Այրվածքներ. մշակում և բուժում

Оглавление:

  • Այրվածքների դասակարգումը
  • Ծանրության աստիճանը
  • Առաջին օգնություն այրվածքի դեպքում 
  • Ինչ խորհուրդ չի տրվում անել այրվածքի դեպքում:
  • Ո՞ր բժիշկին կարելի է դիմել այրվածք ստանալու դեպքում:
  • Այրվածքների բուժումը
  • «Բեպանտեն Պլյուս» մաշկի այրվածքներն ապաքինման համար:
Այրվածքներ. մշակում և բուժում

Յուրաքանչյուր ոք կյանքում գոնե մեկ անգամ ստացել է այրվածք3: Բռնել է շիկացած թավան, արևայրուք է ստացել ծովափում, դիպչել է վտանգավոր բույսին կամ մեդուզային և այլն: Որպես կանոն, նման կենցաղային վնասվածքներն անզգուշության, տգիտության կամ անուշադրության արդյունք է: Հնարավոր է ինքնուրույն մշակել թեթև վնասվածքները, սակայն որոշ դեպքերում առանց բժշկի օգնության հնարավոր չէ հաղթահարել: Սույն հոդվածում մենք կպատմենք թե ինչ տեսակի են լինում այրվածքները, ինչպես հասկանալ, արդյոք անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի օգնությանը կամ արդյոք բավական է օգտվել տնային առաջին օգնության հավաքածուի հուսալի միջոցներից, ինչպես նաև այրվածքից հետո մաշկի ճիշտ բուժման և խնամքի մասին:

Այրվածքների դասակարգումը

Այրվածքը՝ մաշկի վնասվածք է, որն առաջանում է շիկացած առարկաների և հեղուկների, տաք գոլորշիի, քիմիական նյութերի, էլեկտրականության հետ շփման արդյունքում, ինչպես նաև այլ պատճառներով: Առաջին բուժօգնության ցուցաբերման գրագետ սխեման և հետագա բուժումը կախված է այն հանգամանքից, արդյոք դա մակերեսային, թե խորը այրվածք է, կամ ինչն է դարձել վնասվածքի պատճառը: 

Հետևաբար, հարկավոր է ունենալ պատկերացում այրվածքների տեսակների մասին:

Այրվածքները՝ կախված առաջացման պատճառներից լինում  են հետևյալ տեսակների4 :

  • Ջերմային այրվածքներ: Մարդը ստանում է նման այրվածքները բարձր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով: Նման դեպքերը հաճախ առաջանում են կենցաղային պայմաններում, օրինակ՝ կրակի, տաք հեղուկի, շիկացած առարկայի կամ գոլորշիի հետ շփման արդյունքում: Դրա արդյունքում առաջացած վնասվածքները կարող են լինել թե՛ թեթև ու մակերեսային, թե՛ շատ ուժեղ, որոնք վտանգ են ներկայացնում առողջությանը և կյանքին: 
  • Քիմիական այրվածքներ: Նման այրվածքներն առաջանում են տարբեր նյութերի հետևանքով: Տան պայմաններում նման տեսակի այրվածքները սովորաբար առաջանում են այն բաղադրությունների հետևանքով, որոնք պարունակում են թթու կամ ալկալի: Դրանք կարող են լինել ավտոմեքենա մաքրելու կամ սպասարկելու համար քիմիական նյութեր, լվացքի համար միջոցներ կամ քացախաթթու, որն օգտագործվում է ուտեստներ պատրաստելիս:
  • Էլեկտրականության հետևանքով  առաջացած այրվածքներ: Նման այրվածքներն առաջանում են մաշկի, փափուկ հյուսվածքի և օրգանների վրա էլեկտրական հոսանքի ազդեցության արդյունքում կենցաղային սարքավորումների սխալ օգտագործման հետևանքով կամ սարքավորման կարճ միացման դեպքում՝ լարերին կամ մերկ կոնտակտներին դիպչելու արդյունքում: Նման տեսակի թեթև այրվածքներն ուղեկցվում են մաշկի մակերեսային շերտի աննշան վնասվածքներով: Սակայն ավելի ծանր դեպքերը կարող են առաջացնել տարածուն և խորը վնասվածքներ, որոնք ազդում են ներքին օրգանների վրա և խանգարում են նրանց աշխատանքին:
  • Ճառագայթման հետևանքով այրվածքներ: Նման այրվածքներն ավելի հաճախ առաջանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատև և ինտենսիվ ազդեցության արդյունքում: Օրինակ՝ ամառանոցում աշխատելը կիզիչ արևի տակ կամ շեզլոնգի վրա հանգստանալը այն ժամերի ընթացքում, երբ ուլտրամանուշակագույնի ցուցանիշը բարձր է, կարող է դառնալ արևային այրվածքների պատճառ: Սակայն նման այրվածքները սովորաբար մակերեսային են և համեմատաբար հեշտ են  բուժվում: Մեկ այլ ճառագայթային այրվածքի շատ ավելի վտանգավոր աղբյուրը ճառագայթային ախտահարումն է իոնիզացված ճառագայթման հետևանքով: 
  • Խառը տեսակի այրվածքներ: Նման այրվածքներն առաջանում են մի քանի վնասակար գործոնների ազդեցության հետևանքով:

Այրվածքները տարբերվում են նաև ըստ վնասվածքների տեղակայման վայրի:

  • մաշկի վրա;
  • լորձաթաղանթի վրա;
  • շնչառական ուղիներում;
  • ներքին օրգաններում.
 

Ծանրության աստիճանը

Այրվածքի աստիճանը անմիջականորեն կապված է խորը ախտահարումների հետ: Գոյություն ունեն այրվածքների 4 աստիճան և նրանցից3 յուրաքանչյուրի համար բնորոշ են որոշակի ախտանիշեր

Այրվածքներ. մշակում և բուժում

I աստիճան

Այրվածքն ազդում է մաշկի մակերեսային շերտի վրա: Վնասվածքն ուղեկցվում է կարմրությամբ, աննշան այտուցվածությամբ, ուժեղ կամ չափավոր ցավերով, ջերմաստիճանի տեղային բարձրացմամբ: Քայլելիս կարող է նաև առաջանալ անհանգստություն (դիսկոմֆորտ): Օրինակ՝ եթե վնասվել են ձեր ձեռքերը կամ մատները, ապա ցավը սաստկանում է վերջիններս շարժելիս կամ այրված շրջանին դիպչելիս: Առաջին աստիճանի այրվածքները սովորական բուժման արդյունքում անհետք անցնում են  մեծահասակների մոտ 2-3 օրվա ընթացքում, իսկ երեխաների մոտ` 3-5 օրերի ընթացքում:

II աստիճան

Վնասվում են մաշկի ամենախոր շերտերը, առաջանում են հեղուկով լցված բշտիկներ:
Դրանց շուրջն առաջանում է բորբոքում, իսկ  բշտիկները հեռացնելիս դրանց տեղը կարող են առաջանալ տարբեր հատվածի թաց վերքեր: Այրվածքի երկրորդ աստիճանի վնասվածքներն ուղեկցվում են այտուցով և կարմրությամբ: Նման այրվածքի դեպքում մարդը զգում է այրող ցավ: Որոշ ժամանակ այն կարող է խանգարել քնելուն և նորմալ կենսակերպ վարելուն: Ապաքինումից հետո բշտիկի  թաղանթը պոկվում է, իսկ վերքի տեղում առաջանում է կեղև:

III Ա աստիճան

Մաշկը վնասված է շատ խորը, այրվածքի տեղում առաջանում է այսպես կոչված կեղև՝ պինդ գորշ շականակագույն կեղև: Ցավի զգացողությունները նախքան առաջացումը սուր են, քանի որ վնասվածքը ազդում է  նյարդային վերջույթներով մաշկի շերտերի վրա: Զգայունությունը նվազեցված է, վերականգնումը (ռեգեներացիա) ընթանում է շատ դանդաղ, հաճախ պահանջվում է մաշկի տրանսպլանտացիա: Մեծանում է այրվածքային հիվանդության զարգացման ռիսկը

III Բ աստիճան

Անխուսափելի վնասվածքներն ազդում են ոչ միայն մաշկի, այլ նաև ենթամաշկային բջջանքի վրա

IV աստիճան

Չափազանց ծանր աստիճանի այրվածք` մաշկի  և ենթադիր հյուսվածքի խանձմամբ, որը վնասում է մկաններն ու ոսկորները:

Այրվածքի աստիճանը չի կարող լինել միակ ցուցանիշը առաջին բուժօգնություն ցուցաբերելիս և հետագա գործողություններ պլանավորելիս: Օրինակ՝ առաջին հայացքից I աստիճանի թեթև վնասվածքների հետևանքով ախտահարման մեծ տարածքի դեպքում կարող է առաջանալ այրվածքային հիվանդություն, որի բուժումը ինքնուրույն հնարավոր չէ իրականացնել: Այս վիճակը պայմանավորված է ներքին օրգանների և օրգանիզմի ողջ համակարգի աշխատանքի խախտմամբ: Ուժեղ և տարածուն այրվածքների դեպքում բուժումը և խնամքը պետք է իրականացվեն միայն բժշկական հսկողության ներքո:

Առաջին օգնություն այրվածքի դեպքում 

Ուսումնասիրենք առաջին օգնության կանոնները թեթև կենցաղային այրվածքների դեպքում :

Փոքր հատվածի I աստիճանի ջերմային այրվածք՝ մատի, դաստակի և այլնի այրվածք

  • Անմիջապես դադարեցրեք բարձր ջերմաստիճանի ազդեցությունը
  • Եռացած ջրի, գոլորշիի կամ տաք առարկայի  հետևանքով առաջացած այրվածքի դեպքում լվացեք մաշկի վնասված հատվածը՝ ցավը մեղմացնելու նպատակով:
  • Քսեք համակցված դեղամիջոց (ախտահանիչ և վերքերը լավացնող

II աստիճանի ջերմային այրվածք

  • Դադարեցրեք բարձր ջերմաստիճանի ազդեցությունը:
  • Քսեք համակցված դեղամիջոց (ախտահանիչ և վերքերը լավացնող):
  • Դրեք ստերիլ վիրակապ: Այն պետք է ամեն օր փոխվի՝ վարակը կանխելու նպատակով:

Քացախի էսենցիայի հետևանքով մաշկի այրվածք

  • Լվացեք վերքը մաքուր հոսող ջրի տակ:
  • Քացախի էսենցիայի ազդեցությունը չեզոքացնելու համար քսեք սոդայի լուծույթ, օճառ կամ մոխիր: Դրանք բոլոր հիմքեր են, հակաթույն (անտիդոտ) թթուի համար:
  • Օգտագործեք վերքը լավացնող և ցավազրկող ազդեցությամբ միջոցներ բաց մեթոդով կամ ստերիլ վիրակապի տակ:

Եթե քացախի հետևանքով առաջացած այրվածքը ազդել է աչքերի վրա, կանչեք շտապօգնություն: Տվյալ դեպքում չի թույլատրվում ինքնուրույն օգտագործել «չեզոք միջոցները»:

Յոդի հետևանքով առաջացած այրվածք

  • Հոսող սառը ջրի տակ լվանալ այն մաշկի հատվածը, որի վրա թափել է յոդ
  • Որպես «չեզոք միջոց» օգտագործեք ատամի մածուկը, մանրացված կավիճ, ատամի փոշի, շաքարով կամ օճառով լուծույթ
  • Անհրաժեշտության դեպքում օգտագործեք վերքը լավացնող դեղամիջոցներ

Յոդի հետևանքով առաջացած այրվածքների բուժումը կարելի է իրականացնել տան պայմաններում, քանի որ վնասվածքները շատ հաճախ վերաբերվում են այրվածքների առաջին աստիճանին: Սակայն, եթե նկատեք ալերգիայի նշաններ կամ վնասվածքը տարածվել է մեծ հատվածի վրա, ապա հարկավոր է դիմել բժշկի:

Էլեկտրական հոսանքի արդյունքում առաջացած թեթև այրվածք (I աստիճան)

  • Դադարեցրեք էլեկտրականության ազդեցությունը: Տուժածին օգնություն ցուցաբերող անձը պետք է գտնվի ապահով վայրում:
  • Մշակեք մաշկը հակասեպտիկով:
  • Քսեք վերքը լավացնող կրեմ (քսուք):

Նույնիսկ եթե այրվածքը մաշկի վրա առաջացրել է փոքրիկ հետք, ապա անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի: Եթե վնասվածքը տեղի է ունեցել հոսանքի բարձր լարման հետևանքով  և առաջացած վնասվածքները տարածուն և խորն են, ապա անհրաժեշտ է դիմել անհետաձգելի բուժօգնության համար:

Բլդրղանի (հերակլախոտ, բորշեվիկ) հետևանքով առաջացած այրվածք5

  • Շորով թրջել այն հատվածը, որի վրա թափվել է բույսի հյութը՝ չտարածելով հյութը մաշկի վրա
  • Հեռու պահեք վնասված հատվածը արևից, հնարավորության դեպքում տեղափոխվեք փակ տարածություն
  • Լվացեք օճառի և սոդայի լուծույթով 
  • Մշակեք հակասեպտիկով
  • Օգտագործեք վերքը լավացնող դեղամիջոց

Հետագայում բլդրղանի (բորշեվիկ) հետևանքով առաջացած վերքի ապաքինման համար կարող է անհրաժեշտ լինել հատուկ միջոցներով բուժում և ալերգոլոգի հսկողություն:

Մեդուզայի հետևանքով առաջացած այրվածք6

  • Անմիջապես դուրս եկեք ծովից
  • Եթե մեդուզան կամ նրա մասնիկները մնացել են մարմնի վրա, ապա անհրաժեշտ է դրանք հեռացնել մաշկից՝ ձեռքերը պաշտպանելով ձեռնոցներով կամ սրբիչով:
  • Լվացեք այրվածքի հատվածը հակասեպտիկ միջոցով: Կարելի է օգտագործել ալկոհոլ պարունակող լուծույթներ:
  • Հնարավորության դեպքում կատարեք լվացումներ սոդայի լուծույթում խոնավացված բամբակյա տամպոնով
  • Բշտիկներ առաջանալու դեպքում, դրեք մաքուր թաց վիրակապ և գնացեք բուժհաստատություն:

Մեդուզայի հետևանքով առաջացած այրվածքի դեմ քսուքը պետք է նշանակվի միայն բժշկի կողմից: Նույնիսկ եթե վնասվածքը թեթև է, կարող է պահանջվել մեդուզայի հետևանքով առաջացած այրվածքի հատուկ բուժում՝ բարդություններից խուսափելու նպատակով:

Եթե ցանկացած տեսակի այրվածքը վնասել է մաշկի, լորձաթաղանթի, աչքերի և շնչառական ուղիների մեծ հատվածը, ինչպես նաև եթե վնասվածքը ծանր աստիճանի է կամ եթե վնասվել է երեխան, ապա անհրաժեշտ է դիմել հրատապ բուժօգնության համար:

Ինչ խորհուրդ չի տրվում անել այրվածքի դեպքում:

  • Բշտիկով այրվածքի բուժման դեպքում, օրինակ, մատի կամ դաստակի վրա, ցանկալի չէ բացել բշտիկը տան պայմաններում: Խորհուրդ է տրվում դիմել բժշկի, որպեսզի վերջինս ծակի և հեռացնի թաղանթը, որի տակից կարող է բացվել թաց վերքը, որտեղ կարող են հեշտությամբ ընկնել ախտածին մանրէներ, որոնք առաջացնում են բորբոքումներ և այլ բարդություններ:
  • Չպետք է վնասված մաշկին դիպչել կեղտոտ ձեռքերով, նույնիսկ եթե դա I աստիճանի այրվածք է: Նախքան վերքը լավացնող միջոցներ քսելը կամ վիրակապը փոխելիս անհրաժեշտ է ձեռքերը լվանալ և մշակել հակասեպտիկով:
  • Չպետք է վնասվածքի հատվածում դնել սառույց, սառը մետաղ կամ օգտագործել սառցե ջուր, որպեսզի չառաջանա ախտահարված հատվածի լրացուցիչ ցրտահարություն: Նման գործողությունները կարող են տալ ժամանակավոր և կարճաժամկետ թեթևություն, սակայն հետո ցավը միայն կուժեղանա: Անհանգստությունը վերացնելու նպատակով կարելի է լվանալ այրված մաշկը մաքուր սառը, սակայն ոչ շատ սառը ջրով
  • Չի կարելի ցուցաբերել առաջին օգնություն առանց սեփական անվտանգության մասին հոգալու: Հատկապես կարևոր է հիշել այս կանոնը այն դեպքում, եթե օգնության կարիք ունի էլեկտրական հոսանքի կամ քիմիական նյութերի հետևանքով առաջացած այրվածքով վնասված մարդը:
  • Ի տարբերություն տարածված ժողովրդական ավանդույթի, չպետք է վնասված հատվածը քսել կարագով կամ յուղ պարունակող դեղամիջոցներով, քանի որ վերջիններս կարող են ուժեղացնել ախտահարման աստիճանը, որի արդյունքում վնասված հատվածի վրա առաջանում է թաղանթ:
  • Հակասեպտիկ մշակման համար խորհուրդ չի տրվում օգտագործել ալկոհոլ պարունակող նյութեր, որոնք կարող են առաջացնել լրացուցիչ այրվածք, ուժեղացնել ցավը, չորացնել արդեն իսկ վնասված մաշկը՝ վատթարացնելով մաշկի վերականգնումը (ռեգեներացիա): 

Ո՞ր բժիշկին կարելի է դիմել այրվածք ստանալու դեպքում:

I աստիճանի մաշկի թեթև այրվածքի դեպքում կարելի է դիմել պոլիկլինիկայի թերապևտի: Եթե այրվածքը II աստիճանի է, ապա օգնություն կարող է ցուցաբերել վիրաբույժը կամ վնասվածքաբանության կենտրոնի բժիշկը:

III-IV աստիճանների այրվածքների բուժում իրականացնող բժիշկները կոչվում են կոմբուստիոլոգներ: Նրանց մոտ ուղեգրվում են այրվածքային ծանր վնասվածքներ և այլ բարդություններ ունեցող հիվանդները: Շատ դժվար է տեղական պոլիկլինիկայում գտնել կոմբուստիոլոգներ: Որպես կանոն, նման ուղղվածությամբ բժիշկներն աշխատում են մեծ կամ մասնագիտացված բժշկական հաստատություններում:

Այրվածքների բուժումը

Կենցաղային այրվածքների ընդհանուր բուժումը ուղղված է 

  • վարակից պաշտպանելուն
  • նորմալ վերականգնմանը (ռեգեներացիա)
  • անհանգստության վերացմանը

Թեթև այրվածքների (I աստիճան) տեղային բուժումը կարելի է իրականացնել տանը՝ օգտագործելով առանց դեղատոմսի լավ դեղամիջոցներ արտաքին օգտագործման համար:

II աստիճանի ջերմային այրվածքների բուժումը, երբ առաջանում են բշտիկներ, օգտագործվում են հետևյալ մեթոդները.

  • բաց 
    Բաց մեթոդի դեպքում շնորհիվ թարմ օդի մշտական ներթափանցմանը, այրված մաշկը չորանում է բնական ճանապարհով և հեշտությամբ ապաքինվում է: Նման մեթոդի բացասական կողմն այն է, որ առկա է վարակվելու բարձր ռիսկ: Բացի այդ, դիպչելը, շփումը և ցանկացած այլ ազդեցությունը վնասված հատվածի վրա կարող են դանդաղեցնել վերականգնումը և առաջացնել անհանգստություն:
  • փակ
    Փակ մեթոդի դեպքում այրվածքի տեղում, օրինակ՝ բշտիկների բուժման դեպքում դնում են խոնավությունը կլանող ապաքինող դեղամիջոցով ներծծված ստերիլ վիրակապեր: Այն ներծծում է վերքից արտազատվող հեղուկը, պաշտպանում է կրկնակի վնասվածքից և վարակից: Վիրակապն անհրաժեշտ է պարբերաբար փոխել: Այրվածքների բուժման փակ մեթոդը հաճախ կիրառվում է այն դեպքում, եթե վնասվել է մաշկը շարժական մասի վրա կամ հագուստի հետ շփման մեջ գտնվող մաշկը: Փակ մեթոդի թերություններն են վիրակապերի հետևանքով առաջացած հավանական ցավը և նյութի համեմատաբար մեծ ծախսը7:
  • Խառը
    Բաց և փակ մեթոդները կարելի է կիրառել միաժամանակ՝ փոխարինելով միմյանց բուժման ողջ ընթացքում: Բաց մեթոդն ընտրվում է այն դեպքում, եթե տուժածը կարող է գտնվել հանգիստ վիճակում, իսկ այրվածքի վերքն ենթարկված չէ մեխանիկական ազդեցությանը (հագուստի հպում, հագուստի հետ շփում, ձգում): Վիրակապի դնելը հնարավորություն է տալիս պաշտպանել վերքը վարակից և ավելորդ գրգռվածությունից, օրինակ՝ եթե մարդուն անհրաժեշտ է ակտիվ շարժվել:

Այրվածքի արդյունքում առաջացած բորբոքումը բուժելու նպատակով, որը կարող է առաջանալ բարդությունների հետևանքով, երբեմն նշանակում են հակամանրէային դեղամիջոցներ և լրացուցիչ մշակվում է այրված մաշկի հատվածը: Ապաքինման փուլում հարկավոր է նվազեցնել մեխանիկական ազդեցությունը վնասված հատվածի վրա: Այսպիսով, վերականգնման համար կպահանջվի ավելի քիչ ժամանակ, իսկ վերքը կլավանա անհետք: Տվյալ շրջանում ցանկալի է օգտագործել հատուկ միջոցներ, որոնք պահպանում են ռեգեներացիան և ունեն հակասեպտիկ ազդեցություն, օրինակ՝ «Բեպանտեն Պլյուս» կրեմը

«Բեպանտեն Պլյուս» մաշկի այրվածքներն ապաքինման համար:

Կենցաղային այրվածքները հնարավոր է բուժել տանը՝ օգտագործելով վերքերը լավացնող միջոցներ: Դրանց թվում է գտնվում «Բեպանտեն Պլյուսը», որը նախատեսված է մաշկի փոքր վնասվածքների համար : Իր կազմի մեջ պարունակող քլորհեքսիդինը վերացնում է մանրէները և կանխում է վարակի հնարավորությունը: Դրա շնորհիվ նվազում է բորբոքումների և բարդությունների առաջացման ռիսկը: Բ5 նախավիտամինը, որը նույնպես առկա է նրբաքսուքի մեջ, նպաստում է մաշկի բնական վերականգնմանը:

Բացի այդ, «Բեպանտեն Պլյուսի» կարևոր առանձնահատկություններից է սառեցնող ազդեցությունը, ինչի շնորհիվ ցավը թեթևանում է և մարդը իրեն լավ է զգում: Դրա արդյունքում «Բեպանտեն Պլյուս» նրբաքսուքը կդառնա անփոխարինելի օգնական երեխայի կամ դեռահասի մոր համար:

Նրբաքսուքը իր նուրբ կազմությամբ հեշտությամբ ներծծվում է և չի կեղտոտում ձեռքերը և հագուստը: Այն կարելի է քսել վիրակապի վրա կամ բաց մեթոդով: Նման միջոցը անփոխարինելի է տան, ճանապարհորդության կամ երեխայի առաջին օգնության հավաքածուի համար, քանի որ «Բեպանտեն Պլյուսը»     կարելի է օգտագործել թեթև կենցաղային այրվածքների դեպքում թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների համար՝ մաշկի վերականգնման, պաշտպանության և արագ ապաքինման համար:

Եզրակացություն

Կարևոր է հիշել, որ շատ հաճախ մեր կյանքում հանդիպում են թեթև այրվածքներ, որոնց գլխավոր պատճառն անվտանգության կանոններին չհետևելն է և անուշադրությունը ճաշ պատրաստելիս, տունը մաքրելիս՝ մաքրող միջոցների և կենցաղային սարքավորումների օգտագործման ժամանակ: Ահա թե ինչու նման վնասվածքների կանխարգելման լավագույն միջոցը զգուշությունը և ուշադրությունն է:

1. ВОЗ, http://www.who.int/mediacentre/factsheets/fs365/ru/

2. «Ожоги и отморожения», И.В. Михин, Ю.В. Кухтенко, Волгоградский государственный медицинский университет, Волгоград, 2012.

3. «Ожоги и отморожения», И.В.Михин, Ю.В. Кухтенко, Волгоградский государственный медицинский университет, Волгоград, 2012.

4. Ожоги. Методичка первой помощи. https://med.wikireading.ru/9794

5. Nielsen, C., H.P. Ravn, W. Nentwig and M. Wade (eds.), 2005 The Giant Hogweed Best Practice Manual. Guidelines for the management and control of an invasive weed in Europe. Forest & Landscape Denmark, Hoersholm, 44 pp.

6. Международное руководство по первой помощи и реанимации. Международная Федерация обществ Красного Креста и Красного Полумесяца, Женева, 2016 г. – с.107-109.

7. «Общая хирургия», Петров Сергей Викторович, СПб, издательство «Лань», 1999.

8. Может использоваться уже на ранних стадиях ранозаживления. Лечение ран: учебно-методическое пособие: М., 2004.