Ի՞նչպիսի միջոց ընտրել երեխայի շփաբորբի համար
Оглавление:
- Շփաբորբի քսուք
- Շփաբորբի նրբաքսուք
- Ցանափոշի
- Յուղ
- Ժողովրդական միջոցներ
- Խնամք և բուժում
Մանկական մաշկը տարբերվում է մեծահասակների մաշկից․ այն ավելի բարակ է և չունի այդքան բարձր դիմադրողականություն արտաքին ազդակների հանդեպ, այդ պատճառով պահանջում է հատուկ խնամք։ Սակայն, եթե անգամ երեխայի մաշկը ճիշտ խնամվի, դրա վրա կարող է առաջանալ շփաբորբ` խոնավության և տակաշորերի կամ տադիրների հետ հարման հետևանքով բորբոքված հատվածներ։ Շփաբորբի առաջացման կանխարգելման, վարակային բարդացումներ թույլ չտալու կամ դրանց լավացումն արագացնելու համար պահանջվում են հատուկ միջոցներ1:
Շփաբորբի քսուք
Շփաբորբի քսուք Քսուքները պարունակում են ակտիվ բաղադրիչներ, որոնք ճնշում են բորբոքային պրոցեսները և վերականգնում են մաշկը։ Դրանք նաև ունեն յուղային հիմք (օրինակ՝ լանոլին), որն օգնում է, որպեսզի նյութը ներթափանցի մաշկի խորքը և դրա մակերեսին առաջացնի պաշտպանիչ շերտ։ Բոլոր քսուքները յուղային են, ունեն խիտ կազմություն, այդ պատճառով դրանք ապահովում են ակտիվ բաղադրիչների հետ երկարատև շփում և նվազեցնում են մարմնի հարումը տակաշորերի կամ տակդիրների հետ ։ Այս հատկությունների շնորհիվ քսուքները կարող են ինչպես բուժել շփաբորբը, այնպես էլ կանխարգելել դրանց առաջացումը2:
Շփաբորբի դեմ հուսալի մանկական քսուք է համարվում Բեպանտեն քսուքը, որի բաղադրության մեջ մտնում է В5 պրովիտամինը և մեծ խտություն ունեցող լանոլինը3. ։ В5 պրովիտամինը, ներթափանցելով մաշկի խոր շերտեր արագ վերածվում է В5 վիտամինի (պանտոտենաթթու). Այն նպաստում է բջիջների զարգացմանը, ապահովելով վնասվածքների արագ լավացում, և պայքարում է բորբոքման դեմ, ամրացնելով մաշկի գլխավոր բաղադրիչը՝ կոլագենայի մանրաթելերը ։ Լանոլինը հանդիսաում է В5 պրովիտամինի ուղեկիցը, դեպի մաշկ և մաշկի մակերեսին ստեղծում է շերտ, որը կանխարգելում է խոնավության հետ շփումը, իսկ տակդիրների դեպքում կղանքի և մեզի գրգռող ազդեցությունը։ Լանոլինի ոչ պակաս կարևոր հատկություններից մեկն էլ այն է, որ ի տարբերություն վազելինի այն ստեղծում է շնչող շերտ, որը չի խոչընդոտում օդափոխանակությանը, ինչը շատ կարևոր է երեխայի վերջնականապես չձևավորված մաշկի համար։ Բնական հիպոալերգիկ բաղադրությունը, որը նաև ուղեկցվում է անվտանգության բարձր մակարդակով, թույլ է տալիս օգտագործել Բեպանտեն քսուքը շփաբորբի բուժման համար անգամ նորածին և անհաս երեխաների մոտ6:
Շփաբորբի նրբաքսուք
Նրբաքսուքները տարբերվում են քսուքներից ավելի թեթև կազմությամբ, քանի որ իրենցից ներկայացնում են յուղը ջրում էմուլսիա։ Դրանք ավելի արագ են ներծծվում, սակայն չունեն այնպիսի ուժեղ և երկարատև ազդեցություն, ինչպես քսուքները, չնայած, որ հաճախ պարունակում են նույն նյութերը։ Այդ իսկ պատճառով մանկական կոսմետիկ նրբաքսուքները հաճախ օգտագործում են շփաբորբի կանխարգելման համար, և դրանք վաճառվում են խանութներում, այն դեպքում, երբ երեխաների համար նախատեսված քսուքները կարելի է ձեռք բերել միայն դեղատներից։
Երեխաների շփաբորբի համար նախատեսված նրբաքսուքը խոնավեցնում է մաշկը՝ ավելի կայուն դարձնելով մեզի և կղանքի կազմի մեջ մտնող խոնավության և ամոնիակի քայքայող գործոնների նկատմամբ: Առողջ մաշկի համար այսպիսի պաշտպանությունը բավական է, սակայն, վնասվածքների և ախտահարման նշանների դեպքում նրբաքսուքը փոխարինվում է քսուքով7:
Ցանափոշի8
Ցանափոշին իրենից ներկայացնում է փոշենման միջոց, հիմնականում՝ տալկի և օսլայի հիման վրա։ Դրա հիմնական գործառույթը խոնավության կլանումն է, որի հետ շփումն առաջացնում է մաշկի ախտահարում։ Ցանափոշու տեսակների մեծամասնությունը նախատեսված է շփաբորբի կանխարգելման համար, սակայն երբեմն դրանց մեջ ավելացնում են դեղաբույսերի էքստրակտներ, հակաբորբոքային և հակաբակտերիալ բաղադրիչներ։ Այս դեպքում դրանք կիրառում են նաև մաշկային հիվանդությունների բուժման համար։ Ցանափոշին օգտագործում են առավոտյան և երեկոյան, այն բարակ շերտով քսելով մաքուր, չոր մաշկի վրա, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ։
Վերջին տարիների ընթացքում ցանափոշու նպատակահարմարությունը քննարկվում է մանկաբույժների մոտ, երեխայի կողմից այն շնչելու բարձր հավանականության պատճառով9. Նաև, փոշին հավաքվում է ծալքերի խորքում, հուսալի պաշտպանությամբ չապահովելով մաշկի ամբողջ մակերեսը։ Ավելի հաճախ խորհուրդ է տրվում ցանափոշին փոխարինել քսուքներով, որոնք պաշտպանում են մաշկը10: Նրբաքսուքի և ցանափոշու միաժամանակյա օգտագործման դեպքում հարկ է հիշել այն մասին, որ տալկը կարող է կլանել նրբաքսուքում առկա ջուրը, և այս դեպքում երկու միջոցն էլ արդյունավետ չեն լինի։
Յուղ
Յուղերը հաճախ օգտագործում են երեխայի մաշկի խնամքի համար․ դրանք խոնավեցնում և սնուցում են այն, նպաստում են վերքերի առողջացմանը։ Երեխաների համար հաճախ օգտագործվում է վազելինի յուղը կամ բուսական յուղերի տարբեր տեսակներ (ձիթապտղի, սոճու, չիչխանի)։ Յուղերը 15 րոպե հարկավոր է եռացնել ջրային բաղնիքի վրա, ապա սառեցնել մինչ սենյակային ջերմաստիճան և քսել մաշկին11. Վազելինի յուղը համարվում է հիպոալերգեն, այլ բուսական յուղերից կարող են առաջանալ ալերգիկ ռեակցիաներ12:
Յուղերը խորհուրդ է տրվում քսել չոր մաշկի վրա։ Եթե այն բորբոքված է, կամ դրա մակերեսին առաջանում է հեղուկ (էքսուդատ), ապա յուղը կարող է դանդաղեցնել լավացման գործընթացը՝ յուղային թաղանթը, որը դանդաղեցնում է նյութափոխանակությունը՝ խանգարելով գոլորշիացմանը։ Ցանկալի չէ յուղերի օգտագործումը վարակային բարդությունների դեպքում, քանի որ մանրէները և սնկերը յուղային շերտի տակ ավելի արագ են զարգանում։ Այնուամենայնիվ, յուղը լավ խոնավեցնում է չոր մաշկը և օգնում է արագ վերականգնել այն13.
Ժողովրդական միջոցներ14
Գոյություն ունեն ժողովրդական բժշկության բազմաթիվ դեղատոմսեր՝ շփաբորբի բուժման և կանխարգելման համար․
- Դափնու տերևի թուրմը, կաղնու կեղևի, կատվալեզվիկի, երիցուկի եփուկները շփաբորբի մշակման և դրա վրա թրջոցների համար, ավելացնում են լողանալու համար նախատեսված ջրին։ Դրանք բարձրացնում են մաշկի պաշտպանողական հատկությունները և պայքարում են բորբոքման դեմ։ Բույսերը կարելի է եփել առանձին կամ խառնել իրար։
- Ցանափոշու փոխարեն ժողովրդական բժշկությունն առաջարկում է կարտոֆիլային, եգիպտացորենային օսլա կամ մաղած ալյուր (նախընտրելի է հնդկացորենի). Ի տարբերություն կոսմետիկ միջոցների, դրանց մեջ չկան որևէ հավելումներ, ոչ օգտակար, ոչ վնասակար։
- Կարծիք կա, որ մաշկը կարելի է չորացնել ատամների փոշու միջոցով, այն լուծում են ջրի մեջ, մինչև մածուկի կազմվածք ստանալը, քսում են մաշկի բորբոքված հատվածին, թողնում են 15-20 րոպե, այնուհետև լվանում են կատվալեզվի կամ կաղնու կեղևի եփուկով։
- Կեչու բողբոջները մանրացնում, խառնում են վազելինի հետ և օգտագործում շքաբորբի մշակման համար։
- Եզան լեզվի կամ ձարխոտի թարմ հյութը խորհուրդ է տրվում քսել մաշկի բորբոքված հատվածին։
Ժողովրդական բժշկության մեջ հանդիպում են դեղատոմսեր սպիրտային թուրմերով կամ մեղրով՝ դրանց օգտագործումից գերադասելի է խուսափել, որպեսզի մանկան նուրբ մաշկին չառաջանա այրվածք։ Կարևոր է հասկանալ, որ տնային բուժման միջոցները չեն անցել կլինիկական հետազոտություններ, այդ պատճառով դրանց արդյունավետությունը և անվտանգությունը ուսումնասիրված չեն։ Օրինակ, բույսերը ընկալվում են որպես բնական և անվնաս միջոցներ, սակայն կարող են առաջացնել ծանր ալերգիկ ռեակցիաներ, անհատական անհանդուրժողականության դեպքում։ Այդ պատճառով, երեխայի առողջությունը ժողովրդական բժշկությանը վստահելուց առաջ հարկավոր է խորհրդակցել մանկաբույժի հետ։
Խնամք և բուժում
Շփաբորբի առաջացման կանխարգելման համար հարկավոր է ապահովել նորածնի մաշկի ճիշտ խնամք։ Դրա համար բավական է մի շարք պարզ կանոններին հետևելը15:
- Երեխային լվանալ յուրաքանչյուր կղանքից հետո կամ մաշկը մաքրել թաց անձեռոցիկներով, առանց սպիրտի կամ բյուրահաղորդիչների16;
- Ջրային պրոցեդուրաներից հետո զգուշորեն հպվել մաշկին թղթե կամ բամբակյա կտորից սրբիչներով,
- Կազմակերպել մանկան համար օդային վաննաներ՝ դրանք բարձրացնում են մաշկի պաշտպանիչ հատկությունները և օգնում են պայքարել տաք և խոնավ միջավայր նախընտրող մանրէների դեմ,
- Տակդիրները փոխել օրվա ընթացքում առնվազն ամեն 2-3 ժամը մեկ, կամ 1 անգամ գիշերը, որպեսզի մաշկի վրա ազդեցություն չունենան մեզից արտազատվող ամիակը և այլ բորբոքումներ ու ախտահարում առաջացնող նյութերը,
- Որպեսզի մաշկը շնչի և չվնասվի շփումից, գերադասելի է ընտրել հագուստ բնական կտորներից, արտաքին կարերով,
- Տակդիրը փոխելուց, յուրաքանչյուր անգամ քսել պաշտպանիչ քսուքների հաստ շերտ, որը կանխարգելում է շփումը կղանքի և մեզի հետ, և հավելյալ նաև նվազեցնում է մաշկի հարումը տակդիրի կամ հագուստի հետ։
Շփաբորբի բուժումը սկզբնական փուլերում ներառում է մաշկի ինտենսիվ խնամք և հատուկ քսուքների պարտադիր օգտագործում, որոնք ստեղծում են վնասված հատվածի մակերեսին կայուն պաշտպանիչ շերտ, ավելի խորն են ներթափանցում մաշկի մեջ և այն ավելի լավ են վերականգնում։ Չորացման համար լողանալու ջրում ավելացնում են կաղնու կեղևի, կատվալեզվի, երիցուկի եփուկ կամ օգտագործում են մանգանի (կալիումի պերմանգանատի) թույլ լուծույթ։ Սպիրտային մանրէասպան լուծույթները խստիվ արգելվում են կրծքի տարիքի երեխաների համար 17:
Ճիշտ խնամքի և բուժիչ քսուքների օգտագործման դեպքում շփաբորբը բուժվում է մի քանի օրում։ Համապատասխան միջոցի ընտրության խորհրդի համար կարելի է դիմել բժշկի։ Եթե 2-3 օրվա ընթացքում դրական փոփոխություններ չկան, ապա պարտադիր պետք է դիմել բժշկի, որպեսզի բացառվեն այլ հիվանդությունները և վարակային բարդությունները19: Վարակի հայտնաբերման դեպքում պահանջվում է հատուկ թերապիա դրա հարուցիչի դեմ․ բակտերիալ բարդությունների դեպքում՝ հակաբիոտիկներ, սնկային բարդությունների դեպքում՝ հակասնկային միջոցներ (հակամիկոտիկներ). Դրանք սովորաբար օգտագործում են քսուքի տեսքով, միայն ծանր դեպքերում նշանակվում են հաբեր և սրսկումներ։ Թարախային տարրերը հավելյալ մշակում են հակասեպտիկներով, որոնց կազմության մեջ չկա սպիրտ։
Ինչպես բուժել բարդացած շփաբորբը կասի բժիշկը, զննումից և անհրաժեշտ հետազոտությունից հետո։
Բարդությունների՝ հակաբիոտիկներով և հակամիկոտիկներով թերապիայի ավարտից հետո կարելի է նորից վերադառնալ Բեպանտեն քսուքի օգտագործմանը, որպեսզի արագանա առողջացման ընթացքը և կանխարգելվի բորբոքումը ։
1. Василевский И.В. Оптимизация ухода за кожей у новорожденных и детей грудного возраста // Международные обзоры: клиническая практика и здоровье. - 2015. - №1. - с.5-18.
2. Василевский И.В. Оптимизация ухода за кожей у новорожденных и детей грудного возраста // Международные обзоры: клиническая практика и здоровье. - 2015. - №1. - с.5-18.
3. Согласно инструкции по применению ланолин в составе БПН мази представлен в качестве вспомогательного вещества, 250 мг.
4. Ebner F., Heller A, Rippke F, Tausch I. Topical use of dexpanthenol in skin disorders. Am J Clin Dermatol. 2002;3(6):427-33.
5. Flesch P., Satanove A, Brown CS. Laboratory methods for studying percutaneous absorption and the chemical effects of topical agents upon human skin. J Invest Dermatol. 1955 Nov;25(5):289-300.
6. В сравнительном рандомизированном исследовании с участием 62 новорожденных, ни у одного из детей, которым с профилактической целью была назначена мазь Бепантен (n=40) побочных реакций не наблюдалось. Яцык Г.В., Акоев Ю.С. Клиническая эффективность различных средств по уходу за кожей новорожденных на основе D-пантенола Consilium medicum. Приложение // Педиатрия. 2004. №6 (2).
7. Зайцева О.В. Уход за кожей детей разного возраста: что должен помнить каждый педиатр // Педиатрия. – 2014. – №2. – с.13-15.
8. Тлиш М. М. Наружная терапия в дерматологии»: учебно-методическое пособие, Краснодар, ГБОУ ВПО КубГМУ Минздравсоцразвития России, 2011.— с.33.
9. Федеральные клинические рекомендации. Дерматовенерология 2015: Болезни кожи. Инфекции, передаваемые половым путем. — 5-е изд., перераб. и доп. — М.: Деловой экспресс, 2016. — с. 340.
10. Василевский И.В. Оптимизация ухода за кожей у новорожденных и детей грудного возраста // Международные обзоры: клиническая практика и здоровье. - 2015. - №1. - с.5-18.
11. Тлиш М. М. Наружная терапия в дерматологии»: учебно-методическое пособие, Краснодар, ГБОУ ВПО КубГМУ Минздравсоцразвития России, 2011.— с.33.
12. Аравийская Е.Р., Соколовский Е.В., Бахтина С.М., Пчелинцев М.В. Роль основы в глюкокортикостероидных препаратах: оптимальный состав и механизм действия // Вестник дерматологии и венерологии. – 2010. - №2. – с.64–70.
13. Федеральные клинические рекомендации. Дерматовенерология 2015: Болезни кожи. Инфекции, передаваемые половым путем. — 5-е изд., перераб. и доп. — М.: Деловой экспресс, 2016. — с. 340.
14. Ужегов Г. Н. Официальная и народная медицина. Самая подробная энциклопедия. — М.: Изд-во Эксмо, 2012. — с. 390-391.
15. Бокова Т.А., Масликова Г.В. Пеленочный (памперсный) дерматит у детей - подходы к профилактике и лечению «ПРАКТИКА ПЕДИАТРА»; сентябрь; 2016; стр. 42-44.
16. Василевский И.В. Оптимизация ухода за кожей у новорожденных и детей грудного возраста // Международные обзоры: клиническая практика и здоровье. - 2015. - №1. - с.5-18.
17. Василевский И.В. Оптимизация ухода за кожей у новорожденных и детей грудного возраста // Международные обзоры: клиническая практика и здоровье. - 2015. - №1. - с.5-18.
18. Федеральные клинические рекомендации. Дерматовенерология 2015: Болезни кожи. Инфекции, передаваемые половым путем. — 5-е изд., перераб. и доп. — М.: Деловой экспресс, 2016. — с. 341.
19. Василевский И.В. Оптимизация ухода за кожей у новорожденных и детей грудного возраста // Международные обзоры: клиническая практика и здоровье. - 2015. - №1. - с.5-18.