Բեպանտեն քսուք

Բեպանտեն քսուք
Բեպանտեն քսուք՝ մայրիկի ու փոքրիկի համար ունիվերսալ որոշում՝ երեխայի մոտ շփաբորբի, իսկ կերակրող մայրերի մոտ պտուկների ճաքերի բուժման համար:
Տեղեկություններր
Բեպանտեն քսուքը երեխայի մոտ շփաբորբի, իսկ կերակրող մայրերի մոտ պտուկների ճաքերի բուժման համար փորձված միջոց է: Արդյունավետության ու անվտանգության բարձր մակարդակը հաստատվել է Ռուսաստանում և արտերկրում կատարված բազմաթիվ կլինիկական հետազոտությունների ընթացքում:
Դեղատներում ապրանքների վերջնական արժեքն ու քանակությունը կարող եք ճշտել ձեր քաղաքում առկա դեղատներից:
Հատկությունները
Իր յուրօրինակ բաղադրության շնորհիվ այս միջոցը արժանիորեն հայտնի է թ՛ե մասնագետների և թե՛ մայրիկների շրջանում: 10 մայրիկներից 9-ը, փորձելով Բեպանտեն քսուք, պատրաստ են այն խորհուրդ տալ նաև ուրիշներին:
- Աշխարհում օգտագործվում է 70 տարուց ավելի:
- Հարմար է մայրիկի և փոքրիկի համար (սկսած ծնված օրից):
- Կլինիկական փորձարկում է անցել:
- Չի պարունակում կոնսերվանտներ, ներկանյութեր, պարաբեններ և այլ պոտենցիալ վտանգավոր նյութեր:
- Համապատասխանում է որակի եվրոպական բարձր ստանդարներին:
Հիմնական բաղադրիչները
Բեպանտեն քսուքում պարունակվող բաղադրիչներն ապահովում են մայրիկի ու փոքրիկի մաշկի վերականգնման համար անհրաժեշտ երկակի ազդեցությունը:
- В5 նախավիտամինն ուժեղացնում է մաշկի պաշտպանիչ հատկությունները և նպաստում է դրա բնական լավացմանը: Այս բաղադրիչը կարգավորում է մաշկի վնասված հատվածների նյութափոխանակությունը, պահպանում է մաշկի խոնավության օպտիմալ մակարդակը, ինչպես նաև ունի չափավոր հակաբորբոքային ազդեցություն: Այս հատկությունների շնորհիվ В5 նախավիտամինը հանգստացնում է գրգռված մաշկը:
- Բնական լանոլինի ձևավորում է պաշտպանիչ պատնեշ արտաքին գրգռումներից (մեզ, կղանք և այլն): Այդպիսի պատնեշը ոչ միայն պաշտպանում է մաշկը վնասվածքներից, այլ նաև ուժեղացնում է ակտիվ բաղադրիչի՝ B5 նախավիտամինի անցումը մաշկի մեջ, ինչպես նաև թույլ է տալիս մաշկին շնչել: Վերջինս թույլ է տալիս տարվա ցանկացած եղանակին, այդ թվում շոգ ամռանն օգտագործել Բեպանտեն քսուքը:
1. Համեմատական և ռանդոմիզացված հետազոտության ընթացքում 62 նորածինների մասնակցությամբ, երեխաներից ոչ մեկի մոտ, որոնց կանխարգելիչ նպատակով նշանակվել էր Բեպանտեն քսուքը (n=40), հիվանդանոցում գտնվելու ժամանակահատվածում չի զարգացել տակդիրային դերմատիտ, կողմնակի ազդեցություններ չեն նկատվել: Գ.Վ. Յացիկ, Յու.Ս. Ակոև Նորածնի մաշկի խնամքի D-պանտենոլ (Consilium medicum) պարունակող տարբեր միջոցների կլինիկական արդյունավետությունը: Հավելված // Մանկաբուժություն: 2004. No. 6(2):
2. Համեմատական հետազոտության ընթացքում 12 զույգ երկվորյակների մոտ, որոնք օգտագործել են Բեպանտեն քսուքը կանխարգելիչ նպատակով, տակդիրային դերմատիտի զարգացման հաճախականությունը կազմել է 58% ստուգման համար նախատեսված խմբում և 17%` հիմնական խմբում, p=0,025: Նրանց մաշկը շատ լավ ընդունել է Բեպանտեն քսուքը: Գ. Պուտետ, Բ. Գայ, Ս. Էջեր և այլն Բեպանտեն® քսուքի ազդեցությունը հասուն և անհաս երեխաների մոտ շփաբորբի կանխարգելման հարցում. բաց պիլոտային ուսումնասիրություն: Մանկաբուժության իրողություններ 2001;63:33–38:
3. 5% դեքսպանտենոլի (գործող նյութ) և 25% լանոլինի (հիմքի կազմում) համադրությունը չունի անալոգ օժանդակ բաղադրիչներով հայտնի բաղադրությամբ նույնանման քսուքների մեջ, որոնք որպես ակտիվ բաղադրիչ պարունակում են 5% դեքսպանտենոլ (ԲՍ համար` ԼՊ-000614, ԼՊ-001016, ԼՊ-004555, ԼՊ-004229, ԼՊ-002626, Պ No.011108, Պ No.013761/01-2002, ԼՍՌ-000293/08), ԴՊԳ բազայի տվյալների հիման վրա, դիմումի ամսաթիվ 18.04.2018թ.:
4. Հետազոտությանը մասնակցած, 0-3 տարեկան երեխաներ ունեցող 18-44 տարեկան կանանց 92%-ը, որոնք երբևէ օգտագործել են «Բեպանտեն քսուք» ապրանքանիշի արտադրանքները, նշում են, որ պատրաստ են խորհուրդ տալ այն: Շուկայի հետագծային ուսումնասիրություն, Ապրիլ, 2016թ.:
5. Ի.Վ. Վասիլևսկի Նորածինների և կրծքով կերակրվող երեխաների մաշկի խնամքի օպտիմալացում/ Միջազգային ակնարկներ. Կլինիկական պրակտիկան և առողջությունը: - 2015. - №1. - с.5-18.
6. Լանոլինը Բեպանտեն քսուքի բաղադրության մեջ առկա է որպես օժանդակ բաղադրիչ:
7. Վ.Մ. Դելյագին Տակդիրային դերմատիտ//բժշկական խորհուրդ – 2013. – № 01, 12-14.