Չորություն․ առաջացման պատճառները
Оглавление:
- Չոր մաշկ․ պատճառները
- Մաշկի չորության հատկանիշները
- Բուժման միջոցները
- Կանխարգելում
Միայն խոնավեցված մաշկն ունի լավ տեսք և ամբողջովին կատարում է իր գործառույթները։ Առանց ջրի նյութափոխանակությունը բջիջներում դանդաղում է, դրանց մի մասը մահանում է, ինչի հետևանքով էլ վերնամաշկը կորցնում է իր էլաստիկությունը և թուլանում են դրա պաշտպանիչ հատկությունները։ Առաջանում է ձգվածության, թեփոտման, գրգռման, քորի շարունակական զգացողություն, բացի այդ, չոր մաշկը շուտ է ծերանում։ Խոնավության կորստի պատճառները շատ են, սակայն կարևորն այն է, որ այդ խնդիրը լուծվող է1:
Չոր մաշկ․ պատճառները
Բնությունն ապահովել է մաշկը հուսալի պաշտպանությամբ` թանկագին խոնավությունը պահպանելու համար․ վերնամաշկի հաստ եղջրային շերտ և ճարպագեղձեր, որոնք մաշկի մակերեսին ստեղծում են բարակ լիպիդային թաղանթ։ Այդ պաշտպանիչ շերտը երկկողմանի է՝ այն թույլ է տալիս ջրի ներթափանցումը և խոչընդոտում է մանրէների, տոքսինների և ալերգենների ներթափանցմանը օրգանիզմ։ Լիպիդային շերտի անբավարարությունը հանդիսանում է ջրազրկման և բորբոքային ռեակցիաների (վարակային, ալերգիկ) զարգացման ռիսկի պատճառ։ Ամբողջական պաշտպանությունից զուրկ մաշկը շուտ է ծերանում․ գույնը դառնում է գորշ՝ մահացած բջիջների մեծ քանակության պատճառով, առաջանում են կնճիռներ1:
Լիպիդային շերտի քայքայման և խոնավության կորստի պատճառները շատ են։ Ըստ ճարպագեղձերի ակտիվության՝ առանձնացնում են մաշկի տարբեր տեսակներ․ չոր, յուղոտ, կոմբինացված։ Մաշկային ճարպի առաջացումը կարգավորում է էնդոկրին համակարգը, այդ պատճառով կյանքի ընթացում տեղի են ունենում հատկանշական ֆիզիոլոգիական փոփոխություններ՝ պատանիության շրջանում ճարպագեղձերը չափազանց ակտիվ են աշխատում, իսկ կանանց մոտ կլիմաքսի շրջանում՝ ընդհակառակը, զգալիորեն նվազեցնում են ակտիվությունը։ Մաշկի վրա իրենց ազդեցությունն ունեն ապրելակերպը, միջավայրը, առողջական վիճակը։ Մաշկի չորության պատճառները կարելի է բաժանել ներքին և արտաքին գործոնների․
Արտաքին՝ կապված շրջակա միջավայրի ազդեցության հետ․
- Եղանակային պայմաններ․ քամին, ցուրտը, արևի ճառագայթները քայքայում են լիպիդային շերտը և նվազեցնում խոնավության աստիճանը,
- Սոլյարիի հաճախակի այցերը նույնպես ունեն նմանատիպ ազդեցություն,
- Տանը կամ աշխատավայրում առկա չոր օդը, ավելորդ օդափոխությունը խթանում են վերնամաշկի մակերեսից խոնավության գոլորշացմանը։
- Մաշկի սխալ խնամքը․ ագրեսիվ խնամքի միջոցները (օճառը, սպիրտային լոսյոնները, սկրաբերը և պիլինգները) վերացնում են լիպիդային թաղանթը,
- Լվացող միջոցների օգտագործումն առանց ձեռնոցների հանդիսանում է ձեռքերի մաշկի չորության ամենատարածված պատճառը։
Ներքին՝ կապված օրգանիզմի առողջական վիճակի հետ․
- Հեղուկի ոչ բավարար օգտագործումը․ եթե օրգանիզմը ստանում է ոչ բավարար քանակությամբ ջուր, ապա մաշկը նույնպես ունի դրա կարիքը,
- Սխալ սնունդը, խիստ դիետաների պահպանումը, քաղցրի չափից շատ օգտագործումը, գազավորված խմիչքները, սուրճը, ալկոհոլը նույնպես ազդում են ճարպագեղձերի աշխատանքի վրա,
- Վիտամինների (հատկապես A և E), միներալների անբավարարության դեպքում խախտվում է նյութափոխանակությունն ամբողջ օրգանիզմում և մասնավորապես մաշկում,
- Մաշկային հիվանդություններ (ալերգիա, դերմատիտ, պսորիազ,բակտերիալ և սնկային վարակներ),
- Հիվանդությունները, մասնավորապես էնդոկրին և նյարդային համակարգերի, մարսողական օրգանների, խանգարում են ճարպագեղձերի աշխատանքը և սննդարար նյութերի կլանումը,
- Որոշ դեղորայքների երկարատև ընդունումը, օրինակ՝ նիկոտինաթթվի, միզամուղների, խոլեստերինի իջեցման համար նախատեսված դեղամիջոցների,
- Ծխելը․ նիկոտինը քայքայում է հիալուրոնաթթուն, որը հանդիսանում է հյուսվածքներում հեղուկի պահպանիչը,
- Երիկամների գործառույթների խանգարումը, որը կարող է ուղեկցվել նյութափոխանակության տոքսիկ նյութերի կուտակմամբ,
- Ծերացումը․ տարիքի հետ աստիճանաբար նվազում է ճարպագեղձերի ակտիվությունը, նյութափոխանակության և արյան միկրոշրջանառության ինտենսիվությունը, նվազում է հիալուրոնաթթվի քանակը։
Մաշկի չորության հատկանիշները 1,2
Եթե մաշկը շատ չոր է, դա նկատելի է դառնում՝ առաջանում է ձգվածության զգացողություն, թեփ, ճաքեր, հեշտությամբ առաջանում է գրգռվածություն և քոր։ Ջրազրկման սկզբնական փուլերում պատկերը այդքան էլ միանշանակ չէ։ Երիտասարդ տարիքում չոր մաշկն ավելի լավ տեսք ունի, քան յուղոտը․ փափուկ է, հարթ, ծակոտիները դրա վրա նկատելի չեն։ Որպեսզի հասկանանք, արդյոք մաշկը կարիք ունի հավելյալ պաշտպանության և հատուկ խնամքի, կարելի է անցկացնել հասարակ թեստ․ մատներով թույլ սեղմել դրա մակերեսին։ Եթե փոսիկները երկար ժամանակ չեն ուղղվում, ապա մաշկը չոր է և պահանջում է համապատասխան խնամք, անգամ եթե այլ արտաքին նշաններ չկան։
Մաշկի չորությունը կարող է լինել ընդհանուր կամ տեղային, կախված՝ դրա առաջացման պատճառներից։ Հիվանդությունների, ավիտամինոզի դեպքում սովորաբար չորանում է մաշկն ամբողջությամբ, օրինակ՝ ձեռքերը հողի, ջրի հետ աշխատանքի դեպքում, իսկ դեմքինը՝ սխալ կոսմետիկ միջոցների օգտագործման արդյունքում։ Մարմնի մաշկի չորության պատճառ կարող է հանդիասնալ ջրային պրոցեդուրաների նկատմամբ սերը, երբ լիպիդային շերտը մաքրվում է և չի հասցնում վերականգնվել։
Բուժման միջոցները
Ի՞նչ անել, եթե մաշկը չոր է։ Առաջին հերթին փորձել հասկանալ հիդրատացման նվազման պատճառը և փորձել հակազդել դրա վրա։ Երբեմն բավական է տանը տեղադրել օդի խոնավեցուցիչ և սկսել ճիշտ սնվել, որպեսզի մաշկի որակը բարելավվի։ Քրոնիկ հիվանդությունների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, որպեսզի դրանք բուժվեն, կամ տեղի ունենա հիվանդության հստակ կանգ (ռեմիսսիա)։
Արագ վերականգնել չոր մաշկը կօգնեն տեղային խոնավեցնող միջոցները։ Դրանք տարբերվում են ըստ բաղադրության, ազդեցության սկզբունքի, և հետևաբար, ըստ արդյունավետության։ Վերնամաշկի պաշտպանիչ հատկությունների վերականգնման և այն խոնավությամբ հագեցնելու համար ամենալավ միջոցներ են համարվում պանտոտենաթթու (պանտոտենաթթվի ածանցյալներ) պարունակող միջոցները։ Օրինակ, Բեպանտենը, որը թողարկվում է նրբաքսուքի կամ քսուքի տեսքով։ Դրա ազդող նյութը՝ դեքսպանթենոլը ակտիվորեն մասնակցում է նյութափոխանակության գործընթացներին, խթանում է էպիթելային բջիջների բազմացումը և ունի հակաբորբոքիչ ազդեցություն3,4: Թարմեցված էպիթելը, ծածկված ամբողջական լիպիդային շերտով, ավելի լավ է պահում խոնավությունը և դիմադրում է արտաքին գործոնների ազդեցության դեմ։
1. Թամրազովա Օ.Բ. Չոր մաշկի համախտանիշ // Consilium Medicum Մաշկաբանություն (հավելված): 2014 թ. №3: 8-14.
2. Սիրմայս Ն.Ս., Ցիկին Ա.Ա., Կուզնեցովա Յու.Կ․ Մաշկի քսերոզ։ Խնդրի լուծումը արտաքին միջոցներով // РМЖ. – 2015. - №9. – էջ 496-499:
3. Բեպանտեն (դեքսպանթենոլ 5%)կրեմն օգտագործելիս 25 երեխաների մոտ մաշկի չորության կլինիկական արտահայտումը նվազել է 6,5 անգամով, 3-6 շաբաթ տևողությամբ բուժման կուրսից հետո։ Ռևյակինա Վ․Ա․ Ատոպիկ դերմատիտով հիվանդ երեխաների բուժման գործում դեպրանտենոլի արդյունավետությունը և անվտանգությունը // РМЖ. - 2014. - №3. – էջ 224-227:
4. Ebner F., Heller A, Rippke F, Tausch I. Topical use of dexpanthenol in skin disorders. Am J Clin Dermatol. 2002;3(6):427-33.
5. Խոնավեցնող և սնուցող լոսյոնի օգտագործման արդյունքում շաքարային դիաբետով հիվանդ 34 մարդու մոտ, 15-րդ օրն արդեն զգալիորեն բարելավվել է եղջրային շերտի խոնավության աստիճանը, ինչը մաշկի առողջ արտաքին տեսքին։ Proksch E. Dexpanthenol-haltige externa zur pflege trockener haut bei diabetikern. Kosm Med. 2008;6:22–5.