Skip to main content
  • Выберите страну
Գլխավոր
  • Բեպանտեն արտադրատեսակներ
    • Մայրիկի փոքրիկի համար
      • Բեպանտեն քսուք
    • Չոր մաշկ
      • Բեպանտեն նրբաքսուք
    • Վերքերի բուժում
      • Բեպանտեն Պլյուս
  • Մայրիկի և փոքրիկի համար
  • Մաշկի մասին
    • Փոքրիկի մաշկը
      • Շփաբորբի կանխարգելում
      • Ի՞նչ է շփաբորբը:
      • Երեխայի մաշկի առանձնահատկությունները:
      • Շփաբորբի դեմ ի՞նչ միջոցներ ընտրել:
      • Ինչպե՞ս փոխել երեխայի տակդիրը:
      • Բեպանտենի օգտագործումը նորածինների համար
      • Երեխային կերակրելու հետևանքով առաջացած պտուկների ճաքեր:
      • Շփաբորբի բուժում
      • Ինչո՞ւ է երեխային կերակրելիս կուրծքը ցավում:
      • Ի՞նչ տարբերություն կա Բեպանտեն քսուքի ու նրբաքսուքի միջև:
      • Նորածնի մաշկի խնամք:
      • Հավաքածու ապագա մայրիկի համար՝ ի՞նչ տանել ծննդատուն մայրիկի և երեխայի համար:
    • Վերքի բուժում
      • Դաջվածքից հետո շուրթերի խնամքը
      • Խնամքը՝ հոնքերի դաջվածքի պրոցեդուրայից հետո
      • Փոքր վերքեր ու քերծվածքներ
      • Դաջվածքներ
      • Կոսմետիկ պրոցեդուրաներից հետո մաշկի վերականգնումը
      • Այրվածքներ՝ մշակում ու բուժում
      • Ինչո՞ւ վերքերը չեն բուժվում:
    • Həkim olandan sonra
  • Հարցեր, Պատասխաններ
Bayer Cross Logo
  1. Գլխավոր
  2. Մաշկի մասին
  3. Փոքրիկի մաշկը
  4. Շփաբորբի կանխարգելում

Շփաբորբի կանխարգելումը

Շփաբորբի կանխարգելումը

Բովանդակություն`

  • Երեխաների մոտ շփաբորբի առաջացման պատճառներ
  • շփաբորբի կանխարգելման և խնամքի կանոններ
  • Կանխարգելման միջոցներ

Շփաբորբի շատ տարածված երեվույթ են նորածինների մոտ, նույնպես հայտնի են որպես տակդիրային դերմատիտ: Դրանք իրենցից ներկայացնում են բորբոքված հատվածներ, հիմնականում մաշկի ծալքերում և հագուստի կամ տագդիրի հետ շփման տեղերում Շփաբորբը երեխաներին դիսկոմֆորտ է պատճառում, այդ իսկ պատճառով ավելի լավ կլինի թույլ չտալ տակդիրային դերմատիտի առաջացումը` հետևելով երեխայի խնամքի հեշտ կանոններին: Եթե շփաբորբը արդեն առաջացել է, պետք է ժամանակին սկսել նրա բուժումը, որպեսզի կարողանաք խուսափել վարակի միացման ռիսկից և բարդությունների զարգացումից: Դրանցից ազատվելը շատ ավելի դժվար է1:

Երեխաների մոտ շփաբորբի առաջացման պատճառները

Երեխաների մոտ շփաբորբի առաջացման պատճառները

Շփաբորբը առաջանում է երկու գլխավոր պատճառներով` բարձր խոնավության և շփումից: Այդ իսկ պատճառով երեխաների մոտ հաճախ տուժում են մաշկային ծալքերը` պարանոցի, հետույքի, աճուկի, թևատակերի շրջանում, իսկ մեծահասակ կանանց մոտ` կաթնագեղձերի տակ գտնվող ծալքերը: Օդի սահմանափակ մուտքի պատճառով այդ հատվածներում խոնավություն է կուտակվում, խախտվում է տեղային իմունիտետը, ստեղծվում է բարենպաստ միջավայր մանրէների բազմացման համար:

Դրանք միշտ առկա են մաշկի վրա, բայց սովորական պայմաններում անհանգստություն չեն պատճառում, իսկ մարմնի պաշտպանողական ֆունկցիայի թուլացման ժամանակ առաջացնում են վարակիչ պրոցես: Շփումը սրում է իրավիճակը. մաշկի վերին շերտերը վնասվում են, ինչը բերում է բորբոքոմանը, որն ուղեկցվում է կարմրությամբ և այտուցվածությամբ2:

Շփաբորբը հաճախ առաջանում է երեխաների մոտ մաշկի առանձնահատկությունների պատճառով: Վերին եղջրային շերտը դեռ շատ բարակ է, հեշտ է վնասվում և չի ապահովում այնպիսի հուսալի պաշտպանություն արտաքին ազդեցություններից, ինչպես մեծահասակների մոտ: Չզարգացած ճարպային գեղձերը աշխատում են ոչ բավականաչափ արդյունավետ, այդ պատճառով պաշտպանող լիպիդային շերտը մաշկի մակերեսի վրա թույլ է արտահայտված: Այդ շերտը քայքայվում է ջրի հետ հաճախակի շփման պատճառով` նվազեցնելով մաշկի պաշտպանողական ֆունկցիաները: Թթվային pH, մանրէների համար կործանարար է, ձևավորվում է երեխայի մաշկի վրա 2-3 ամսականին մոտ, մինչ այդ այն հիմնային է , այդ պատճառով պաշտպանողական գործոնը երեխաների մոտ չի աշխատում1:

Ծծկեր երեխան ժամանակի մեծ մասը պառկած է մահճակալի մեջ, թափահարում է ձեռքերը և ոտքերը և պտտում է գլուխը: Այդ շարժումների ժամանակ կատարվում է շփում մաշկային ծալքերում, որն իր հերթին առաջացնում է բարուրային դերմատիտ: Կողքի վրա պառկելու պատճառով շփումն առաջանում է ականջների հետևի մաշկի վրա. այնտեղ հարուկները հիմնականում հայտնվում են միայն շատ փոքր երեխաների մոտ: Աճուկայի շրջանում և հետույքի վրա մաշկի բորբոքման հավանականությունը մեծանում է կղանքի և մեզի հետ հաճախակի շփման պատճառով, քանի որ ոչ բոլոր տագդիրներն են բավականաչափ լաբ կլանում արտադրությունները, որպեսզի մաշկը չոր մնա: Բացի դրանից, մեզը պարունակում է մաշկը գրգռող ամոնիակ` սպիտակուցային փոխանակման նորմալ արգասիք, որն երիկամները հանում են օրգանիզմից: Կղանքի մեջ նույնպես առկա են ֆերմենտներ, որոնք մաշկի հետ երկարատև շփման ժամանակ վնասում են այն: Արտաթորնքները ունեն հիմնային pH, ինչը նույնպես նպաստում է բորբոքմանը3:

Շփաբորբի կանխարգելման և խնամքի կանոններ3

Շփաբորբի կանխարգելման և խնամքի կանոններ3,4,5 

Շփաբորբի առաջացման հավանականությունը զգալիորեն նվազում է, եթե երեխայի մաշկը ճիշտ խնամել, օգտագործել հարմար որակյալ կոսպետիկ միջոցներ և տագդիրներ: Առկա են մի քանի հեշտ կանոններ, որոնց հատևելը թույլ կտա առողջ պահել երեխայի մաշկը`

  • Ամեն դուրս գալուց հետո անհրաժեշտ է լվանալ երեխային կամ մաքրել մաշկը անվտանգ բուսական խոնավ անձեռոցիկների օգնությամբ, բայց առանց սպիրտի և բուրահաղորչների,
  • Յուրաքանչյուր ջրային պրոցեդուրաներից հետո մաշկը պետք է չորացնել առանց տրորելու. բավական է զգուշորեն մաքրել թղթյա սրբիչներով կամ բամբակյա կտորով: Թղթյա սրբիչները ավելի նախընտրելի են. դրանք ավելի հիգիենիկ են և չեն վնասում երեխայի մաշկը,
  • Կարևոր է պարբերաբար կազմակերպել երեխայի համար օդային վաննաներ: Հագուստի, բարուրների և տագդիրների տակ անխուսափելիորեն առաջանում են շփաբորբի գլխավոր պատճառները` շփում և խոնավություն, իսկ օդային վաննաները օգնում են հաղթահարել դրանք,
  • Հագուստը երեխայի համար ավելի լավ է ընտրել բնական կտորներից և արտաքին կարերով, որպեսզի դրանք չհարեն մաշկը,
  • Պետք է օգտագործել որակյալ տագդիրներ, լավ կլանելիությամբ, որպեսզի հնարավոր լինի խուսափել խոնավությունից: Կարևոր է պարբերաբար փոխել դրանք (ամենաքիչը յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ և 1 անգամ գիշերը): Նույնիսկ եթե տակդիրը լավ է կլանում խոնավություն, մաշկի վրա կազդեն ամոնիակը և այլ արտաթորանքները, որոնք առաջացնում են գրգռվածություն,
  • Յուրաքանչյուր տակդիրը փոխելիս` պետք է օգտագործել պատնեշային միջոցներ` քսուքներ, որոնք ստեղծում են մաշկի մակերեսի վրա պաշտպանիչ շերտ, որը կանխում է կղանքի և մեզի հետ շփումը: Դրանք քսում են բավականին հաստ շերտով ամբողջ մաշկի տարածքով, որը գտնվում է տակդիրի տակ:
Կանխարգելման միջոցներ

Կանխարգելման միջոցներ

Դեղատներում և մանկական խանութներում ներկայացված է շփաբորբի կանխարգելման միջոցների լայն ընտրանի, դրանք իրարից տարբերվում են որակով և արդյունավետությամբ: Գնելուց առաջ պետք է ուշադիր ուսումնասիրել բաղադրությունը և համոզվել, որ այն անվնաս է երեխայի համար:

Նուրբ մանկական մաշկը ավելի թափանցելի է, քան մեծահասակների մոտ, այդ պատխառով այնքան կարևոր է օգտագործել դրա վրա միայն ճիշտ միջոցներ: Ցանկալի է, որպեսզի դրանց բաղադրության մեջ չլինեն պարաբեններ, սինթետիկ կոնսերվանտներ, բուրահաղորդիչներ և ներկանյութեր:

Մաշկի ավելորդ խոնավության դեմ պայքարելու համար կարելի է ավելացնել լոգանքի ջրի մեջ որոշ խոտաբույսերի եփուկներ կամ օգտագործել մանգանակալիական թույլ լուծույթ (կալիումի պերմանգանատ): Կատվալեզուն և կաղնու կեղևը չորացնում են մաշկը և խթանում են նրա պաշտպանիչ հատկությունները, իսկ երիցուկը, ծիծեռնախոտը և եղինջը ցուցաբերում են հակաբորբոքային ազդեցություն: Անհրաժեշտ խոտաբույսերի պատրաստի խառնուրդ կարելի է գնել դեղատնից: Հաշվի առնելով, որ խոտաբույսերը կարող են առաջացնել ալերգիա` լոգանքից առաջ խորհուրդ է տրվում թեստ անցկացնել` քսել խոտաբուսային եփուկը մաշկի հատվածի վրա և սպասել` եթե առաջացավ կարմրություն, ուրեմն, այդ ժողովումն օգտագործել պետք չէ: Ավելի լավ է օգտագործել խոտաբույսերի յուրաքանչյուր տեսակն առանձին, խոտաբույսերը իրար խառնելուց հետո դժվար կլինի հասկանալ, թե որ բաղադրիչից առաջացավ ալերգիկ ռեակցիան:

Մաշկի բարձր խոնավության դեմ պայքարի համար հաճախ կիրառում են ցանափոշիներ, որոնք իրենցից ներկայացնում են հանքային կամ բուսական ծագման փոշիանման նյութերի խառնուրդ: Ցանափոշիների հիմնական բաղադրիչներն են տալկը կամ օսլան, որը ստանում են կարտոֆիլից, բրնձից կամ եգիպտացորենից: Երբեմն ցանափոշու մեջ ավելացնում են խոտաբույսերի մզվածքներ6: Ցանափոշիների օգտագործումը քննարկվում է մանկաբույժների կողմից, կարծիք կա, որ դրանց բաղադրության մեջ մտնող փոշիանման նյութերը շնչելը իրենից վտանգ է ներկայացնում5: Ավելին, ցանափոշիները արագ հավաքվում են մաշկային ծալքերի խորքում, իսկ մաշկի մյուս հատվածը մնում է խոնավ:

Այդ պատճառով մանկաբույժները ավելի հաճախ խորհուրդ են տալիս ընտրել քսուքային միջոցներ,քանի վորդրանք երեխայի համար անվտանգ են և ունեն բազմաթիվ դրական էֆեկտներ : Այսպիսով, նմանատիպ միջոցները3`

  • Ստեղծում են մաշկի մակերեսի վրա շերտ խոնավության ազդեցության և այլ վնասող գործոններից պաշտպանվելու համար:
  • Խոնավեցնում և սնուցում են մաշկը` բարձրացնելով արտաքին ազդեցությունների նկատմամբ դիմացկունությունը:
  • Հարթեցնում են մաշկը` նվազեցնելով շփումը:

Տակդիրի տակ օգտագործվող միջոցները կոչում են պատնեշային, քանի որ դրանք ստեղծում են հուսալի պատնեշ մաշկի և արտաքին միջավայրի միջև, բայց և այնպես չեն խոչնդոտում օդի ներթափանցմանը: Լավ պաշտպանող արդյունք տալիս են կրեմներ և քսուքներ, որոնց բաղադրության մեջ մտնում է B5 պրովիտամինը (դեքսպանտենոլ): Այդ բաղադրիչը, ներթափանցելով մաշկի մեջ, դառնում է պանտոտենային թթու (B5 վիտամին): Մաքուր վիճակում պանտոտենային թթուն գրեթե չեն օգտագործում դեղորայքային պրեպարատներում, քանի որ այն կայուն չէ, հեշտությամբ քայքայվում է օրգանիզմում, և վատ է ներթափանցում մաշկի մեջ7:

  • B5 վիտամինը մաշկի մեջ կատարում է հետևյալ ֆունկցիաները`
  • Խթանում է բջիջների կիսումը վերականգնելով մաշկի վերին շերտը (էպիդերմիս) և արագացնելով վնասվածքների բնական լավացումը,
  • Արագացնում է փոխանակման գործընթացները` բարձրացնելով մաշկի պաշտպանիչ հատկությունները,
  • Պայքարում է բորբոքման դեմ,
  • Ավելացնում է լիպիդների առաջացումը, որոնք ստեղծում են մաշկի մակերեսի վրա պաշտպանիչ լիպիդային շերտ,
  • Մաշկը դարձնում է էլաստիկ և փափուկ:

Որակյալ պատնեշային միջոցները չեն պարունակում ներկանյութեր, բուրահաղորդիչներ, սինթեթիկ կոնսերվանտներ և այլ նյութեր, որոնք պոտենցիալ կերպով վտանգավոր են երեխայի համար, հատկապես` նորածինների: Ի շնորհիվ բնական հիպոալերգիկ բաղադրությանը այդպիսի միջոցները հարմար են հարուկների կանխարգելման համար երեխաների մոտ նորածին տարիքից: Դրանք կարելի է օգտագործել յուրաքանչյուր տակդիր փոխելիս1:

Ստուգված պատնեշային միջոցի օրինակ է իրենից ներկայացնում Բեպանթեն Քսուքը, որն ի շնորհիվ բնական լանոլինի բարձր պարունակության ստեղծում է մաշկի մակերեսի վրա հաստ պաշտպանիչ շերտ, որը չի խանգարում շնչել:

Բեպանտեն Քսուքը կարելի է օգտագործել ինչպես կանխարգելման (երեխայի առողջ մաշկի վրա), այնպես նաև բուժման նպատակներով (նկատելի կարմրությամբ մաշկի վրա): Դա հնարավոր է բնական բաղադրիչների շնորհիվ, որոնք խթանում են մաշկի պաշտպանիչ ֆունկցիան և դրա բնական վերականգնումը:

Ախտանիշների աճի և գրգռվածության զարգացման դեպքում անհրաժեշտ է դիմել բժիշկի: Վիճակի վատթարացումը կարող է կապված լինել վարակիչ բարդությունների զարգացման հետ, որոնք հաճախ ծանր են ընթանում և պահանջում են լուրջ բուժում: Որպեսզի թույլ չտալ նման խնդիրներ, կարևոր է հետևել հարուկների կանխարգելման խորհրդատվությունները և կանոնավոր կերպով օգտագործել Բեպանթեն Քսուքը` չսպասելով հարուկների առաջացմանը2:

1. Վասիլեվսկիյ Ի. Վ. Նորածինների և ծծկեր տարիքի երեխաների մաշկի խնամքի օպտիմիզացիա // Միջազգային տեսություններ` կլինիկական պրակտիկա և առողջություն: -2015. No.1 – էջ 5-18:

2. Կոտլուկով Վ. Կ. Կուզմենկո Լ. Գ. Անտիպովա Ն. Վ. Արտաքին մաշկաբանական միջոցներ «Բեպանթեն» շարքից մանկաբուժի պրակտիկայում // Բժշկական խորհուրդ: 2012. – No. 5. Էջ 5-18:

3. Զախարովա Ի. Ն., Պշենիչնիկովա Ի. Ի., Մաչնեվա Ե. Բ., Փոքր տարիքի երեխաների և նորածինների մաշկի ճիշտ խնամք. ինչ պետք է իմանա մանկաբույժը: Consilium Medicum. Մանկաբուժություն (Հավել.) 2016; 1:

4. Բոկովա Տ. Ա., Մասլիկովա Գ. Վ. Բարուրային (տակդիրային) դերմատիտ երեխաների մոտ. «ՄԱՆԿԱԲՈՒՅԺԻ ՊՐԱԿՏԻԿԱ» կանխարգելման և բուժման մոտեցումներ; սեպտեմբեր; 2016; էջ 42-44:

5. Դաշնային կլինիկական խորհդատվություններ: Մաշկավեներոլոգիա 2015: Մաշկի հիվանդություններ: Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ: 5-րդ հրատ. Գործնական ճեպընթաց 2016. – էջ 341:

6. Թլիշ Մ. Մ. Արտաքին թերապիա մաշկաբանության մեջ` ուսումնա-մեթոդական ձեռնարկ, Կրասնոդար, 2011 էջ -33:

7. Ebner F., Heller., Rippke F., Tausch I. Topical use of dexpanthenol in skin disorders. Am J Clin Dermatol. 2002; 3 (6): 427-33

Image

Похожие статьи

Профилактика опрелостей?

Профилактика опрелостей

Опрелости у новорожденного — это раздражение кожи, которое появляется в связи с воздействием различных факторов (трения, постоянного контакта с влагой и т.д.).

Подробнее
Как вылечить опрелости у малыша

Как вылечить опрелости у малыша?

Опрелости не зря называют «пеленочным дерматитом» — чаще всего они появляются у новорожденных и детей грудного возраста.

Подробнее
BПрофилактика опрелостей

Как выбрать средство от опрелостей?

Детская кожа отличается от взрослой: она тоньше и не так устойчива к внешним воздействиям, поэтому требует особого ухода.

Подробнее
Bepanthen Logo
  • Գլխավոր
    • Բեպանտեն արտադրատեսակներ
    • Մաշկի մասին
  • Կայքի քարտեզ
    • Կոնտակտներ
    • Կայքի մասին տեղեկություն
    • Բայեր Գլոբալ
  • Տեխնիկական տեղեկություններ
    • Կայքի օգտագործման կանոնները
    • Անձնական տվյալների պաշտպանություն
    • Բայերը Ռուսաստանում

bayer-logo

© 2020 «ԲԱՅԵՐ» ԲԸ
L.AM.MKT.11.2019.0175

 

Եթե ցանկանում եք տեղեկացնել կողմնակի ազդեցության մասին կամ արտադրանքի որակի վերաբերյալ բողոքներ ունեք, խնդրում ենք կապ հաստատել առողջապահության ոլորտի մասնագետների հետ (օրինակ՝ բժշկի կամ դեղագործի) կամ դիմել կանոնակարգող մարմիններին: Դիմումները կարող են ուղարկվել նաև հետևյալ հասցեով՝ drugsafety.russia@bayer.com