Ինչու՞ է ցավում կուրծքը երեխային կերակրելու ժամանակ:
Բովանդակություն`
- Ոչ միշտ է ցավը անհանգստության պատճառ:
- Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է դիմել մամմոլոգին:
- Ինչպե՞ս կանխել ցավը:
Երբ երեխան լույս աշխարհ է գալիս, կրծքով կերակրումը օգնում է նրան ստանալ բոլոր անհրաժեշտ նյութերը լիարժեք զարգացման համար1: Երբեմն նորածնի մայրիկը խնդրի առաջ է կանգնում` երեխային կերակրելու ժամանակ կուրծքը սկսում է ցավալ: Որպեսզի լակտացիոն պրոցեսը հեշտ ընթանա, պետք է հասկանալ, թե ինչու է առաջանում ցավը և ինչպես այն կարելի է թեթևացնել:
Ոչ միշտ է ցավն անհանգստության պատճառ:
Պտուկների ճաքերը գծային վնասվածքներ են, որոնք տարածվում են պտուկի կենտրոնից դեպի ծայրը: Դրանք կարող են լինել միայնակ կամ բազմազան, տարբեր խորության, մեկ կամ երկու կաթնագեղձերի վրա: Ճաքերը ուղեկցվում են արտահայտված ցավային զգացումներով կրծքով կերակրման կամ նույնիսկ պտուկին դիպչելու ժամանակ: Ինչքան խորն է վնասումը, այնքան ավելի ուժեղ է ցավը: Երբեմն ճաքերից արտազատվում է թափանցիկ հեղուկ կամ արյունաջուր: Վարակիչ բարդությունների դեպքում կարմրությունը շատանում է, վերքերից արտազատվում է թարախային հեղուկ` զարգանում է վարակիչ բորբոքում:
Եթե մայրիկի կուրծքը ցավում է կերակրման ընթացքում, դա ունի բնական պատճառներ 2`
- Երեխայի ծնվելուց հետո կաթնագեղձերը սկսում են կաթ արտադրել: Կաթի կտրուկ հոսքը առաջացնում է տհաճ զգացումներ կրծքում` ծակոց, սեղմում կամ ճնշում: Լակտացիայի գործընթացը կկարգավորվի մի քանի ամսվա ընթացքում: Այդ ընթացքում ցավը համարվում է նորմալ: Որպեսզի այն հաղթահարվի, պետք է ավելի հաճախ երեխային կրծքին դնել:
- Կրծքի և պտուկների նուրբ մաշկը հարմարվում է կերակրմանը: Սկզբնական շրջանում պտուկների վրա կարող են առաջանալ փոքր ճաքեր, որոնք ցավում են և անհանգստացնում են մայրիկին: Այդպիսի խնդիր լուծելու համար «ժողովրդական միջոցներից» է համարվում սեփական կաթով վնասված հատվածը քսել, իսկ մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել բուժիչ նրբաքսուքներ, լանոլին: Պտուկների ճաքերը բուժելու համար կարելի է օգտագործել Բեպանտեն նրբաքսուքնե: Դրա կազմի մեջ մտնում է բնական լանոլին3 և B5 պրովիտամին: Քսուքը հարմար է կերակրող մայրիկներին, օգնում է նուրբ մաշկին վերականգնվել վնասվածքներից հետո4:
Եթե ճաքերը խորն են, իսկ պտուկներին դիպչելը դառնում է չափազանց ցավոտ, պետք է դիմել բժիշկին և բուժել վնասվածքները: Միայն դրանից հետո կարելի է շարունակել կերակրել կրծքով: Ճաքերի հիմնական պատճառներն են` երեխայի` պտուկի սխալ բռնում, կաթի կթման սխալ տեխնիկա, երկարատև կերակրում մեկ կրծքով, կրծքով կերակրման կտրուկ դադարեցում և այլն5:
Ինչնպե՞ս հասկանալ, որ պետք է դիմել կրծքաբանին:
Կրծքի ցավը կարող է խնդիրների նախանշան լինել, որոնք անհրաժեշտ է բուժել: Կերակրող մայրերի ամենատարածված խնդիրներից մեկը լակտոստազն է` կաթի կանգը կաթնագեղձերի ծորաններում`
- գեղձերը արտադրում են ավելի շատ կաթ, քան ուտում է երեխան,
- կաթնագեղձը վնասվում է լակտացիայի ժամանակ սեղմելուց կամ կոպիտ կթելուց,
- մայրիկը կտրուկ ավարտում է կերակրումը և այլն:
Լակտոստազի ժամանակ կինը զգում է կրծքի մեջ կոշտացում` հայտնվում է այտուցվածություն, կարող է բարձրանալ մարմնի ջերմաստիճանը66: Եթե ժամանակին չբուժել լակտոստազը, կարող է զարգանալ լակտացիոն մաստիտ: Մաստիտն առաջանում է, երբ կրծքի վնասված հատվածի և ճաքերի մեջ անցնում է բակտերիալ վարակ: Այդ դեպքում բարձրանում է ջերմությունը, մայրիկը թուլություն է զգում, կերակրման պրոցեսը չի թեթևացնում ցավը7: Լակտացիոն մաստիտը պետք է բուժել միայն գինեկոլոգի, մանկաբույժի կամ բժիշկ-մամմոլոգի հսկողության տակ: Նա կնշանակի պահպանողական թերապիա կամ կընտրի օպերատիվ միջամտություն` կախված հիվանդության ծանրությունից:
Եթե կնոջ կուրծքը ցավում է երեխային կերակրելիս, զգացվում են ծակծոցներ և սուր ցավեր մեկ կամ երկու պտուկներում, դիսկոմֆորտի պատճառ հազվադեպ դեպքերում կարող է լինել վազոսպազմը (Ռեյնոյի համախտանիշ)8: Վազոսպազմի ժամանակ պտուկների գույնը երբեմն փոխվում է` գունատվում է կամ կապտում է արյան արտահոսքի պատճառով: Պաթոլոգիայի հստակ պատճառները հայտնի չեն: Բժիշկ-մամմոլոգը կամ մանկաբարձ-գինեկոլոգը կօգնեն երեխայի մայրիկին ստանալ անհատական բուժում:
Տհաճ զգացողությունները, այրոցը պտուկների շրջանում, սպիտակ փառը կաթնասնկախտի ախտանշաններ են9: Հիվանդությունը վտանգավոր է ոչ միայն մայրիկի, այլ նաև երեխայի համար, քանի որ նրա իմունիտետը դեռ պատրաստ չէ հաղթահարել վարակը: Բերանի խոռոոչի վարակը երեխայի մոտ կարող է հանգեցնել բարդությունների, այդ իսկ պատճառով բուժումը պետք է լինի ժամանակին: Բժիշկը կնշանակի հակասնկային միջոցներ և կպատմի, թե ինչպես խուսափել հիվանդության բարդությունից:
Եթե կրծքի ցավը ուղեկցվում է բարձր ջերմաստիճանով, պետք է ինչքան հնարավոր է շուտ դիմել մասնագետի:
Ինչնպե՞ս կանխել ցավը:
Կրծքով կերակրումը կարևոր գործընթաց է երեխայի և մայրիկի համար: Որպեսզի այն միայն ուրախություն պարգևի և լինի հնարավորինս օգտակար10, խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով հաճախել բժշկին և հետևել կանխարգելիչ միջոցների`11`
- յուրացնել երեխայի կերակրման ճիշտ տեխնիկան,
- հերթափոխել ձախ և աջ կրծքերը կերակրման ժամանակ,
- զգուշորեն կթել կաթը ինքնուրույն կամ կթիչով,
- կրել ճիշտ հարմարավետ ներքնազգեստ,
- հետևել անձնական հիգիենային, բայց խուսափել կրծքի հաճախակի հիգիենիկ պրոցեդուրաներից, որպեսզի մաշկը չվնասվի,
- չսառեցնել, խուսափել սթրեսային իրավիճակներից:
1. Ֆուրցեվ Վ. Ի. Կնոջ սնունդը հղիության պլանավորման, ծննդաբերության պարրաստման և լակտացիայի շրջանում // Սիբիրյան բժշկական տեսություն: 2010. No. 6 էջ 1-13:
2. Բեկարովա Ա. Մ. Լակտացիայի շրջանի կաթնագեղձը` խնամք, կանխարգելում, բուժում: Բժշկական խորհուրդ: 2013 No. 8. Էջ 69-71:
3. Օժանդակ նյութ քսուքի պարունակության մեջ:
4. Բեպանթեն քսուք հարուկների և ճաքերի դեմ` օգտագործման հրահանգ, կիրառումկ, հակացուցումներ: https://www.bepanthen.ru/preparaty/deti/bepanthen-maz-ot-oprelostej/
5. Ավերինա Վ. Ի. Լակտացիայի շրջանում կնոջ պտուկների ճաքերի կանխարգելում և բուժում // Բժշկական խորհուրդ: 2014. Էջ 132-136:
6. Հուսեյնով Ա. Զ., Միլկեվիչ Ի. Ն., Հուսեյնով Տ. Ա. Լակտոստազի բուժման ժամանակակից մոտեցումներ // Նոր բժշկական տեխնոլոգիաների սուրհանդակ: 2014. էջ 76=80:
7. Պուստոտինա Օ. Ա. Ռուսաստանում 642 ծննդկանների լակտացիոն մաստիտի բուժման փորձ: Համեմատական քննություն միջազգային խորհրդատվությունների հետ // Վ. Ֆ. Սնեգիրյովի անվան մանկաբարձության և գինեկոլոգիայի արխիվ: 2015 No. 2(2). Էջ 42-47:
8. Ալեքպերով Ռ. Տ. Ռեյնոյի համախտանիշ արպես բազմամասնագիտական խնդիր // Կլինիկական բժշկության ալմանախ: 2014. No. 35 էջ 94-100:
9. Սախարուկ Ն. Ա., Կոզլովսկայա Վ. Վ. Կանդիդոզ` էթիոլոգիա, կլինիկա, ախտորոշում, բուժում: Վիտեբսկ ՎՊԲՀ, 2010. Էջ 31-97:.
10. Գմոշինսկայա Մ. Վ. Լակտացիայի վրա ազդող գործոններ // Ժամանակակից մանկաբուժության հարցեր: 2013. No.12(2). Էջ 139-141:
11. Տրավինա Մ. Լ., Պոպով Ա. Գ., Պոպով Ս. Ա., Կուլիկովա Ե. Վ. Վաղ հետծննդային շրջանում կաթնագեղձի պտուկի ճաքի կանխարգելում // Ժամանակակից մանկաբուժության հարցեր: 2017. No. 4. Էջ 297-303: