Skip to main content
  • Выберите страну
Գլխավոր
  • Բեպանտեն արտադրատեսակներ
    • Մայրիկի փոքրիկի համար
      • Բեպանտեն քսուք
    • Չոր մաշկ
      • Բեպանտեն նրբաքսուք
    • Վերքերի բուժում
      • Բեպանտեն Պլյուս
  • Մայրիկի և փոքրիկի համար
  • Մաշկի մասին
    • Փոքրիկի մաշկը
      • Շփաբորբի կանխարգելում
      • Ի՞նչ է շփաբորբը:
      • Երեխայի մաշկի առանձնահատկությունները:
      • Շփաբորբի դեմ ի՞նչ միջոցներ ընտրել:
      • Ինչպե՞ս փոխել երեխայի տակդիրը:
      • Բեպանտենի օգտագործումը նորածինների համար
      • Երեխային կերակրելու հետևանքով առաջացած պտուկների ճաքեր:
      • Շփաբորբի բուժում
      • Ինչո՞ւ է երեխային կերակրելիս կուրծքը ցավում:
      • Ի՞նչ տարբերություն կա Բեպանտեն քսուքի ու նրբաքսուքի միջև:
      • Նորածնի մաշկի խնամք:
      • Հավաքածու ապագա մայրիկի համար՝ ի՞նչ տանել ծննդատուն մայրիկի և երեխայի համար:
    • Վերքի բուժում
      • Դաջվածքից հետո շուրթերի խնամքը
      • Խնամքը՝ հոնքերի դաջվածքի պրոցեդուրայից հետո
      • Փոքր վերքեր ու քերծվածքներ
      • Դաջվածքներ
      • Կոսմետիկ պրոցեդուրաներից հետո մաշկի վերականգնումը
      • Այրվածքներ՝ մշակում ու բուժում
      • Ինչո՞ւ վերքերը չեն բուժվում:
    • Həkim olandan sonra
  • Հարցեր, Պատասխաններ
Bayer Cross Logo
  1. Գլխավոր
  2. Մաշկի մասին
  3. Չոր մաշկ
  4. Ինչպե՞ս խնամել ձեռքերի չոր մաշկը:

Ինչպե՞ս խնամել ձեռքերի չոր մաշկը:

Как ухаживать за сухой кожей рук?

Ձեռքերի մաշկի չորության խնդրի առաջացումը կարող է տարբեր պատճառներ ունենալ: Այն կարող է մարդու կենսակերպի հետևանք կամ հիվանդության ախտանշան լինել: Ձեռքերի չոր մաշկը կարող է կապված լինել նաև շրջակա միջավայրի ագրեսիվ ազդեցության հետ, այդ իսկ պատճառով, նույնիսկ պատշաճ խնամքի դեպքում, բնորոշ է պարբերականությունն ու սեզոնային արտահայտվածությունը: Շատ չոր մաշկը ոչ միայն գեղագիտական առումով է խնդրահարույց, այլ նաև հանգեցնում է արտահայտված անհարմարության: Առաջանում է մաշկի մշտական ձգվածության զգացում,

իսկ ծալվող հատվածներում կարող են նաև ցավոտ ճաքեր առաջանալ: Տհաճ ախտանշանների վերացումը հնարավոր է միայն ճիշտ միջոցների օգտագործմամբ մշտական ու համալիր խնամքի միջոցով:

Առաջացման պատճառներն ու մեխանիզմները

Ձեռքի մաշկի չորություն առաջ բերող հիմնական գործոններն են արտաքին միջավայրի ագրեսիվ ազդեցությունները: Բարձր կամ ցածր ջերմաստիճանը, ուժեղ քամին, կիզիչ արևն այն գործոններն են, որոնք նպաստում են հիդրոլիպիդային շերտի ամբողջականության խախտմանը: Դրա հետևանքով ձեռքերի մաշկը դառնում է ջրազրկված ու պակաս առաձգական, ժամանակի ընթացքում կարող է առաջանալ նաև թեփ, ձգվածության զգացողություն ու նույնիսկ բորբոքում:

Մեկ այլ, ոչ պակաս կարևոր գործոն է մաքրող, լվացող և ախտահանիչ միջոցների մշտական ազդեցությունը: Այս շարքին են դասվում նաև կենցաղային միջոցներն ու այն նյութերը, որոնց հետ մարդը շփվում է աշխատանքի ընթացքում: Առավել հաճախ չորանում ու ճաքում է արդյունաբերական արտադրության ոլորտում աշխատող անձանց, բժշկական անձնակազմի կամ մաքրման ծառայություն տրամադրող անձանց ձեռքերի մաշկը: Զարգացման մեխանիզմն ուղղակիորեն կապված է քիմիական նյութերի ազդեցության հետևանքով վերնամաշկի մշտական վնասման հետ: Դրանց կազմում առկա ՄԱՆ-երը (Մակերևութային ակտիվ նյութերը) խախտում են մաշկի բնական պատնեշը, ինչն էլ թույլ է տալիս ջրին գոլորշիանալ մաշկի մակերևութային և խորը շերտերից:

Որոշ հիվանդություններ նույնպես կարող են հանգեցնել մաշկի չորության և կոշտության: Դրանցից են ուղղակիորեն մաշկաբորբերը (փսորիազ, ատոպիկ մաշկաբորբ, ալերգիկ մաշկաբորբ, մաշկի սնկային հիվանդություն) կամ մարսողական, էնդոկրին, նյարդային համակարգերի հիվանդությունները: Նրանք հանգեցնում են ճարպագեղձերի աշխատանքի խախտմանը և խոչընդոտում են սննդարար նյութերի ներծծմանը:

Հաճախ դաստակների չորությունն ու թեփոտումը կապված է հիպովիտամինոզի հետ, ինչն էլ առաջանում է սխալ սնունդի, չոր դիետաների, ալյուրից պատրաստված սնոնդի, քաղցրավենիքի, ալկոհոլի և սուրճի չարաշահման ֆոնի վրա: Վիտամինների պակասը հանգեցնում է օրգանիզմում և մաշկի մեջ նյութափոխանակության գործընթացների խախտմանը:

Որպեսզի հասկանաք, ինչպես խնամել ձեռքերը և ինչ անել, եթե ձեռքերի մաշկը թեփոտում և կոշտանում է, պետք է հասկանալ էպիդերմիսում կատարվող պաթոլոգիական գործընթացները: Հիպերկերատոզի զարգացման մեխանիզմը կապված է մի շարք գործոնների հետ:

  • Մաշկի բնական պաշտպանիչ և պատնեշային հատկությունների խախտում:
  • Արտաքին գործոնների մշտական ազդեցություն:
  • Մաշկի սովորական բնութագրերի՝ տուրգորի, առաձգականության և ամրության խախտում:
  • Էպիդերմիսի թարմացման գործընթացի խախտում և մեռած բջիջների հեռացում:
  • Մաշկի սնուցման խախտում:

Այս բոլոր գործընթացները տարբեր չափով ազդում են խնդրի առաջացման հնարավորություն և դրանց արտահայտվածության չափի վրա, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ձեռքերի չոր մաշկի համալիր խնամք:

Ինչպե՞ս խնամել ձեռքերի չոր մաշկը:

Ճիշտ խնամք ու բուժում

Ձեռքերի չոր մաշկի խնամքը պետք է մշտական լինի: Նախ և առաջ պետք է բացառել կամ նվազագույնի հասցնել վնասվածքներ առաջացնող գործոնների ազդեցությունը: Քիմիական նյութերի օգտագործումից առաջ անհրաժեշտ է ձեռնոցներ հագնել, իսկ օգտագործումից հետո՝ ձեռքերը տաք ջրով մանրակրկտորեն լվանալ: Ձեռքերը հաճախակի լվանալը նպաստում է մաշկի չափազանց չորացմանը, այդ իսկ պատճառով ջրի հետ յուրաքանչյուր շփումից հետո խորհուրդ է տրվում խոնավեցնող նրբաքսուք օգտագործել:

Ցուրտ եղանակին փողոց դուրս գալուց առաջ անհրաժեշտ է պաշտպանիչ նրբաքսուք քսել և ձեռնոցներ հագնել:

Խորհուրդ է տրվում շաբաթական առնվազն մեկ անգամ ձեռքերի մաշկի խնամքի համալիր պրոցեդուրա իրականացնել: Դրանք ներառում են տաք վանաները, որոնց մեջ ավելացվում են եթերային յուղեր, սկրաբի կամ պիլինգի համար նախատեսված այլ միջոցների օգտագործումը, ձեռքերի համար նախատեսված բնական յուղային խառնուրդները, որոնք պարունակում են խոնավեցնող և սնուցող բաղադրիչներ: Սկրաբը քսում են թեթև, մերսող շարժումներով և 2-3 րոպե անց լվանում են տաք ջրով, դիմակները մաշկի վրա թողնում են մինչև ամբողջական ներծծումը կամ հրահանգի համաձայն լվանում են: Լիարժեք արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում դրանք քսել քնելուց առաջ:

Ձեռքերի չոր մաշկի խոնավեցման հիանալի միջոց է այնպիսի նրբաքսուքների օգտագործումը, որոնք պարունակում են վիտամիններ, բուսական յուղեր, ցերամիդներ, խոլեսթերիններ, ճարպաթթուներ և, որոնք ունեն խոնավեցնող և վերականգնող ազդեցություն:

Մաշկի խնամքը պետք է կանխարգելիչ ուղղվածություն ունենա, քանի որ արտաքին միջավայրի ագրեսիայից խուսափելն ավելի հեշտ է, քան դրա հետևանքները բուժելը: Նշված առաջադրանքը կարող է հաղթահարել Բեպանտեն Դերմա (Derma) ձեռքերի վերականգնող բալզամը: Վերջինիս բաղադրության մեջ առկա ակտիվ բաղադրիչները պաշտպանում են ձեռքերի նուրբ մաշկը վնասվածքներից և փափկեցնող և սնուցող ազդեցության շնորհիվ նպաստում են արագ վերականգնմանը: Բեպանտեն Դերման օգատգործվում է ձեռքերի մաշկի չորության կանխարգելման կամ վերացման ու մաշկի ընդհանուր վիճակի լավացման համար:

Բացի այդ ձեռքերի չորության զարգացման կանխարգելման համար անհարժեշտ է ուշադրություն դարձնել սննդակարգի և ջրային ռեժիմի վրա: Օրգանիզմում հեղուկի անբավարարության դեպքում խախտվում են վերնամաշկի ու բուն մաշկի ֆիզիոլոգիական գործընթացները, նվազում է հյուսվածքների առաձգականությունն ու տրուգորը: Սնունդը պետք է բազմազան լինի, այն պետք է ներառի օրգանիզմի համար կարևոր նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ և այլ սննդարար նյութեր: Շատ դժվար կլինի դրական արդյունքների հասնել առանց այս պարզ կանոններին հետևելու:

Bepanthen Logo
  • Գլխավոր
    • Բեպանտեն արտադրատեսակներ
    • Մաշկի մասին
  • Կայքի քարտեզ
    • Կոնտակտներ
    • Կայքի մասին տեղեկություն
    • Բայեր Գլոբալ
  • Տեխնիկական տեղեկություններ
    • Կայքի օգտագործման կանոնները
    • Անձնական տվյալների պաշտպանություն
    • Բայերը Ռուսաստանում

bayer-logo

© 2020 «ԲԱՅԵՐ» ԲԸ
L.AM.MKT.11.2019.0175

 

Եթե ցանկանում եք տեղեկացնել կողմնակի ազդեցության մասին կամ արտադրանքի որակի վերաբերյալ բողոքներ ունեք, խնդրում ենք կապ հաստատել առողջապահության ոլորտի մասնագետների հետ (օրինակ՝ բժշկի կամ դեղագործի) կամ դիմել կանոնակարգող մարմիններին: Դիմումները կարող են ուղարկվել նաև հետևյալ հասցեով՝ drugsafety.russia@bayer.com