Skip to main content
  • Выберите страну
Գլխավոր
  • Բեպանտեն արտադրատեսակներ
    • Մայրիկի փոքրիկի համար
      • Բեպանտեն քսուք
    • Չոր մաշկ
      • Բեպանտեն նրբաքսուք
    • Վերքերի բուժում
      • Բեպանտեն Պլյուս
  • Մայրիկի և փոքրիկի համար
  • Մաշկի մասին
    • Փոքրիկի մաշկը
      • Շփաբորբի կանխարգելում
      • Ի՞նչ է շփաբորբը:
      • Երեխայի մաշկի առանձնահատկությունները:
      • Շփաբորբի դեմ ի՞նչ միջոցներ ընտրել:
      • Ինչպե՞ս փոխել երեխայի տակդիրը:
      • Բեպանտենի օգտագործումը նորածինների համար
      • Երեխային կերակրելու հետևանքով առաջացած պտուկների ճաքեր:
      • Շփաբորբի բուժում
      • Ինչո՞ւ է երեխային կերակրելիս կուրծքը ցավում:
      • Ի՞նչ տարբերություն կա Բեպանտեն քսուքի ու նրբաքսուքի միջև:
      • Նորածնի մաշկի խնամք:
      • Հավաքածու ապագա մայրիկի համար՝ ի՞նչ տանել ծննդատուն մայրիկի և երեխայի համար:
    • Վերքի բուժում
      • Դաջվածքից հետո շուրթերի խնամքը
      • Խնամքը՝ հոնքերի դաջվածքի պրոցեդուրայից հետո
      • Փոքր վերքեր ու քերծվածքներ
      • Դաջվածքներ
      • Կոսմետիկ պրոցեդուրաներից հետո մաշկի վերականգնումը
      • Այրվածքներ՝ մշակում ու բուժում
      • Ինչո՞ւ վերքերը չեն բուժվում:
    • Həkim olandan sonra
  • Հարցեր, Պատասխաններ
Bayer Cross Logo
  1. Գլխավոր
  2. Մաշկի մասին
  3. Փոքրիկի մաշկը
  4. Ի՞նչ է շփաբորբը:

Ինչ է բարուրի ցանը:

 
Ինչու՞ է երեխաների մոտ առաջանում շփաբորբ:

Оглавление:

  • Ինչու՞ է երեխաների մոտ առաջանում շփաբորբ:
  • Տարբեր աստիճանի շփաբորբի ախտանիշները:
  • Ինչպե՞ս տարբերել շփաբորբը այլ հիվանդություններից:
  • Հնարավոր բարդությունները:
  • Ի՞նչ անել:
  • Կանխարգելում:

Ի՞նչ է իրենից ներկայացնում շփաբորբը և ինչու՞ է այն հայտնվում:

Շփաբորբը ՝ դա մաշկի գրգռված վիճակն է, որը առաջանում է տարբեր գործոնների ազդեցության արդյունքում (շփման, խոնավության հետ մշտական կոնտակտի և այլն): Շփաբորբը հանդիպում է նաև մեծահասակների մոտ, բայց ավելի հաճախ` փոքրիկների: Եթե այդ խնդիրը նկատեք ժամանակին, այն կարելի է կարգավորել շատ արագ` բացառելով յուրաքանչյուր բարդություն: Գլխավորը` ուշադիր վերահսկել երեխայի վիճակը և խիստ հետևել մանկաբույժի խորհուրդներին

Ինչու՞ է երեխաների մոտ հայտնվում շփաբորբ:

Նորածինների շփաբորբը դա մաշկի գրգռված վիճակն է, որն ուղեկցվում է տեղային կարմրությամբ և բորբոքմամբ, որին հաճախ ենթարկվում են 2-3 շաբաթականից մինչև 12 ամսական երեխաները: Շփաբորբը կարող է առաջանալ այնպիսի գործոնների ազդեցության տակ, ինչպիսիքն են`

  • մեխանիկական ազդեցություն` մաշկի շփումը տակդիրի հետ անհարմար ներքնազգեստի կամ սխալ ընտրված հագուստի պատճառով,
  • կոնտակտ գրգռող գործոնների հետ, օրինակ, մեզի և կղանքի ֆերմենտների հետ,
  • տևական կոնտակտ խոնավության հետ` երեխան հաճախ է քրտնում կամ նրա մաշկը լավ չեն չորացրել լոգանքից հետո,
  • գերտաքացում` նորածինը հագնված է շատ տաք կամ գտնվում է շոգ սենյակում:

Մինչև 1 տարեկան երեխաների մոտ շփաբոորբի հաճախակի առաջացումը պայմանավորված է երեխայի մաշկի կառուցվածքի առանձնահատկություններով:

Մարդու մաշկի վերին «պաշտպանիչ» շերտը կոչվում է եղջերային: Փոքրիկների մոտ այն ունի շատ փոքր հաստություն, ինչի պատճառով բարձրանում է զգայունությունը տարբեր տեսակի գրգռիչների նկատմամբ և հաճախ պատահում են միկրոտրավմաներ:

Տարածությունը բջիջների միջև, որոնցից բաղկացած է եղջերային շերտը, լցնում է լիպիդո- սպիտակուցային կառուցվածքը, որը նաև կոչում են լիպիդային պատնեշ: Այդպիսի պատնեշը իրենից ներկայացնում է մաշկի բնական պաշտպանություն արտաքին միջավայրի ազդեցությունից: Երեխաների մոտ այն կարող է խախտվել հաճախակի լողանալու, հիգիենիկ միջոցների սխալ ընտրության պատճառով կամ ուղղակի ակտիվ շարժման ժամանակ: Բացի դրանից, նորածինների մաշկի pH կարգավորվում է 3 ամսականին մոտ` մինչև այդ տարիքը համեմատաբար ցածր թթվայնությունը վատ է պաշտպանում հնարավոր բորբոքումից1:

Այդպիսի ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով շփաբորբի ենթարկվում է հիմնականում ամենափոքրերի մաշկը: Այդ խնդրի զարգացման ռիսկը մեծանում է, եթե երեխան ունի ալերգիայի հակվածություն, ավելորդ քաշ, անոթների մոտ տեղակայում մաշկի մակերեսին: Բացի դրանից, ի տարբերություն տղաների, աղջիկերի մոտ շփաբորբը զգալիորեն ավելի հաճախ է հանդիպում:

Տարբեր փուլերում շփաբորբի ախտանիշները

Տարբեր փուլերում շփաբորբի ախտանիշները

Շփաբորբը (կամ տակդիրային շփաբորբը) երեխայի մոտ ունի բարդության 3 աստիճան, որոնցից յուրաքանչյուրին բնորոշ են հետևյալ ախտանիշներ`2
 

  • 1 աստիճան – փոքր տեղային կարմրություն: Հաճախ դրանք տեղայնացվում են մաշկի ծալքերի մեջ (աճուկի, թևատակերի, ձեռքերի և ոտքերի, պարանոցի), հետույքի միջև և փորի ներքևի հատվածում, որտեղ տեղակայվում է տակդիրի գոտկամաս: Դրանց արտահայտման ժամանակ երեխան հաճախ հանգիստ է, անհանգստացնող նշանները բացակայում են, մաշկը վնասված չէ:
  • 2 աստիճան – մաշկի վրա, կարմրությանը զուգահեռ, առաջանում են միկրոճաքեր: Այդ դեպքում կարմրությունը ավելի վառ է արտահայտվում, նկատվում են էրոզիայի հետքեր, հազվադեպ` փոքր թարախակույտեր: Այդ փուլում երեխան դառնում է անհանգիստ, կարող է ձեռքերով ձգվել դեպի մաշկի գրգռված տարածքներ, կամակորություն անել հիգիենիկ պրոցեդուրաների ժամանակ և տակդիր հագցնելիս,
  • 3 աստիճան – ամենաուժեղ շփաբորբը: Այդ փուլում էրոզիան և կարմրությունը ուժեղանում են, ճաքերը սկսում են թացանալ: Մաշկը պատվում է թարախակույտերով և փոքրիկ խոցերով: Դրանք առաջացնում են ցավ և քոր, որոնք խանգարում են երեխային քնել, ուտել և խաղալ:

Շփաբորբի ուժեղ արտահայտված ախտանիշների նկատման ժամանակ անհրաժեշտ է դիմել մանկաբույժին, քանի որ այդպիսի գրգռվածությունը հեշտ է շփոթել ավելի լուրջ հիվանդությունների հետ, և միայն բժիշկը կարող է դնել ճիշտ ախտորոշում, ինչպես նաև նշանակել երեխայի համար անվնաս բուժում:

Ինչպե՞ս տարբերել շփաբորբն այլ հիվանդություններից:

Շփաբորբի ախտորոշման հիմնական մեթոդը տեսողական զննումն է: Հիվանդանոցում այն անցկացնում է մանկաբույժը կամ մաշկաբանը: Երբ խնդիրը ուղեկցվում է որևէ բարդություններով, կարող է նշանակվել կղանքի անալիզ և բակտերիոլոգիական ցանքս: Փոքրիկների ծնողները հեշտությամբ կարող են շփոթել շփաբորբի 3-րդ աստիճանը այլ հիվանդությունների հետ` տարբեր տեսակի դերմատիտների, վարակիչ և սնկային հիվանդությունների, այդ պատճառով կարևոր է իմանալ շփաբորբի հիմնական տարբերությունները այլ հիվանդություններից:

Շփաբորբի դեպքում2-3: 

  • Գրգռվածությունը տեղակայվում է մաշկի ծալքերի մեջ և այնտեղ, որտեղ տեղի է ունենում շփում հագուստի և տակդիրի հետ: Ալերգիկ ցանը կարող է ի հայտ գալ նաև այլ տարածքներում, օրինակ` դեմքի, մեջքի, կրծքի վրա,
  • ամենավաղ փուլում մաշկը դառնում է վարդագույն կամ թեթևակի կարմրած: Այդպիսի վիճակը կարող է պահպանվել մի քանի օր և ինքն իրեն անհետանալ ճիշտ խնամքի դեպքում: Վարակիչ հիվանդությունների դեպքում փոփոխությունները լինում են ավելի արտահայտված և առանց մասնագիտացված բուժման չեն անցնում,
  • վնասված տարածքի եզրերը, որպես կանոն, անհարթ են և առանց հստակ սահմանների: Վարակիչ հիվանդությունների դեպքում մաշկի գոյացությունները կարող են այլ տեսք ունենալ: Օրինակ, քարաքոսի դեպքում վնասված տարածքներն ունեն հստակ ուռուցիկ ուրվագիծ և մի փոքր ավելի բաց տարածք կենտրոնում,
  • 1-2 աստիճանի կարմրությունը չի արնահոսում, դրա վրա չկան հանգույցներ և ցան, որոնք առկա են ալերգիկ դերմատիտի դեպքում
  • շփաբորբը ի հայտ է գալիս առանց ջերմության բարձրացման, ինչը սովորաբար լինում է կարմրուկի, ռոզեոլայի և այլ մանկական հիվանդությունների դեպքում:

Կարևոր է հիշել, որ երեխայի առողջական խնդիրների դեպքում, նույնիսկ եթե առաջին հայացքից դրանք աննշան են թվում, անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն: Ինքնուրույն և առանց բժշկի խորհրդատվության օգտագործել որևէ միջոցներ ցանկալի չէ, քանի որ դրանցից ոչ բոլորն են համապատասխանում փոքր տարիքի երեխաներին:

Что такое опрелости?

Հնարավոր բարդությունները

Շփաբորբը հեշտությամբ ենթարկվում է բուժման, եթե ժամանակին ուշադրություն դարձնեք: Կարևոր է հասկանալ, որ փոքր տարիքի երեխաների գրգռված մաշկը շատ զգայուն է բացասական արտաքին գործոնների նկատմամբ, առավել ևս եթե դրա վրա հայտնվել են թաց հատվածներ և միկրոճաքեր: Եթե ծնողները անտեսում են խնդիրը կամ բժշկի ցուցումները, այդ առաջին հայացքից աննշան խնդիրը կարող է բարդություններ առաջացնել: Դրանց թվում են1-3:

  • բակտերիային վարակներ – վնասում ստրեպնոկոկերով և այլ միկրոօրգանիզմներով` առաջացնելով թարախակույտեր և խոցեր,
  • սնկային հիվանդություններ – սեռական օրգանների, աճուկի և հետանցքի տարածքի կանդիդոզ:

Ավելին, ուժեղ շփաբորբի ժամանակ երեխան դառնում է անհանգիստ: Ցավային զգացողությունը, քորը, այրոցը և յուրաքանչյուր շարժման դեպքում դիսկոմֆորտը թույլ չեն տալիս երեխային նորմալ ուտել, խանգարում են քնել, խաղալ և հանգստանալ:

Ի՞նչ անել:

Առաջին աստիճանի շփաբորբի դեպքում խորհուրդ է տրվում11-3`

  • ընտրել հիգիենայի օպտիմալ միջոցներ` հրաժարվել բազմանգամյա օգտագործման տակդիրներից և բարուրներից, որոնք առաջացնում են գրգռվածություն, փոխել տակդիրի ապրանքանիշը, եթե շփաբորբը առաջացել է տակդիրներից,
  • ապահովել ճիշտ խնամք` հաճախ լվանալ երեխային, ամբողջովին չորացնել մաշկը, հոգ տանել այն մասին, որ դեպի մաշկը միշտ օդ գնա,
  • բացառել գերտաքացումը` երեխան չպետք է շոգի հանգստի կամ ակտիվ խաղերի ժամանակ, նաև կարևոր է կարգավորել օդի ջերմաստիճանը սենյակում, որտեղ երեխան անցկացնում է հիմնական ժամանակը,
  • ընտրել հարմար հագուստ` պարանոցին կամ թևատակերում կարմրության առաջացման դեպքում կարելի է երեխային հագցնել միայն այն իրերը, որոնք չեն հարի և սեղմի վնասված տարածքները:

Շփաբորբի բուժման այս փուլում իրենց արդյունավետությունն են ապացուցել միջոցները, որոնք նվազեցնում են գրգռվածությունը և բնական ճանապարհով վերականգնում են մաշկը` օրինակ, Բեպանտեն քսուքը: Լանոլինի և B5 պրովիտամինի բարձր պարունակության շնորհիվ «Բեպանտեն» քսուքը խնամքով խթանում է վնասված մաշկի վերականգնումը և իր բնական բուժումը: Այդ միջոցը ստեղծում է հուսալի պաշտպանող պատնեշ, որը նվազեցնում է կղանքի և մեզի գրգռող նյութերի ագրեսիվ ազդեցությունը` թույլ տալով մաշկին շնչել2: Քսուքի առավելություններից մեկը՝ անվտանգությունն է` դրա մեջ չկան ներկանյութեր, պարաբեններ և այլ բաղադրիչներ, որոնք կարող են վտանգավոր լինել երեխայի համար: Շփաբորբի դեմ պայքարելու համար «Բեպանտեն» քսուքը խորհուրդ է տրվում կիրառել կարմրության առաջին իսկ նշանների դեպքում` քսելով այն ամեն անգամ տակդիրը փոխելիս2-3:

Եթե շփաբորբը արդեն դարձել է 2-րդ կամ 3-րդ աստիճանի, ապա համապատասխան բուժում պետք է նշանակի բժիշկը` ելնելով երեխայի անհատական առանձնահատկություններից և նրա ընթացիկ վիճակից: Մասնագետը կարող է խորհուրդ տալ կիրառել քսուքներ մաշկի վերականգնման և պաշտպանման համար, չորացնող կոմպրեսներ, բուժիչ վաննաներ բուսական թուրմերով և այլ հավելումներով: Որպեսզի հնարավորինս շուտ հասնեք դրական արդյունքի, կպահանջվի ամբողջական մոտեցում: Ծնողները ստիպված կլինեն ոչ միայն կատարել բժշկի կողմից խորհուրդ տրվածը, այլ նաև ճշգրտումներ մցնել երեխայի խնամքի ռեժիմի մեջ:

Что такое опрелости?

Կանխարգելում

Որպեսզի շփաբորբը չկրկնվի, կարևոր է երեխային ապահովել ճիշտ խնամք1-3:

Հիգիենա

Կղանքը և մեզը պարունակում են ագրեսիվ և մաշկը գրգռող նյութեր: Եթե դրանք երկար ժամանակ են շփվում մաշկի հետ, գրգռումը ուժեղանում է: Հենց այդ պատճառով շփաբորբի կանխարգելման համար պետք է նախընտրել մեկանգամյա օգտագործման տակդիրներ, որոնք արագ կլանում են խոնավությունը: Բացի դրանից, տակդիրները պետք է ամբողջությամբ համապատասխանեն տարիքին և քաշին: Խորհուրդ է տրվում փոխել տակդիրները լցվելուն պես` ընթացքում կազմակերպելով օդային վաննաներ: Կարևոր է հետևել, թե ինպես է մաշկը արձագանքում տակդիրին` դա թույլ կտա ժամանակին բացառել ալերգիկ արձագանքը նյութերի կամ տոգորումների նկատմամբ:

Լոգանք

Լվանալու և լոգանք ընդունելու ժամանակ անհրաժեշտ է օգտագործել հիպոալերգեն միջոցներ, որոնք ստեղծված են հատուկ նորածինների համար: Ջրային պրոցեդուրաներից հետո երեխայի մաշկը պետք է մանրակրկիտ չորացնել: Եթե շփաբորբը արդեն հայտնվել է, ապա չի կարելի այն տրորել` պետք է հեռացնել ավելորդ խոնավությունը մաշկային ծալքերում նուրբ շարժումներով` չորացնելով խոնավությունը փափուկ սրբիչով կամ բամբակյա տակաշորով:

Երեխայի իրերի խնամք

Լվացքի փոշուց կամ կոնդիցիոներից ալերգիան կարող է առաջացնել շփաբորբի սրացում: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում նախընտրել անվտանք կենցաղային քիմիան, որը համապատասխանում է երեխայի հստակ տարիքին:

Հագուստի ընտրություն

Բարձր քրտնարտադրությունը հիմնական գործոններից մեկն է, որն առաջացնում է շփաբորբ, չէ որ գերտաքացման պատճառով մաշկը դառնում է ավելի զգայուն: Երեխային պետք է հագցնել եղանակին համապատասխան, տաք չհագցնել` վախենալով գերսառեցումից: Նաև ճիշտ է նախընտրել ազատ հագուստ, այն պետք է լինի բնական և փափուկ կտորից:

Տան միկրոկլիման

Շփաբորբը կարող է անհանգստացնել ամբողջ տարվա ընթացքում, եթե չստեղծվի ճիշտ միկրոկլիմա մանկական սենյակում` նվազեցնել ջերմաստիճանը մինչև հարմարավետ աստիճան և ապահովել նորմալ խոնավություն: Այդպիսի միջոցները թույլ կտան պաշտպանել նորածին երեխային մաշկային գրգռվածությունից, կբարելավեն նրա ինքնազգացողությունը և կապահովեն արդյունավետ քուն:

Շփաբորբը տհաճ խնդիր է, բայց ապահովելով երեխայի ճիշտ խնամք և հետևելով հասարակ կանոնների, այն կարելի է վերացնել մի քանի օրվա ընթացքում:

Image

Похожие статьи

Как вылечить опрелости у малыша?

Опрелости у малыша – как вылечить?

Опрелости не зря называют «пеленочным дерматитом» — 
чаще всего они появляются у новорожденных и детей грудного возраста.

Подробнее
Профилактика опрелостей

Профилактика опрелостей

Опрелости — очень распространенное у младенцев явление, также известное как пеленочный дерматит.

Подробнее
Профилактика опрелостей

Как выбрать средство от опрелостей?

Детская кожа отличается от взрослой: она тоньше и не так устойчива к внешним воздействиям, поэтому требует особого ухода. 

Подробнее
Bepanthen Logo
  • Գլխավոր
    • Բեպանտեն արտադրատեսակներ
    • Մաշկի մասին
  • Կայքի քարտեզ
    • Կոնտակտներ
    • Կայքի մասին տեղեկություն
    • Բայեր Գլոբալ
  • Տեխնիկական տեղեկություններ
    • Կայքի օգտագործման կանոնները
    • Անձնական տվյալների պաշտպանություն
    • Բայերը Ռուսաստանում

bayer-logo

© 2020 «ԲԱՅԵՐ» ԲԸ
L.AM.MKT.11.2019.0175

 

Եթե ցանկանում եք տեղեկացնել կողմնակի ազդեցության մասին կամ արտադրանքի որակի վերաբերյալ բողոքներ ունեք, խնդրում ենք կապ հաստատել առողջապահության ոլորտի մասնագետների հետ (օրինակ՝ բժշկի կամ դեղագործի) կամ դիմել կանոնակարգող մարմիններին: Դիմումները կարող են ուղարկվել նաև հետևյալ հասցեով՝ drugsafety.russia@bayer.com