Skip to main content
  • Выберите страну
Գլխավոր
  • Բեպանտեն արտադրատեսակներ
    • Մայրիկի փոքրիկի համար
      • Բեպանտեն քսուք
    • Չոր մաշկ
      • Բեպանտեն նրբաքսուք
    • Վերքերի բուժում
      • Բեպանտեն Պլյուս
  • Մայրիկի և փոքրիկի համար
  • Մաշկի մասին
    • Փոքրիկի մաշկը
      • Շփաբորբի կանխարգելում
      • Ի՞նչ է շփաբորբը:
      • Երեխայի մաշկի առանձնահատկությունները:
      • Շփաբորբի դեմ ի՞նչ միջոցներ ընտրել:
      • Ինչպե՞ս փոխել երեխայի տակդիրը:
      • Բեպանտենի օգտագործումը նորածինների համար
      • Երեխային կերակրելու հետևանքով առաջացած պտուկների ճաքեր:
      • Շփաբորբի բուժում
      • Ինչո՞ւ է երեխային կերակրելիս կուրծքը ցավում:
      • Ի՞նչ տարբերություն կա Բեպանտեն քսուքի ու նրբաքսուքի միջև:
      • Նորածնի մաշկի խնամք:
      • Հավաքածու ապագա մայրիկի համար՝ ի՞նչ տանել ծննդատուն մայրիկի և երեխայի համար:
    • Վերքի բուժում
      • Դաջվածքից հետո շուրթերի խնամքը
      • Խնամքը՝ հոնքերի դաջվածքի պրոցեդուրայից հետո
      • Փոքր վերքեր ու քերծվածքներ
      • Դաջվածքներ
      • Կոսմետիկ պրոցեդուրաներից հետո մաշկի վերականգնումը
      • Այրվածքներ՝ մշակում ու բուժում
      • Ինչո՞ւ վերքերը չեն բուժվում:
    • Həkim olandan sonra
  • Հարցեր, Պատասխաններ
Bayer Cross Logo
  1. Գլխավոր
  2. Մաշկի մասին
  3. Վերքի բուժում
  4. Փոքր վերքեր ու քերծվածքներ

Ссадины и царапины: обработка, лечение и стадии заживления

Քերծվածքներ եվ ճանկռվածքներ

Оглавление:

  • Քերծվածքների և ճանկռվածքների տեսակները
  • Քերծվածքների ապաքինման փուլերը
  • Քերծվածքների և ճանկռվածքների ապաքինման փուլերը
  • Քերծվածքների և ճանկռվածքների ապաքինման արագության վրա ազդող հիվանդություններ
  • Քերծվածքների և ճանկռվածքների բուժումը և մշակումը
  • Դեմքի քերծվածքների ապաքինման առանձնահատկությունները

Յուրաքանչյուր մարդ առնվազն մեկ անգամ իր կյանքում ունենում է քերծվածքներ և ճանկռվածքներ: Նրանք փոքր, առավել հաճախ կյանքի համար անվնաս, մաշկային ծածկույթի վնասվածքներ են: Վարակի և խոցերի առաջացումից խուսափելու համար հարկավոր է պատշաճ կերպով խնամել ճանկռվածքները և քերծվածքները: Ուսումնասիրենք, թե ինչպես կարելի է արագորեն բուժել դեմքի, ձեռքի և մարմնի այլ մասերում առաջացած քերծվածքները, ինչում է կայանում նման տեսակի վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելը, ինչպիսի նրբաքսուքներ են ցուցված օգտագործել մաշկային ծածկույթի ոչ լուրջ վնասվածքների համար:

Քերծվածքների և ճանկռվածքների տեսակները

Հաշվի առնելով մաշկի մակերեսային շերտի վնասվածքի խորությունը՝ քերծվածքները և ճանկռվածքները պայմանականորեն դասակարգվում են ըստ երկու տեսակի:

  • Փոքր. Այստեղ ընդգրկված են միկրովնասվածքները, որոնք մարդը կարող է ստանալ առօրյա կյանքում անուշադրության արդյունքում: Փոքր ճանկռվածքները խորը չեն, հետևաբար դրանք սովորաբար արագ են լավանում:
  • Խորը. Վնասվածքները կարող են առաջանալ դանակի, կոտրված ապակու, փայտի տաշեղների և այլնի հետ աշխատելու արդյունքում: Հարկավոր է խորը ճանկռվածքներն անմիջապես լվանալ, մշակել հակասեպտիկով՝ վարակի առաջացումը կանխելու նպատակով: Խորը քերծվածքների և ճանկռվածքների դեպքում ապաքինման պրոցեսը տևում է միջինում 7-10 օր:

Քերծվածքների ապաքինման փուլերը

Գոյություն ունի քերծվածքների և ճանկռվածքների բնական մեխանիզմ: Այն սկսում է գործել անմիջապես վնասվածքը ստանալուց հետո՝ վնասվածքը ծածկելու և վարակի ներթափանցումը օրգանիզմ կանխելու նպատակով:

Լիարժեք ապաքինման համար անհրաժեշտ ժամանակը կրճատելու նպատակով հարկավոր է օգտագործել բժշկի կողմից նշանակված դեղամիջոցները: Դեմքի կամ մարմնի քերծվածքների և ճանկռվածքների համար նախատեսված նրբաքսուքների պարբերաբար օգտագործումը նպաստում է մաշկի արագ վերականգնմանը, իսկ սպիի առաջացման հավանականությունը նվազում է:

Քերծվածքների և ճանկռվածքների ապաքինման փուլերը

Ինչպես արդեն նշվեց, քերծվածքը դա մաշկային ծածկույթի թեթև վնասվածք է: Ապաքինումը կարելի է նկարագրել հետևյալ կերպ.

  • Նախնական փուլ. Քերծվածքի մակերեսը խոնավ է, սակայն աստիճանաբար չորանում է: Այն տեղակայված է փոքր-ինչ ավելի ցածր, քան առողջ մաշկի ծածկույթները:
  • Կեղևի առաջացման փուլ. Առաջանում է վնասվածքը ստանալուց 1-2 օր անց և տևում է 2-4 օր: Սկզբում կեղևի տեղակայվում է չվնասված մաշկի նույն մակարդակի վրա, իսկ այնուհետև սկսում է վեր բարձրանալ:
  • Կեղևի տակի էպիտելիզացիայի փուլ. Կեղևի ծայրերն աստիճանաբար բարձրանում են և շերտազատվում են: Կեղևը պոկվում է 7-10 օրվա ընթացքում:
  • Քերծվածքների հետքի փուլ. Երբ կեղևը պոկվում է մնում է բաց վարդագույն հարթ բիծ: Այն դառնում է աննկատելի 10-15 օրվա ընթացքում:
Վերքի ապաքինման պրոցեսը

Նշված ժամկետները համարվում են միջին: Քերծվածքների ապաքինման պրոցեսը կարող է ընթանալ ինչպես արագ, այնպես էլ ավելի երկար: Դա կախված է ճանկռվածքների տեղակայումից և չափսերից, վարակի ներթափանցումից, հիվանդի տարիքից, վերջինիս մոտ հիվանդությունների առկայությունից:

Քերծվածքների և ճանկռվածքների ապաքինման արագության վրա ազդող հիվանդություններ

Եթե քերծվածքների ժամանակ առաջին օգնությունը գրագետ է ցուցաբերվել, ապա ապաքինումը սովորաբար ընթանում է առանց բարդությունների: Սակայն լինում են դեպքեր, երբ ձեռքի, դեմքի կամ մարմնի ճանկռվածքը երկար ժամանակ չի լավանում, այն բորբոքված է մնում ավելի քան 3-5 օր, շոշափելիս ցավոտ է և արյունահոսում է, արտազատվում է շարավ և թարախ: Նման բարդությունների պատճառը կարող են լինել մի շարք հիվանդություններ.

  • Էկզեմա;
  • Պսորիազ;
  • Շաքարային դիաբետ;
  • Ուռուցք.

Նշվում է նաև, որ ժամանակակից միջոցները, ինչպիսիք են՝ վերքերը և քերծվածքները լավացնող նրբաքսուքները, միշտ չէ, որ դրական ազդեցություն են տալիս, եթե հիվանդի մոտ դիտվում է արյան մեջ հեմոգլոբինի ցածր ցուցանիշ, նախկինում տարած հիվանդությունից հետո իմունային համակարգի խիստ նվազում, վիտամինների և միկրոէլեմենտների պակաս, հյուծվածություն:

Քերծվածքների և ճանկռվածքների բուժումը և մշակումը

Որքան շուտ ցուցաբերվի առաջին օգնությունը, այնքան ցածր կլինի վերքի մեջ մանրէների ներթափանցման ռիսկը: Անհրաժեշտ է`

  • Վնասված մաշկը լվանալ սառը եռացրած ջրով, մանկական կամ հակաբակտերիալ օճառով:
  • Թրջել քերծվածքը ստերիլ սպեղանիով:
  • Քսել վերքերը լավացնող նրբաքսուք: 
  • Դնել ստերիլ տամպոն և ամրացրել այն վիրակապով: Դուք նույնպես կարող եք ճանկռվածքը կպցնել մանրէազերծ սպեղանիով:

Եթե վերքը կամ քերծվածքը երկար ժամանակ չի լավանում և ցավում է, ապա Դուք պետք է խորհրդակցեք բժշկի հետ հակաբիոտիկներ ընդունելու համար: Որոշ դեպքերում հիվանդին խորհուրդ է տրվում հանձնել լաբորատոր անալիզներ՝ դեմքի, վերջույթների, մարմնի քերծվածքների դանդաղ ապաքինման իրական պատճառը որոշելու համար:

Որպեսզի արագացնենք քերծվածքների և ճանգռվածքների լավացումը, կարևոր է կատարել բժշկական բոլոր ցուցումները՝ ժանամակին փոխել մանրէազերծվաց վիրակապը, նվազեցնել ֆիզիկական ակտիվությունը: Կարելի է օգտագօրծել նաև հատուկ վերքերը լավացնօղ նրբաքսուքներ, որոնք ունեն վերականգնող հատկություն, օրինակ՝ «Բեպանտեն Պլուսը»

Դեղամիջոցի կազմում առկա պրովիտամին B5-ն ապացուցել է քերծվածքների, մաշկի գրգռվածության, ճեղքերի, թեթև այրվածքների, քրոնիկ խոցերի ապաքինման արդյունավետությունը: «Բեպանտեն Պլյուս» կրեմում առկա քլորգեքսիդին հակասեպտիկը պատասխանատու է մանրէների ոչնչացման համար, որոնք սովորաբար առկա են մաշկի վրա կամ հայտնվում են մաշկի վրա վերքի աղտոտվելու արդյունքում:

Դեմքի քերծվածքների ապաքինման առանձնահատկությունները

Անտեղյակ լինելով, թե ինչպես կարելի է բուժել դեմքի քերծվածքները` որոշ մարդիկ սկսում են թաքցնել մաշկի թերությունները կոսմետիկ միջոցների օգնությամբ, օրինակ՝ դիմափոշի, տոնային նրբաքսուք, ամեն տեսակի կարգավորիչներ: Բժիշկները նման բան խորհուրդ չեն տալիս անել, հատկապես վնասվածքը ստանալուց առաջին օրերի ընթացքում: Կոսմետիկայի կազմում առկա բաղադրիչները կարող են դանդաղեցնել մաշկի վերականգնման (ռեգեներացիա) պրոցեսը և թույլ չտալ, որ վերքերը լավացնող նրբաքսուքները լիարժեքորեն ազդեն:

Անհրաժեշտ է սպասել, մինչև դեմքի քերծվածքը ծածկվի բարակ կեղևով, և միայն դրանից հետո օգտագործել տոնային միջոցներ:

Պատրաստված է ըստ՝

Կուզնեցով Ն.Ա., Ռոդման Գ.Վ., Թումանով Վ.Պ., համահեղինակներ – Վերքերի բուժում: Ուսումնամեթոդաբանական Ձեռնարկ. – Մ. Ռուսաստանի Պետական Բժշկական Համալսարան – 2004 թ. – 42էջ:

Ebner F., Heller A, Rippke F, Tausch I. Topical use of dexpanthenol in skin disorders. Am J Clin Dermatol. 2002;3(6):427-33.

 
Blue and Grey Curve

Читайте также

Почему раны не заживают?

Почему раны не заживают?

В норме любое повреждение кожи проходит 4 стадии: остановку кровотечения, воспаление с противостоянием инфекции, образование новых клеток и восстановление кожи. 

Подробнее
Ожоги: обработка и лечение

Ожоги: обработка и лечение

В норме любое повреждение кожи проходит 4 стадии: остановку кровотечения, воспаление с противостоянием инфекции, образование новых клеток и восстановление кожи. 

Подробнее
Правильный уход за татуировкой

Правильный уход за татуировкой

Процесс нанесения татуировки связан с сильным травмированием кожи. Чтобы заживление протекало без осложнений, нужно заранее узнать, какой крем использовать и какие правила соблюдать.

Подробнее
Bepanthen Logo
  • Գլխավոր
    • Բեպանտեն արտադրատեսակներ
    • Մաշկի մասին
  • Կայքի քարտեզ
    • Կոնտակտներ
    • Կայքի մասին տեղեկություն
    • Բայեր Գլոբալ
  • Տեխնիկական տեղեկություններ
    • Կայքի օգտագործման կանոնները
    • Անձնական տվյալների պաշտպանություն
    • Բայերը Ռուսաստանում

bayer-logo

© 2020 «ԲԱՅԵՐ» ԲԸ
L.AM.MKT.11.2019.0175

 

Եթե ցանկանում եք տեղեկացնել կողմնակի ազդեցության մասին կամ արտադրանքի որակի վերաբերյալ բողոքներ ունեք, խնդրում ենք կապ հաստատել առողջապահության ոլորտի մասնագետների հետ (օրինակ՝ բժշկի կամ դեղագործի) կամ դիմել կանոնակարգող մարմիններին: Դիմումները կարող են ուղարկվել նաև հետևյալ հասցեով՝ drugsafety.russia@bayer.com