com